4.29.2013

Կանգառ





Երկար սպասեցի կանգառում կանգնած,
Գնում էին ,գալիս մարդիկ մտազբաղ,
Շտապում էին ամենն իրենց գործերին,
Իսկ ե՞ս սպասում էի,սպասում էի մեկին:
Անցորդներն արագ անցնում էին գնում,
Մեքենաները արագ սլանում,
Չէին էլ նկատում,մեկին տխրադեմ,
Որ արցունքն աչքին սպասում էր մեկին:
Շուրջ բոլոր աղմուկ ու իրարանցում,
Զույգեր սիրահար,ընտանիք բազում,
Ծերեր շատ հոգնած,մտազբաղ նստած,
Իսկ ե՞ս մահացած հոգով էի նստած:
Կանգառում ինչքա՞ն դեռ պետք է սպասեմ,
Ինքս էլ չգիտեմ…
Միայն տեսնում եմ դեմքեր ծանրացած,
Ու մտածում եմ.<<Ինչո՞ւ է այսպես կյանքը դառնացած…>>:
Ահա եկավ ժամանակը իմ,
Կարծես մոտեցավ ժամը բաժանման,
Գնացքս եկավ,ես պետք է գնամ
Նայում եմ շուրջս մարդիկ էլ չկան:
Կանգառում կանգնած միայնակ ահա,
Մի բան հասկացա,որ ժամանակ չկա,
Վերջի մի հայացք ու լուռ հեռացա,
Արցունքն աչքերիս ճանապարհ ընկա:
Գնացքս դեռ նոր էր փորձում շարժվել,
Հանկարծ նա եկավ,բայց ինձ չտեսավ,
Նայեցի նրան հեռվից,կանչեցի հոգով
Ընթացքի մեջ էի,չէի կարող իջնել:
Գնացքը սուլեց ու առաջ շարժվեց,
Սուլոցի ձայնից հանկարծ շրջվեց,
Այդ ժամ նկատեց,աչքերիս նայեց,
Հոգիս մարմնիցս կարծես դուրս վազեց:
Հայացքով նա ինձ ուղեկցեց,
Իսկ ես հասկացա,որ վերջն էր եկել:
Միայն երբ ձեռքով հրաժեշտ տվեց,
Նկատեցի ամուսնական մատանի էր դրել:
Պարզ էր ամեն բան…
Պատճառն ուշացման…
Բայց հոգուս ցավին չկար պատասխան,
Հասկանալ կարող էր,բայց մոռանալ անկարող:
 Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան

1 комментарий :

  1. Erani ayn mardkanc ,vor voch mi bani chen spasum erkar,ayl nranc trvum e inch uzum en hanpatrastic u miangamic. S. A.

    ОтветитьУдалить