4.23.2013

Եթե իմանաիր,մահս է եկել




Եթե իմանաիր,որ կյանքիս վերջին օրն է,
Եթե իմանաիր,որ էլ չեմ տեսնելու քեզ,
Եթե իմանաիր,որ չեմ լինելու քեզ հետ,
Գուցե ցանկանաիր մեկ օր նվիրել ինձ…
Քո ամբողջ կյանքից ընդամենը մեկ օր,
Գուցե այդ օրը մի կյանք առժենար…
Եթե իմանաիր,որ ուզում եմ վերջին օրս քեզ հետ անցկացնել,
Եթե իմանաի՜ր,եթե իմանաի՜ր…
Գուցե ուշ լինի,երբ այդ իմանաս,
Գուցե ես էլ չլինեմ ու այդ օրվա հուշն էլ չլինի,
Որ այդ հուշով հոգիդ մխիթարվի,
Եթե իմանաի՜ր,եթե իմանաի՜ր…
Որքան եմ այդ օրվան սպասել,
Որքան անգամ եմ երազել,
Բայց չեմ կարողացել պարզ ասել…
Չեմ ասել,որ շատ քիչ է մնացել,
Հեռանալու եմ շուտով,
Թողնելու եմ լոկ հուշ մի երկտող…
Որում իմ սերն եմ արտահայտել,
Որտեղ իմ աշխարհն եմ բացահայտել,
Ու այն քեզ եմ վստահել…
Որ ինձ հիշելուց վատը չհիշես,
Որ իմ մասին հիշելով,սերս զգաս,
Կարոտս զգաս ու հասկանաս,
Թե որքան կարևոր դարձար ինձ համար…
Եթե իմանաիր,եթե իմանաիր
Որ անգամ մահից առաջ քեզ էի փափագում,
Որ վերջին օրս քեզ էի ուզում նվիրեի:
Նայեի աչքերիտ և ինձ հուշ թողնեի
Եթե իմանաիր,որ ես այն գիտեի
Եթե իմանաիր,գուցե չթողնեիր
Որ ես հեռանաի…
Հեղինակ` Նաիրա Դանիելյան 

Комментариев нет :

Отправить комментарий