Իզուր ենք մենք կարծում ,որ մարդիկ փոխվում են...Դա նման է,այն գույնավոր մանր նկարին,որն պատկերված է ասֆալտի վրա...Ներդնում ես հոգուտ մի մասը, անկեղծ ուրախանում ես ներկված պատկերով...Իսկ հետո հանկարծ անձրև եկավ...Նկարված պատկերը անձրևաջուրը սրբեց եւ ասֆալտն ընդունեց իր նախկին տեսքը... Ինչպես և մարդիկ...Փոխվում են ...Դառնում են, այլ...Իսկ հետո հանկարծ անձրև...
______________
Որքան հեշտ է գտնել բացատրություն,մեկը չէր կարող,մյուսը չցանկացավ:Մեկը չկարողացավ հասկանալ,իսկ մյուսը ներել չցանկացավ:Եվ ձգված թելը կտրվեց:Գուցե յուրաքանչյուրն էլ ուրախ կլիներ ետ վերադառնար:Բայց ցավոք ոչինչ ետ չի վերադառնում:Աստված է այդպես հատուցում...ափսոս շատ թանկ ենք վճարում...Չկարողացավ մեկը,չցանկացավ մյուսը:
____________________________
Երբեմն անփութության պատճառով թույլ տրված սխալները դիտվում է,որպես թուլություն կամ անկարողություն:Նման կերպ մտածելով կորցնում ենք առողջ դատողությունը:Որն էլ խոչընդոտ է հանդիսանում առաջընթացին:Հակառակ այդ մտքի կարելի է մտածել ,թե ի՞նչպիսի օգուտ կարող եմ վերցնել այդ սխալից:Ինչ-որ բան ռիսկի դիմելով և ներդնելով է լինում ձեռքբերում:Չսխալվելու համար տեղում մնալը արդեն իսկ սխալ է:
____________
Ինչպես կանվանեք,այն իրադարձությանը,որը տեղի է ունենում չբերելով ձեզ ցանկալի արդյունքի /սխալմունք,անհաջողություն թե հիասթափություն.../ուշադրություն դարձրեք թե ի՞նչպիսին է ձեր վերաբերմունքը,ինչպե՞ս եք արձագանքում:
Ամեն գնով խուսափեկ
Որքան հնարավոր է արագ մոռացեք
Սխալներից սովորելով,հետո սկսում են ուրախանալ
Այն հետաքրքրակա՞ն էր,ինչ նշանակություն ունեցավ
Պետք է վերլուծել ,թե ինչ կատարվեց և ուղղել իրավիճակը
Դա սխալ չէ,դա հնարավորություն է սովորելու ինչ-որ նոր բան
__________
Երբ հանգում ես մի հեղափոխական մտքի,որն կամ գերագույն անարգանքի, կամ գերագույն պատվի է արժանանալու ,չգիտես հայտնել է պետք ,թե լռել....թեև ինձ պատիվներ պետք չեն, ես ցանկություն չունեմ առաջնորդ դառնալու, ես միայն ուզում եմ կիսել նրանց հետ իմ իմացածը․ ցույց տալ նրանց մեր առջեւ բացվող հորիզոնները։
________
Անարգանքի կենտրոնում լինելը նշանակում էր մատնվել մենության...
________
Կարծրատիպ փոխելը նույն է,թե ժայռին բախվես:
________
Մենակությունը չէ, որ տխրեցնում է, այլ այն, որ չուզեցին հավատալ զորության հրաշքին, այն վեհ կյանքին, որ իրենցն էր լինելու, չուզեցին բացել աչքերը եւ տեսնել կյանքի իմաստը, նրա բարձրագույն նպատակը՝ սովորել, հայտնագործել, լինել ազատ։
_______
Եթե հնարավորություն տային ցույց տալ, թե ինչպես կարող ես ինքնատիրապետմամբ հասնել բարձրագույն գիտակցության , որում մենություն չկա,ձանձրույթ չկա և վախերը հոգուց մեկդի են գնում:Ապա ենթարկվելով փորձության, որին ոչ մի մարդկային արարված երբեք չէր դիմանա,կհաղթահարվի վերին զորության շնորհով:
--------------
Հավատը ուժ է,հույսը բերկրանք է,սերը գեղեցկություն:
------------------------------
Ում միտքն առնչվում է կատարյալին նա հաղթահարել է սարսափը։
--------------------------------------
Комментариев нет :
Отправить комментарий