Գնում էին ,գալիս մարդիկ
մտազբաղ,
Շտապում էին ամենն
իրենց գործերին,
Իսկ ե՞ս սպասում էի,սպասում
էի մեկին:
Անցորդներն արագ անցնում
էին գնում,
Չէին էլ նկատում,մեկին
տխրադեմ,
Որ արցունքն աչքին
սպասում էր մեկին:
Շուրջ բոլոր աղմուկ
ու իրարանցում,
Զույգեր սիրահար,ընտանիք
բազում,
Ծերեր շատ հոգնած,մտազբաղ
նստած,
Իսկ ե՞ս մահացած հոգով
էի նստած:
Կանգառում ինչքա՞ն
դեռ պետք է սպասեմ,
Ինքս էլ չգիտեմ…
Միայն տեսնում եմ դեմքեր
ծանրացած,
Ու մտածում եմ.<<Ինչո՞ւ
է այսպես կյանքը դառնացած…>>:
Կարծես մոտեցավ ժամը
բաժանման,
Գնացքս եկավ,ես պետք
է գնամ
Նայում եմ շուրջս մարդիկ
էլ չկան:
Կանգառում կանգնած
միայնակ ահա,
Մի բան հասկացա,որ
ժամանակ չկա,
Վերջի մի հայացք ու
լուռ հեռացա,
Արցունքն աչքերիս ճանապարհ
ընկա:
Գնացքս դեռ նոր էր
փորձում շարժվել,
Հանկարծ նա եկավ,բայց
ինձ չտեսավ,
Նայեցի նրան հեռվից,կանչեցի
հոգով
Ընթացքի մեջ էի,չէի
կարող իջնել:
Գնացքը սուլեց ու առաջ
շարժվեց,
Սուլոցի ձայնից հանկարծ
շրջվեց,
Այդ ժամ նկատեց,աչքերիս
նայեց,
Հոգիս մարմնիցս կարծես
դուրս վազեց:
Հայացքով նա ինձ ուղեկցեց,
Իսկ ես հասկացա,որ
վերջն էր եկել:
Միայն երբ ձեռքով հրաժեշտ
տվեց,
Նկատեցի ամուսնական
մատանի էր դրել:
Պարզ էր ամեն բան…
Պատճառն ուշացման…
Բայց հոգուս ցավին
չկար պատասխան,
Հասկանալ կարող էր,բայց
մոռանալ անկարող:
Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան
Erani ayn mardkanc ,vor voch mi bani chen spasum erkar,ayl nranc trvum e inch uzum en hanpatrastic u miangamic. S. A.
ОтветитьУдалить