4.23.2013

Աստղի ցավը կարո՞ղ ես զգալ



Եթե իմանաի՛ր,թե աստղերը ինչպե՞ս են լաց լինում
Եթե գեթ մեկ անգամ տեսնեի՛ր նրանց թափվող արցունքները
Կհասկանաիր տիեզերքի ցավը:
Կզգաիր նրա մեջ լցված ցավի ծանրությունը,
Եթե իմանաի՛ր նրանց ոչնչանալու պատճառը,
Եթե հասկանաի՛ր ինչպե՞ս են մաշվում ներսից,
Այն ժամ ,քո ցավը փոքր կտեսնեիր:
Կհասկանաի՛ր, թե երկիրն ի՞նչ ծանրություն է զգում,
Չէ՞որ ամեն մի մահացող աստղի հետ լույսն է խավարում,
Չէ՞որ նրանք էլ են ապրում:
Ա~խ ,եթե իմանաի՛ր,գեթ մեկ անգամ զգաի՛ր,
Վայրկյան անգամ չէիր կորցնի վեր նայելու,
Զմայլվելու նրանց փայլով,վերջին շողով:
Եթե զգաի՛ր ,գոնե մե՛կ անգամ նրանց հետ կուլաիր,
Ու մեկ գիշեր կլուսացնեիր նրանց հետ:
Աստղերն էլ լացել գիտեն,
Նրանք էլ վախճանվել ունեն,
Միայն թե ոչ ոք չի տեսնում,
Այդ ժամանակ բոլորը քնած են լինում:
Ոչ ո՛ք չի նկատում նրանց,
Ոչ ո՛ք չի զգում ցավը նրանց,
Ասղերը բազում են անհամար,
Բայց ամեն մեկն էլ անհետանում են մի ակնթարթում:
Հեղինակ` Նաիրա Դանիելյան 

Комментариев нет :

Отправить комментарий