4.29.2013

Հանձնվեցի քեզ



Դու կարծես մի բաց հոսանք լինես,պատահմամբ դիպա քեզ ու էլ հեռանալ չկարողացա:Կառչել եմ կարծես ես իմ կամքով,բայց արի ու տես,որ հոսանքն է բռնել:Այն էլ բռնել է ու բաց չի թողնում,մարմինս էլ չի դիմակայում:Նա կարծես մահվան է հասցնում,հոսանքին այդ ուժեղ,չեմ դիմակայում և թողնել չեմ կարողանում:Այդ հոսանքն է ինձ տանջում և ես էլ չեմ պայքարում:Անիմաստ է հոսանքի դեմ պայքարել,նա չի թողնի,մինչև չսպանի:                   
           Նա կպչում է,կառչում այնքան,մինչև հավասարաչափ հոսանք չվերցնի մարմինդ:Այդ ժամ,որպես նույն հոսանքի հզորությամբ լցված,բաց է թողնում:Բայց ուշ է արդեն, կյանքի կոչել չի ստացվում:Հոսանքի հասցրածը մահացու է:Դու էլ հոսանքի պես,ինձ ես սպանում,բաց չես թողնում,մինչև ինձ էլ քեզ պես չդարձնես:Ու իմ մեջ քո հոսանքները փոխանցես,իսկ ես ինքս էլ չեմ կարող պայքարել:Հանձնվել եմ քո հոսանքին,դե սպանի՛ր,սպանի՛ր քո ուժով:Ու ես էլ կգնամ,քեզնով վերջին ուժերս սպառած:                                              Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան


1 комментарий :

  1. Ayo, petq e hosanqi axbyuric zguysh linel, vor heto hark chlini hoxi mej taxvel,qanzi hosanqi harvac stacoxin miayn hoxi mej en taxum,vor hox@ qashi hosanqi larum@... S. A.

    ОтветитьУдалить