4.29.2013

Խորտակվեց ու ինձ խորտակեց նավակս փոքրիկ


Ծովն է մեծ ու անծայրածիր,որտեղ լողում է նավակը իմ,
Նայում եմ շուրջս,ոչ ոք չկա,միայն ծովն է հսկա:
Հեռվից արևն է շքեղ գույներով,փայլով իր վերջին,
Մայր է մտնում ծովի խորքում ու վերջի լույսով նրան ողողում:
Խաղաղ էր ծովը,գեղեցիկ այնպես,որ չէի կասկածի,թե ի՞նչ կսպասվի,
Նավակս հանկարծ սկսեց տատանվել,նկատեցի մի անցք էր բացվել:
Ծովը շատ կամանց ներխուժեց ներս,նավակս սկսեց շատ դանդաղ սուզվել,
Իսկ ես,ես վախից կարկամել,միայն մտածում էի ինչպե՞ս փրկվել:
Ա՜խր ես լողալ,լողալ չգիտեի,միայն կարող էի բարձրաձայն գոչել,
Բայց զուր էր,ո՞վ պետք Է լսեր,չէ՞ որ նավակս հեռու էր ափից…
Տեսնում էի,որ ոչինչ անել չեմ կարող,լցվել է նավակս ջրով:
Ու քիչ է մնացել,որ վերջնական ինձ խորտակի,լուռ աղոթք արի.
<<Աստվա՛ծ իմ,ների՛ր,որ հանձնվում եմ,բայց էլ ուրիշ ելք չունեմ…
Ափս հեռու է, լողալ չգիտեմ,քո իսկ ստեղծած ծովում ես մահանում եմ…>>:
Վերջին անգամ նայեցի շուրջս,արևին հեռվից հրաժեշտ տվեցի:
Աչքերս փակեցի ու լուռ փարվեցի, ծովի սառնաշունչ գիրկը խորտակվեցի,
 Նա այնպես ամուր ինձ գրկեց,որ անհնար էր ազատվել…

Միայն ինձ մնաց,խորը շունչ անել ու վերջ լույսին,խավարն է պատել:                                             Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան

2 комментария :

  1. Shat hetaqrqir xorhrdavor grvacqner en.

    ОтветитьУдалить
  2. Gexecik nkarner, imastun mtqer, kyanqi u siro payqarner ev havatqi u huysi haxtanak Astco sirov... hrashali u mec xorhurd ka ays patmutyan mej. apres lavn er... S. A.

    ОтветитьУдалить