4.09.2013

Ծովը և տղան





                                                                                                      

Մի գեղեցիկ օր,պարզ երկնքում `արևն էր շողում վերից տղային:Նա կանգնած էր ծովի ափին և խաղում էր քարերով:Փորձում էր իրեն համար դղյակ կառուցել:Փափուկ ավազով մի մեծ պարիսպ էր պատել և կարծում էր ամուր պատնեշ է ստեղծել`ծովի և իր միջև:Ծովը հրճվում, փրփրոտվում և մեղմ ալիք էր անում:Նայում էր տղային և ուրախանում:Չեր ուզում քանդել պարիսպը նրա և հանդարտ խշշում էր միայն:Բայց հանկարծակի սև ամպեր եկան , ծածկեցին արևը շողուն,գալարվելով մի մեծ որոտմունք բարձրացրին:Տղան վախեցած նայեց վեր,ամպերին ասաց.
_Չքանդե՛ք հանկարծ իմ դղյակը,որը իմ ձեռքով է պատրաստված:
Բայց երկինքը թնդաց և ասաց.
_Ես չեմ,որ պետք է քանդեմ,այդ ծովն է,որ քեզ բարի է թվում,նա հիմա իր մեծ ալիքով քեզ էլ իր հետ իր խորքերը կտանի,թե որ չփախչես նրանից հեռու:
Տղան վախեցավ,նայեց ծովին և սկսեց քարեր նետել,որ ցավեցնի նրան:Ծովը տխուր նայում էր` թե դեռ ինչքան քարեր կնետի և կուլ էր տալիս քարերը նետած:Տղան բարկացավ ծովին ասելով.

_Տե՛ս չափտ չանցնես ու չգաս իմ դղյակը քանդե՛ս,թե չէ՛ քեզ չեմ վստահի,քեզ մոտ չե՛մ գա…
Ծովը տխրեց,հետ քաշվեց ցավից,իսկ տղան կարծեց թե ալիք կանի:Բայց նա դադարեց խշշալ և լուռ, հանդարտ մի կողմ քաշվեց:Տղային թվաց թե ինքը կանխեց վտանգը եկող,որ կարող էր քանդել դղյակը իր նոր:Բայց արի ու տես,ամպերը այդ նենգ բարձր գոռացին,կայծակի տեսքով վերից ծաղրեցին տղային: Ու մի մեծ որոտ,հեղեղ անձրև թափվեց,որը փլուզեց դղյակը հողից պատրաստված:Տղան արցունքոտ աչքերով ծնկեց ափին:Սկսեց լաց լինել և ներում խնդրել ծովից…

_ Գիտե՛մ,սխալ էի ես կարծում քո մասին,դո՛ւ չէիր ուզում վնասել,այլ նա…Դու սահման ունեիր, որ այն Աստված է դրել,իսկ նա անսհաման անձրևով հեղեց:Քանդեց ո՛չ թե դղյակս միայն,այլ բաժանեց ինձ քեզանից…Հիմա դու չե՛ս խաղում ինձ հետ,չե՛ս ժպտում քո փրփուրներով,ալիքներով մեղմ,չե՛ս խշշում այն ձայնով քնքուշ,որ խաղաղեցնում էր շուրջս,և թույլ էր տալիս դղյակ կառուցել…ների՛ր ինձ ես քեզ չհասկացա,կարծեցի ալիքդ ինձ վնաս կտա,բայց վնասը եկավ չսպասված կողմից`ում վստահեցի,նա ինձ կործանեց…Սխալ ուղղությամբ ես ականջ դրի,չվստահեցի Աստծո ստեղծած չափ ու սահմանին,խնդրում եմ ների՛ր…
Ծովը լուռ նայում էր նրան,թեթև ալիք էր անում զուտ նրա համար,որ ցույց տա իր սերն անսահման, որ ոչ մի քար չի կարող ծածկել ու ոչ մի մարդ չի կարող սահմանափակել: Հետ քաշվեց հանկարծ ու մի մեծ ալիք բարձրացավ:Տղան վախեցավ,որ իրեն այն կխորտակի:Ալիքը եկավ շատ մեծ ուժգնությամբ և նրա ոտքերի առջև հանդարտվեց ու ասաց.



_Ես իմ սահմանը կանցնեմ այն ժա՛մ,երբ Աստված այն կհրամայի,բայց հիմա տե՛ս,որ կարող էի անցնել,բայց չանցա,ոչ թե քե՛զ համար,այլ ես ունեմ սահման:Որքան էլ ալիքս մեծ է և հզոր, այնքան էլ հնազանդ եմ Աստծո ձայնին:Այն ինձ իր ուժն է տալիս,որ ճիշտ տեղում հանդարտվեմ:Բայց թե դուրս գամ իմ ափերից,ոչ ոքի չեմ խնայի,հետս կտանեմ ծոցն իմ խորքերի:Դու այդ լավ իմացի և բնության հետ զգու՛յշ եղի:Թե խաղաղությամբ եմ քեզ հետ ես լինում`դա չի նշանակում, որ դադարել եմ ծով լինել:Իմ մեծության մասին տեղյակ լինելու համար պետք է ունենաս թևեր,որ վե՛ր բարձրանաս ու վերից նայես իմ ամբողջ տեսքին:Այդ ժամ կտեսնես իմ մեծությո՛ւնը, խորությու՛նը և սահմաննե՛րը:Իսկ թևե՛ր ունենալ տեսնելու համար,այդ արդեն պարգևն է Աստծո,որ տալիս է թև՛ վեր բարձրանալու:
Հեղինակ`Նաիրա Դանիելյան

1 комментарий :

  1. Ախ այդ ամպերը......ծովից իսկ ծնված կարծում են իրենց ինքնուրույն մի անձ:Թե որ չլինեն արևն ու ջուրը,ումից կյանք կառնեն այդ բիրտ ամպերը....

    ОтветитьУдалить