

Երկու դուստրերն ամուսնացան…Մի
մեծ խնջույք կազմակերպեց թագավորը իր պալատում:Վերցրեց իր ոսկե գավաթը և այսպես ասաց.
_Այսօր տունս լցվեց,կարծես
երկու որդի ես ունեցա,այսուհետ նրանք նույնպես իմ պալատում իրենց տեղն ունեն պատրաստված,մնացածը
դուստրերիս կամքին եմ հանձնում:
Շատ քիչ ժամանակ անց,փոքրիկ
դստերն էլ ամուսնացրեց,բայց սրտում թախիծն էր անվերջ տանջում,նայում էր աղջկան ու անվերջ
լացում…Նրա համար ավելի ճոխ խնջույք կազմակերպեց,քան մյուս քույրերին…Նա ամեն ինչ պատրաստ
էր տալու փեսային ու տալիս էր այն ինչ կկամենար: Նա իր սրտի մեջ խղճում էր նրան:Քանի
որ նա կնության էր առնում իր անդեմ աղջկան… Փեսան չէր գիտակցում ,թե ինչի՞ է առժանանում
նման մեծ հարգանքի,ուրախ էր ,երջանիկ ու հիանում էր իր ընտրությունով:Բայց չհասկանալով
տխրում էր հոգու մեջ ու կասկածում սրտի խորքում…
Աղջիկը կարծես երջանիկ
էր…Սիրում էր տղան նրան,ուրախանում նրա հմայքով,բայց տեղյակ չէր,որ դիմակ է իրականի
տեղ:Իսկ աղջիկը մոռացել էր դառնությունը այն,և կարծես հարմարվել այնքան,որ չէր էլ հիշում
ու ժպտում էր անվերջ տղային:Միայն լվացվելուց էր տեսնում ու ցավ ապրում խորապես,աշխատում
էր բոլորից թաքում լվացվել,որ չտեսնեին իրեն ու չվախենայն այլայլված դեմքից,քանի որ
մեծանալով ավելի էին սպիերը կոպտացել ու տգեղացել:Բայց և այնպես օրիգինալ էր դիմակը
կարծես,որ չէին զանազանում ոչ մեկ,միայն հայրը գիտեր և խնամակալը,որը իր ձեռքերով էր
խնամում նրա վերքերը,անգամ քույրերն էլ տեղյակ չէին,և ընտելացել էին նրա նոր դեմքին
ու մոռացել ցավի մասին:
Թագավորը փեսային իր
ունեցած ամենաթանգ տեղը տվեց ու ասաց. _Որդի՛ս է,նրան ենթարկվեք,ինչ-որ
կասի կատարեք,ինչ-որ կուզի տվեք:Նա ինձ համար արեց այն,ինչ-որ ուրիշը չէր անի:Նա ուրախացնում
է իմ դստերը, դա բավարար է ինձ:
Անցավ ժամանակ,աղջիկը
կարծես տխրում էր շուտ-շուտ ու էլ չէր կարողանում թաքցնել ճմարտությունը ամուսնուց:Ուզում
էր ասել,բայց վախենում էր չնդունվեր ու քանդվեր ամեն ինչ,այն տարիները միասին անցկացրած:Բայց
էլ չէր կարողանում անվերջ թաքուն լվացվել ու հոգնել էր դիմակից,մաշվել էր այն ու կորցրել
հմայքը թարմ…Ուզում էր ներկայանալ ինչպե՞ս կա,ինչպե՞ս ներկա տեսքն է նրա…Մտածում էր.<<Եթե՞
սիրեն ինձ,ապա այսպես էլ կսիրեն,եթե չէ՞ պետք չի թաքնվել ինչ-որ ստեղծած կերպարի ներքո,հոգնել
եմ արդեն դիմակից այս,ուզում եմ լինել ինչպես որ կամ,թեկուզ և տգեղ>>:
Սակայն համրձակությունը
չէր հերիքացնում,որ հեռացներ դիմակն այդ,վախենում էր անգամ ինքն իրենից…
Մի օր նա դուրս եկավ
տանից,գնաց մի տեղ ուր մենակ կլիներ,որպեսզի որոշում կայացներ:Նստել էր ջրի եզերքին,նայում
էր իրեն…հանեց դիմակը և գցեց մի կողմ,արցունքն աչքերին նայում էր գետի հոսանքին ու
շշնջում.<<Օգնի՛ր ինձ Աստված,ես այս ի՞նչ դարձա,ո՞վ եմ ես,ինքս էլ չիմացա…խաբում
եմ ինքս ինձ և բոլորին…հոգնել եմ այս կեղծությունից…ընդունեք ինձ ինչպե՞ս կամ,թեկուզ
և ոչ մարդանման…>>:
Երեսը մոտեցրեց ջրով
լվաց,շրջվեց արևին դեմ առ դեմ նայեց ու բարձրաձայն գոչեց.<<Հոգի՜ս առ պրծնեմ,ու՞մ
է պետք ապրելս այսպես…>>.Եվ ուշագնաց ընկավ խոտերին:
Հանկարծ մի անցորդ
նկատեց նրան,շտապեց մոտենալ ու օգնություն ցույց տալ:Վեր բարձրացրեց,մոտեցրեց գետին,երեսը
փորձեց ջրով թրջել,որ ուշքի գա:Նա հանկարծակի եկավ՝ տեսնելով նրա դեմքը վնասված:Գիտակցության
գալով աղջիկը,ամոթից դեմքը ծածկեց…Տղան շատ բարեհամբյուր ասաց.
_Մի փորձի՛ր թաքցնել,միևնույն
է տեսել եմ …Ո՞վ ես դու…
_Այդպես մի ասեք,ես
չեմ տեսնում ոչ մի տգեղ բան,պետք չէ ամաչել,բոլորիս հետ էլ կարող է պատահել:Ես էլ եմ
ժամանակին վնասվել,կրակն է այրել,բայց ոչ թե դեմքս,այլ ձեռքերս…Բայց տես ես շարունակում
եմ ապրել,և նաև օգնության ձեռք մեկնել,ինչպես հիմա քեզ…
Եվ ժպտալով ձեռքը մեկնեց:Ձեռքերն
ամբողջովին այրվելուց մաշկահան էին եղել,մատները կռկվել,բայց և այնպես օգնության էին
հասել:Աղջիկը աչքերը հառած տղային,չէր կարողանում ոչ մի բառ ասել,միայն անվերջ թախծում
էր:
Գիտե՞ս._ասաց աղջիկը
նրան,_դեռ ինձ ոչ ոք այսպե՛ս չի տեսել,դու առաջին
մարդն ես,որ ինձ իմ իրական դեմքով տեսար,և ես զարմացած եմ,ինչպե՞ս չես փախչում
ինձնից և չես վախենում:
Տղան աչքերին նայելով
ասաց.
_Դո՛ւ գեղեցիկ ես,պարզապես
հրա՛շք…այնքան անսովոր զգացմունք տիրեց,որ ես ինքս չհասկացա ի՞նչ կատարվեց…չեմ կարող
նկարագրել,միայն կասեմ,որ քեզ երբեք չեմ մոռանա,ոչ թե նրա համար,որ արտասովոր էր դեմքդ,այլ
դու ամբողջությամբ սեր ես կարծես…միշտ երազել եմ գտնել և գտա…իմ ընկերը կլինե՞ս…
Աղջիկը հուզվեց,չհավատալով
այդ իրականությանը,միայն ասում էր.<<Սա երազ է երևի,հեքիաթ է և ոչ իրական…ինձ
իրականում չեն ընդունի այսպես,երևի ես դեռ ուշքի չեմ եկել…>>:
Տղան նայելով նրան,սրբեց
արցունքներն ու ասաց.


Հայրը իմացավ և կանչեց
բոլորին մի սեղանի շուրջ ,ցանկացավ ճշմարտությունը ասել,բայց ոչ առանց աղջկա ներկայության
և նրան էլ կանչեց:Հավաքվեցին բոլորը և հայրը աղջկան կանգնեցրեց նրանց առաջ և ասաց.
_Սա է նրա իրական դեմքը,կարո՞ղ
եք նրան ընդունել ինչպե՞ս որ տեսնում եք,ինչպե՞ս որ հիմա կանգնած է ձեր առջև:
Բոլորը շփոտվեցին և
իրարանցում եղավ…Ամուսինը բարկացած բղավեց.
_Ինչպե՞ս թե դա է իմ
կինը,մի՞թե ես նրա հետ եմ ապրել այսքան ժամանակ…ո՛չ ես չեմ հավատում, սա խաղ է,կամ
էլ խաբկանք,բայց ոչ իրականութըուն,ես նրան այսպես չեմ ճանաչում մի փորձեք ինձ,վերադարձրեք
իմ գեղեցկուհուն…սա խեղկատակություն է կարծես…
Եվ այդ պահին թագավորը
խորը ցավ զգաց սրտի խորքում:Նա ճիշտ հակառակն էր ակնկալում,բայց տեսավ, որ ոչ ոք իր
աղջկան չի ճանաչում առանց դիմակի,ոչ ոք չի տեսնում նրա հոգին ու սիրտը,այլ միայն դեմքով
գիտեն ու դիմակին են հավատում…
Աղջիկը նայեց բոլորին
հատ առ հատ ու լուռ արցունքներ գլորվեցին ծովագույն աչքերից… հիշեց ընկերոջ ասած մխիթարող
խոսքերը և ինքն իրեն ասաց.<<Այս ի՞նչ կատարվեց,ինձ իմ տան մեջ չեն ճանաչում,ինձ
ինչպե՞ս որ կամ չեն ընդունում,դիմակով են ընդունում,կեղծ գեղեցկությունով գերվում ու
սիրում…մի՞թե դա սեր է,չէ դա սեր չէ,դա խաբկանք է…Իսկ այն մեկը ինձ ընդունեց ինչպես
որ կամ ու դեռ ավելին…ինձ այս տեսքով ոչ ոք չասաց.<<հրա՜շք ես>>…Այս ի՞նչ
կատարվեց Աստված իմ,ես հասկացա,որ այդ դիմակից պրծում չունեմ,այն պետք է կրեմ մինչև
կյանքիս վերջ,այլ կերպ ինձ չեն ընդունում…>>:Եվ շրջվեց դուրս եկավ ասելով.._Այս
ամենը կատա՛կ էր ,մի չար կատա՛կ,պարզապես դիմակ էի հագել,որպեսզի տեսնեի,եթե ես այդպիսի
դեմք ունենամ կշարունակե՞ք ինձ սիրել և կնդունե՞ք ինձ այդպես…բայց մի խառնվեք,ես ամեն
ինչ հասկացա,հիմա՛,հիմա՛ կվերադառնա այն գեղեցիկը,որին դուք սովոր եք վաղուց ի վեր,հիմա
կհանեմ դիմակը այս տգեղ:
Եվ դուրս վազեց մի
ակնթարթում,գնաց այնտեղ,այն գետի եզերքին ուր թողել էր դիմակը այն,մանկությունից կրած:Ծնկի
իջավ,նայեց գետին ու բարձրաձայն լաց եղավ,դեմք առավ ձեռքերի մեջ ու ինքն իրեն ասաց.<<Դե՜
վերադարձի՛ր,վերադարձի՛ր դիմակահանդեսին ու խաղա քո դերը տրված և մի հիշի խոսքերը նրա,այն
մեկի,որ քեզ ընդունեց ինչպե՞ս որ կաս,սիրեց հենց այդպես,առանց դիմակի…վերցրո՛ւ հագիր
ու վերադարձիր ժպիտդ դեմքիդ…>>:
Վերկացավ խոնավ խոտերից,վերցրեց
դիմակը գետնից,նայեց շուրջը ամբողջ,հույս ունենալով,որ կտեսնի նրան,բայց ո՛չ, նա այդտեղ
չէր:Եվ գնաց…գնաց տուն շարունակելու կյանքը այդ դաժան…
Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան
SHat txur u cavali patmutyun er. bayc hayrn er mexk ,vor axjka siruc tarvac amen ban arec pesayin,vorpezi ir xexch axchik@ erjanik lini, bayc xabvec charachar ir shat sireli pesayi koxmic, u xor@ hiastaputyun aprec, minchev hogu xorq@ viravorvelov pesayic, vorin vordu tex er @ndunel. Isk xexch axchika hogu gexeckutyun@ otar mek@ tesav u ognec ev ir barutyamb nran mxitarec, u huyser talov nran qajalerec.Avax amusin@ kuyr er hogov ...... S. A.
ОтветитьУдалить