4.23.2013

Սիրահարվել եմ ,բայց ու՞ մ


Մի՞թե մահին կարող են սիրել,
Բայց արի ու տես նրան եմ սիրահարվել:
Մահին եմ կանչում ամեն րոպե,
Նրան եմ տալիս մարմինս ջահել,
Որ առնի տանի մեղքերի դիմաց,
Որ վճարվի պարտքերի դիմաց,
Ու հանգիստ գտնի հոգիս երկնքում:
Լինի այնտեղ,որտեղ սերն է հավետ,
Արցունքով գնված սերս ես առնեմ,
Ու ինձ հետ հավերժ երկինք տանեմ,
Կարոտս առնեմ ու հանգիստ գտնեմ:                                              Հեղինակ` Նաիրա Դանիելյան 

Комментариев нет :

Отправить комментарий