Լռել են երկինքն ու երկիրը հավերժ,
Չկա ոչ մի ձայն ու
շունչ,
Մութն է պարուրել ամեն
մի անկյուն
Խավարն է իշխում ամբողջ
երկրին,
Տխրել է երկինքն ու
լուսին,
Աստղերը կարծես թափվել
են չկան,
Լուսինն էլ ցավից խամրել
է տխրել:
Ա՜խ այս ի՞նչ խավար
է տիրել,
Ո՞ւր եք մարդիկ, ձեզ
ի՞նչ պատահեց,
Ամեն ինչ ինչո՞ւ այսքան
խառնվեց,
Չկա էլ ոչինչ.ո՛չ մարդ.ո՛չ
խինդ:
Լռել է երկիրը,գերեզմանի
պես,
Չի շնչում կարծես,
Նայում եմ շուրջս չկա
և ոչինչ,
Ո՞ւր կորան Աստված,ո՞ւր
և ինչի՞:
Թախիծն է հետս զրույցի
նստում,
Արցունքն է անկոչ հյուրի
պես գալիս,
Տխրությունն է իր գրկն
առնում:
Աստված իմ,ոչինչ չեմ
հասկանում,
Մի՞թե մի ակնթարթում,
Ամեն բան փոխվեց ու
ոչնչացավ,
Անհասկանալի ձևով շրջադարձ
եղավ:
Հանկարծ լույսը խավարի
փոխվեց,
Խինդը,լացի վերածվեց,
Ձայներով լեցված երկիրը,լռեց,
Կյանքով էր լեցված,բայց
մահը տիրեց:
Քայլում եմ ահա մթության
ներքո,
Փողոցներն եմ չափչփում
դատարկ,
Նայում եմ շուրջս,չկա
և ոչ մեկ,
Քար լռություն է տիրում
շուրջ բոլոր:
Նայում եմ շուրջս բաց
են խանութներ,
Լցված է տարբեր թանկարժեք
իրեր,
Շուկան էլ ազատ մրգերով
լեցուն,
Ուտելիքներ են ամենուր
թափված:
Չկա վաճառող և գնող
ոչ մեկ,
Ազատ է վերցրու և՛
կեր և՛ հագիր,
Ամենինչից կարող ես
վերցրու, օգտվիր,
Ո՞ւր ուզում ես շրջիր, զվարճացիր:
Չես կարող ապրել և
ուրախանալ,
Քանի որ չկա և ոչ մեկ,
Միայնակ մարդս ո՞ւմ
է պետք:
Աչցունքն աչքերիս,մտամոլոր
շրջում եմ անվերջ,
Ու չեմ հասկանում,այս
ի՞նչ կատարվեց,
Ինչո՞ւ երկիրը այսպես
դատարկվեց,
Իսկ ե՞ս,ես ինչո՞ւ
մնացի այսպես:
Ո՞ւմ է պետք,որ երկիրը
ամբողջ իր ունեցածով,
Կարծես մնացել է ինձ
ժառանգություն,
Երբ մեկը չկա ինձ հետ,որ
կիսի,
Մեկը ,որի հետ խնդաս
և լացես:
Պատիժ է սա,ոչ թե օրհնություն,
Երբ կա ամեն ինչ և
չկա ոչինչ,
Երբ կաս,բայց լավ էր
չլինեիր,
Երբ ապրում ես,ինչպես
մի ուրվական:
Սպանում է լռությունը
այս,
Խավարը խեղդում է հոգիս,
Ամբողջ ձայնով գոռալ
եմ ուզում.
<<Վերցրու ինձ
Աստվա՛ծ,այս խավար աշխարհից…>>:
Ոտքերս էլ ինձ չեն
ենթարկվում
Ակամա ծնկի եմ իջնում,
Արցունքներն են կոկորդս
խեղդում,
Աչքերս միայն փակվել
են ուզում:
Շուրթերս սառչել,խոսել
չեն ուզում
Հոգիս է ներսից աղաղակ
անում,
Սիրտս ցավին էլ չի
դիմանում.
<<Օգնի՜ր ինձ
Աստված,մի լռիր այդպես…
Օգնի՜ր,խնդրում եմ,ինձ
այս մենության մեջ մի թող…
Չեմ կարող,չեմ դիմանում,ցավս
խորն է…
Մահվան է տանում…>>:
Եվ միայն մի սուր ցավ
զգացի,
Շունչս կոկորդիս հասավ,մահս
զգացի,
Հայացքս դեպի վեր ուղղեցի,նայեցի
լուսնին,
Նա էլ ինձ հետ վերջին
շունչն էր տալիս:
CHi bacarvum vor kga jamanak vor erkir@ kmerni u amen inch karox e henc aydpes el linel... S. A.
ОтветитьУдалить