Դու կարծես մի բաց
հոսանք լինես,պատահմամբ դիպա քեզ ու էլ հեռանալ չկարողացա:Կառչել եմ կարծես ես իմ կամքով,բայց
արի ու տես,որ հոսանքն է բռնել:Այն էլ բռնել է ու բաց չի թողնում,մարմինս էլ չի դիմակայում:Նա
կարծես մահվան է հասցնում,հոսանքին այդ ուժեղ,չեմ դիմակայում և թողնել չեմ կարողանում:Այդ
հոսանքն է ինձ տանջում և ես էլ չեմ պայքարում:Անիմաստ է հոսանքի դեմ պայքարել,նա չի
թողնի,մինչև չսպանի:
Նա կպչում է,կառչում այնքան,մինչև հավասարաչափ հոսանք չվերցնի մարմինդ:Այդ
ժամ,որպես նույն հոսանքի հզորությամբ լցված,բաց է թողնում:Բայց ուշ է արդեն, կյանքի
կոչել չի ստացվում:Հոսանքի հասցրածը մահացու է:Դու էլ հոսանքի պես,ինձ ես սպանում,բաց
չես թողնում,մինչև ինձ էլ քեզ պես չդարձնես:Ու իմ մեջ քո հոսանքները փոխանցես,իսկ ես
ինքս էլ չեմ կարող պայքարել:Հանձնվել եմ քո հոսանքին,դե սպանի՛ր,սպանի՛ր քո ուժով:Ու
ես էլ կգնամ,քեզնով վերջին ուժերս սպառած: Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան
Ayo, petq e hosanqi axbyuric zguysh linel, vor heto hark chlini hoxi mej taxvel,qanzi hosanqi harvac stacoxin miayn hoxi mej en taxum,vor hox@ qashi hosanqi larum@... S. A.
ОтветитьУдалить