Մի թագավոր կար,հզոր
զորքերով և իշխանությամբ:Նա մի դուստր ուներ,ապշեցնող գեղեցկությամբ,որի համար անհանգստանում
էր արքան:Գիտեր,որ աղջիկը իր գեղեցկությամբ,համեստությամբ ու նվիրվածությամբ աչքի է
ընկնում և վախենում էր,որ թույլ տար նրան մարդկանց մեջ մենակ դուրս գար շրջելու:Որոշեց
մի մարդ վարձել,որ միշտ լինի նրա կողքին հավատարիմ ընկերոջ նման,միշտ պաշտպան լինի,մենակ
չթողնի:
Թագավորն հագավ աղքատի
հագուստ ու դուրս եկավ քաղաք շրջելու,որ գտնի նրան,ում մեջ կտեսնի այն ,ինչ պետք է
աղջկան:Շատերին տեսավ,որ եկան անցան ու չնկատեցին աղքատին ընկած,որ կանչում էր.<<Օգնեցե՜ք,ինչով կարող եք,օգնեցե՜ք աղքատիս տկար…>>:
Մի պահ հուսահատ նայեց
շուրջը և ասաց.<<Այս ի՞նչ սառնասիրտ ժողովուրդ ունեմ,ո՛չ մեկ չգտնվեց,որ ձեռք մեկներ…>>:Ելավ
նա տեղից ու գնաց քաղաքից հեռու,մի գյուղ մտավ ու թակեց դռներ,խնդրեց օգնություն:Բայց
չգտնվեց մեկը,որ դուռը բանար:Տխուր ու տրտում նա գնաց իր թագավորություն:Առավոտ ելավ
հրաման տվեց.<<Գնացե՛ք գտեք մեկին ո՛վ իրեն կարծում է ոչինչ,ո՛վ կասի որ մեղավոր
եմ ես և մահվան արժանի…>>:
Գնացին ծառաները փնտրելու
այն, ինչ ուզել էր իրենցից արքան:Բայց ոչ մեկի չգտան:Օրը լուսացավ,առավոտ կանուխ, դարպասների
մոտ մի երիտասարդ կանգնած կանչում էր.
_Բացե՛ք իմ առաջ դարպասները
այս,եթե կկամենա իմաստուն արքան;Քանի որ գիտեմ,որ այս դարպասից ո՝չ մի մեղավոր իրավունք
չունի ներս մտնելու…Նաև գիտեմ,որ նա իր մեծությամբ ու ողորմությամբ կանչել է ինձ պես
մեղավոր մարդկանց,ու ես համարձակվել եմ գալ
նրա առաջ ներկայանալ,ինչպես մի ոչինչ…
Թագավորն լսեց ու շատ
զարմացավ,ներս հրավիրեց ու հարցրեց.
Տղան խոնարհվեց ու
ծնկի իջավ արցունքն աչքերին ասաց.
_Տե՛ր իմ,ներեք ինձ,դուք
թագավոր եք արդար ու բարի,ես արժան չեմ ո՛չ մի ներումի:Ես մարդասպան եմ,այն էլ բազում
հոգիների:Ես ներում չունեմ,մեծ է մեղքս գիտեմ,բայց երբ լսեցի,որ փնտրում եք մեղավոր
մեկին ,ով իր մեղքը կնդունի,ես շտապեցի գալ և ասել,քանի որ այն ներսից տանջում է ինձ…Ես
հանգիստ չունեմ և եկա հուսալով,որ ներում կգտնեմ…
Թագավորը լռությամբ
լսեց,մոտեցավ նրան վեր բարձրացրեց ու հարցրեց.
_Իսկ ինչո՞ւ ես սպանել
այդ մարդկանց,ինչի՞ համար.
Նա էլ ասաց.
Ես պատերազմել եմ թշնամու
առաջ ու սպանել եմ բանակները նրանց,որ չկոտորեն իմ ժողովրդին` կանանց,մայրերին ու մանուկներին…Ես
սպանել եմ հանուն իմ հայրենիքի սիրո,կյանքս էլ կտամ, եթե պետք լինի…Բայց երբ հիշում
եմ այն բոլոր մարդկանց,որ մեղավոր չէին,բայց իմ արձակած կրակից մեռան…չեմ կարողանում
ինքս ինձ ներել և ներում խնդրել ումի՞ց և ինչի՞ց…Խնդրում եմ,եթե կարող եք ներեք…
Թագավորը ժպտաց,առավ
գրկի մեջ և ասաց.
_Հենց քեզ էի փնտրում
ու հիմա գտա,դու կլինես այն ինչ կասեմ քեզ,ներում եմ որդիս, դու մեղավոր չես,հպարտ
եմ,որ կա քեզ պես հավատարիմ զինվոր,որ կյանքն էլ կտա ու չի խնայի:Այս օրվանից քեզ կարգում
եմ իմ թանկագին ու միակ դստերը լինես ընկեր ու չթողնես նրան մենակ ո՛չ մի վարկյան:Պաշտպանես
ամեն մեկից,պետք է սպանիր նրան ով կփորձի մատով դիպչել իմ աղջկան:Դա ես քեզ մեղք չեմ
համարի ու չեմ պատժի,միայն մի բան խոստացի,որ երբ տեսնես դու նրա՛ն ,եղբո՛ր աչքով կնայես,ընկերո՛ջ
պես կողքին կլինես,հո՛ր նման պատվախնդիր ու հոգատար:Չգայթակղվե՛ս տղամարդու պես,ու
չնեղացնե՛ս արցունք պատճառես:Եթե կարող ես այս ամենը կատարել,ես քեզ որդուս պես կնդունեմ տանս մեջ:
Տղան լսեց, մի պահ
լռեց… հետո վեր նայեց ու ասաց.
_Աստվա՛ծ կօգնի հավատում
եմ,թե որ ես էլ թույլ գտնվեմ,վստահում եմ,որ Նա կօգնի,ինձ ուժ կտա պայքարելու ինքս
իմ դեմ,չէ՞ որ հաղթանակը՝ հաղթանակ է միայն այն ժամանակ երբ հաղթում ես ինքդ քեզ,քո
մարմնին ու մտքերին:Հասկանում եմ ,երբ ներում են քեզ,պետք է աշխատես նույն սխալը չկրկնես:
Թագավորը ուրախացավ
ու կանչեց աղջկան,որ հանձնի նրան:Աղջիկը ներս մտավ խոնարհված գլխով,կանգնեց հոր առաջ
և ասաց.
_Լսում եմ,հա՛յր իմ,ինչո՞ւ
ես կանչել.
_Նայի՛ր աղջիկս,այս
պահից ի վեր դու մենակ չես ու ունես ընկեր,կարող ես գնալ ո՞ւր որ կամենաս,նա միշտ կպահպանի
քեզ ու չի լքի քեզ:
Աղջիկը շրջվեց, նայեց
տղային ու հայացքով քնքուշ ժպտաց նրան:Տղան շփոթվեց տեսնելով նրան…Մտքում սկսեց խոսել.<<Աստված
իմ,ո՞նց եմ անելու,ախ՜ր երկնային գեղեցկություն ունի…կարծես հրեշտակ լինի…Օգնի՛ր ինձ
Աստված խոստումս պահեմ ու չսխալվեմ…>>:
_Եղիր ինձ ընկե՛ր,ես
քեզ չեմ թողնի,որ դու սխալվես ու մի վախեցիր,դու կլինես ինձ համար ընկեր ու չկասկածես
կօգնի մեզ Աստված,չի թողնի որ մեղք գործես:Ճիշտ է,սերը ծածկում է շատ բազում մեղքեր,բայց
եթե հանկարծ ծնվի մի մեծ սեր, հայրս կտեսնի ու կառքելի,որ լինես ընկեր,մի փորձիր գայթակղվել…Գտիր
իմ մեջ քեզ հավատարիմ քու՛յր,ընկե՛ր,բայց ո՛չ միայն Սեր…
Հեղինակ` Նաիրա Դանիելյան
Xorhurd@ xorn e,mitq@ bovandak, gracid mej xorimast mtqer kan, patmutyun@ shat huzich er, patvaxndir tagavor hayr,gexecik u hmayich arqayadustr ev mexqic apashxarox eritasard txa,vor@ arajin isk hayacqic siraharvec axjkan.....sksvec payqar@ txayi hogum.....isk axjikn el xostacav ognel....patmutyunn ays karces kisat mnac... incheve shat lave grvac.... S. A.
ОтветитьУдалить