4.29.2013

Երկիրը մեռավ



Գիշեր է,խավար ու մութ գիշեր,
Լռել են երկինքն ու երկիրը հավերժ,
Չկա ոչ մի ձայն ու շունչ,
Մութն է պարուրել ամեն մի անկյուն

Խավարն է իշխում ամբողջ երկրին,
Տխրել է երկինքն ու լուսին,
Աստղերը կարծես թափվել են չկան,
Լուսինն էլ ցավից խամրել է տխրել:

Ա՜խ այս ի՞նչ խավար է տիրել,
Ո՞ւր եք մարդիկ, ձեզ ի՞նչ պատահեց,
Ամեն ինչ ինչո՞ւ այսքան խառնվեց,
Չկա էլ ոչինչ.ո՛չ մարդ.ո՛չ խինդ:

Լռել է երկիրը,գերեզմանի պես,
Չի շնչում կարծես,
Նայում եմ շուրջս չկա և ոչինչ,
Ո՞ւր կորան Աստված,ո՞ւր և ինչի՞:
Միայնություն է շուրջս պտտվում,
Թախիծն է հետս զրույցի նստում,
Արցունքն է անկոչ հյուրի պես գալիս,
Տխրությունն է իր գրկն առնում:

Աստված իմ,ոչինչ չեմ հասկանում,
Մի՞թե մի ակնթարթում,
Ամեն բան փոխվեց ու ոչնչացավ,
Անհասկանալի ձևով շրջադարձ եղավ:

Հանկարծ լույսը խավարի փոխվեց,
Խինդը,լացի վերածվեց,
Ձայներով լեցված երկիրը,լռեց,
Կյանքով էր լեցված,բայց մահը տիրեց:

Քայլում եմ ահա մթության ներքո,
Փողոցներն եմ չափչփում դատարկ,
Նայում եմ շուրջս,չկա և ոչ մեկ,
Քար լռություն է տիրում շուրջ  բոլոր:

Նայում եմ շուրջս բաց են խանութներ,
Լցված է տարբեր թանկարժեք իրեր,
Շուկան էլ ազատ մրգերով լեցուն,
Ուտելիքներ են ամենուր թափված:

Չկա վաճառող և գնող ոչ մեկ,
Ազատ է վերցրու և՛ կեր և՛ հագիր,
Ամենինչից կարող ես վերցրու, օգտվիր,
Ո՞ւր  ուզում ես շրջիր, զվարճացիր:

Բայց այդ տրված ազատության մեջ,
Չես կարող ապրել և ուրախանալ,
Քանի որ չկա և ոչ մեկ,
Միայնակ մարդս ո՞ւմ է պետք:

Աչցունքն աչքերիս,մտամոլոր շրջում եմ անվերջ,
Ու չեմ հասկանում,այս ի՞նչ կատարվեց,
Ինչո՞ւ երկիրը այսպես դատարկվեց,
Իսկ ե՞ս,ես ինչո՞ւ մնացի այսպես:

Ո՞ւմ է պետք,որ երկիրը ամբողջ իր ունեցածով,
Կարծես մնացել է ինձ ժառանգություն,
Երբ մեկը չկա ինձ հետ,որ կիսի,
Մեկը ,որի հետ խնդաս և լացես:

Պատիժ է սա,ոչ թե օրհնություն,
Երբ կա ամեն ինչ և չկա ոչինչ,
Երբ կաս,բայց լավ էր չլինեիր,
Երբ ապրում ես,ինչպես մի ուրվական:
Սպանում է լռությունը այս,
Խավարը խեղդում է հոգիս,
Ամբողջ ձայնով գոռալ եմ ուզում.
<<Վերցրու ինձ Աստվա՛ծ,այս խավար աշխարհից…>>:
Ոտքերս էլ ինձ չեն ենթարկվում
Ակամա ծնկի եմ իջնում,
Արցունքներն են կոկորդս խեղդում,
Աչքերս միայն փակվել են ուզում:

Շուրթերս սառչել,խոսել չեն ուզում
Հոգիս է ներսից աղաղակ անում,
Սիրտս ցավին էլ չի դիմանում.
<<Օգնի՜ր ինձ Աստված,մի լռիր այդպես…
Օգնի՜ր,խնդրում եմ,ինձ այս մենության մեջ մի թող…
Չեմ կարող,չեմ դիմանում,ցավս խորն է…
Մահվան է տանում…>>:

Եվ միայն մի սուր ցավ զգացի,
Շունչս կոկորդիս հասավ,մահս զգացի,
Հայացքս դեպի վեր ուղղեցի,նայեցի լուսնին,
Նա էլ ինձ հետ վերջին շունչն էր տալիս:
Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան






1 комментарий :

  1. CHi bacarvum vor kga jamanak vor erkir@ kmerni u amen inch karox e henc aydpes el linel... S. A.

    ОтветитьУдалить