Ինչո՞ւ այսպես պատահեց,ինքս
էլ չհասկացա:Ամեն բան կարծես նորից կրկնվեց ու ցավս ավելի մեծ եղավ:Թվում էր թե վիրահատվել
եմ այդ չարաբաստիկ հիվանդությունից,բայց արի ու տես,որ ոչ` նա նորից եղավ:Այս անգամ
այն չարորակ էր, ու էլ ոչինչ չէր կարող օգնել: Մնում էր միայն հաշված ժամեր:Ինչո՞ւ
այսպես պատահեց,անակնկալ էր կարծես:Երբ դուրս ես գալիս կարծես թե հաղթած,արի ու տես
դեռ պայքար ունես,պայքար այն էլ մահվան դեմ.<<Իսկ ո՞վ կարող է անվեջ պայքարել,ո՛չ ոք…Ո՛չ ոք չի կարող
ցավերին հաղթել,այն էլ մահացու հասցրած ցավին…Թե որ օգնության չհասնի Աստված,հոգիդ
առնի իր ձեռքերի մեջ ու ցավից հեռո՜ւ-հեռո՜ւ տանի…Իր գիրկն առնի ու երկինք տանի…Չես
կարող ցավին դիմանալ ու կպարտվես մահվան խավարին…>>: Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան
Երբ հոգին ցավ է զգում կամ խնդություն,նա անպայման փնտրում է,ում հետ կարելի է կիսել Իր զգացածները:Նրան խելամիտ խորհուրդեր պետք չեն,նա փափագում է հասկացված լինել:
4.29.2013
Հանձնվեցի քեզ
Դու կարծես մի բաց
հոսանք լինես,պատահմամբ դիպա քեզ ու էլ հեռանալ չկարողացա:Կառչել եմ կարծես ես իմ կամքով,բայց
արի ու տես,որ հոսանքն է բռնել:Այն էլ բռնել է ու բաց չի թողնում,մարմինս էլ չի դիմակայում:Նա
կարծես մահվան է հասցնում,հոսանքին այդ ուժեղ,չեմ դիմակայում և թողնել չեմ կարողանում:Այդ
հոսանքն է ինձ տանջում և ես էլ չեմ պայքարում:Անիմաստ է հոսանքի դեմ պայքարել,նա չի
թողնի,մինչև չսպանի:

Խորտակվեց ու ինձ խորտակեց նավակս փոքրիկ
Նայում եմ շուրջս,ոչ
ոք չկա,միայն ծովն է հսկա:
Հեռվից արևն է շքեղ
գույներով,փայլով իր վերջին,
Մայր է մտնում ծովի
խորքում ու վերջի լույսով նրան ողողում:
Խաղաղ էր ծովը,գեղեցիկ
այնպես,որ չէի կասկածի,թե ի՞նչ կսպասվի,
Նավակս հանկարծ սկսեց
տատանվել,նկատեցի մի անցք էր բացվել:
Ծովը շատ կամանց ներխուժեց
ներս,նավակս սկսեց շատ դանդաղ սուզվել,
Իսկ ես,ես վախից կարկամել,միայն
մտածում էի ինչպե՞ս փրկվել:
Ա՜խր ես լողալ,լողալ
չգիտեի,միայն կարող էի բարձրաձայն գոչել,
Բայց զուր էր,ո՞վ պետք
Է լսեր,չէ՞ որ նավակս հեռու էր ափից…
Ու քիչ է մնացել,որ
վերջնական ինձ խորտակի,լուռ աղոթք արի.
<<Աստվա՛ծ իմ,ների՛ր,որ
հանձնվում եմ,բայց էլ ուրիշ ելք չունեմ…
Ափս հեռու է, լողալ
չգիտեմ,քո իսկ ստեղծած ծովում ես մահանում եմ…>>:
Վերջին անգամ նայեցի
շուրջս,արևին հեռվից հրաժեշտ տվեցի:
Աչքերս փակեցի ու լուռ
փարվեցի, ծովի սառնաշունչ գիրկը խորտակվեցի,
Նա այնպես ամուր ինձ
գրկեց,որ անհնար էր ազատվել…
Միայն ինձ մնաց,խորը
շունչ անել ու վերջ լույսին,խավարն է պատել: Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան
Մեկին ծիծաղ,մեկին լաց
Մեկի օջախում լույսն
է առկայծում,
Իսկ մյուսում՝ լույսերն
են հանգչում
Այս ի՞նչ է ծիծաղ,թե՞
լաց են լինում:
Մեկին գովերքում,մրցանակ
տալիս,
Մինչ դեռ մյուսին անարգանք
տալիս,
Իսկ անկեղծ մարդը իր
տեղը չունի:
Սառն են,անտարբեր ու
առհամարական,
Բայց արի ու տես հարգանք
կստանան,
Բարեհամբույր ես,ներող
բարեկամ,
Կգան վրայովդ կանցնեն
կդառնան:
Կեղծավոր են մարդիկ
մեկ մեկու,
Շինծու ժպիտներով են
խաբում իրարու,
Թե որ պարզ ես ու շատ
հանդուրժող,
Դիմացի՛ր,_ասում են,_դիմացի՛ր
սիրող: Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան
Կանգառ
Գնում էին ,գալիս մարդիկ
մտազբաղ,
Շտապում էին ամենն
իրենց գործերին,
Իսկ ե՞ս սպասում էի,սպասում
էի մեկին:
Անցորդներն արագ անցնում
էին գնում,
Չէին էլ նկատում,մեկին
տխրադեմ,
Որ արցունքն աչքին
սպասում էր մեկին:
Շուրջ բոլոր աղմուկ
ու իրարանցում,
Զույգեր սիրահար,ընտանիք
բազում,
Ծերեր շատ հոգնած,մտազբաղ
նստած,
Իսկ ե՞ս մահացած հոգով
էի նստած:
Կանգառում ինչքա՞ն
դեռ պետք է սպասեմ,
Ինքս էլ չգիտեմ…
Միայն տեսնում եմ դեմքեր
ծանրացած,
Ու մտածում եմ.<<Ինչո՞ւ
է այսպես կյանքը դառնացած…>>:
Կարծես մոտեցավ ժամը
բաժանման,
Գնացքս եկավ,ես պետք
է գնամ
Նայում եմ շուրջս մարդիկ
էլ չկան:
Կանգառում կանգնած
միայնակ ահա,
Մի բան հասկացա,որ
ժամանակ չկա,
Վերջի մի հայացք ու
լուռ հեռացա,
Արցունքն աչքերիս ճանապարհ
ընկա:
Գնացքս դեռ նոր էր
փորձում շարժվել,
Հանկարծ նա եկավ,բայց
ինձ չտեսավ,
Նայեցի նրան հեռվից,կանչեցի
հոգով
Ընթացքի մեջ էի,չէի
կարող իջնել:
Գնացքը սուլեց ու առաջ
շարժվեց,
Սուլոցի ձայնից հանկարծ
շրջվեց,
Այդ ժամ նկատեց,աչքերիս
նայեց,
Հոգիս մարմնիցս կարծես
դուրս վազեց:
Հայացքով նա ինձ ուղեկցեց,
Իսկ ես հասկացա,որ
վերջն էր եկել:
Միայն երբ ձեռքով հրաժեշտ
տվեց,
Նկատեցի ամուսնական
մատանի էր դրել:
Պարզ էր ամեն բան…
Պատճառն ուշացման…
Բայց հոգուս ցավին
չկար պատասխան,
Հասկանալ կարող էր,բայց
մոռանալ անկարող:
Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան
Երկիրը մեռավ
Լռել են երկինքն ու երկիրը հավերժ,
Չկա ոչ մի ձայն ու
շունչ,
Մութն է պարուրել ամեն
մի անկյուն
Խավարն է իշխում ամբողջ
երկրին,
Տխրել է երկինքն ու
լուսին,
Աստղերը կարծես թափվել
են չկան,
Լուսինն էլ ցավից խամրել
է տխրել:
Ա՜խ այս ի՞նչ խավար
է տիրել,
Ո՞ւր եք մարդիկ, ձեզ
ի՞նչ պատահեց,
Ամեն ինչ ինչո՞ւ այսքան
խառնվեց,
Չկա էլ ոչինչ.ո՛չ մարդ.ո՛չ
խինդ:
Լռել է երկիրը,գերեզմանի
պես,
Չի շնչում կարծես,
Նայում եմ շուրջս չկա
և ոչինչ,
Ո՞ւր կորան Աստված,ո՞ւր
և ինչի՞:
Թախիծն է հետս զրույցի
նստում,
Արցունքն է անկոչ հյուրի
պես գալիս,
Տխրությունն է իր գրկն
առնում:
Աստված իմ,ոչինչ չեմ
հասկանում,
Մի՞թե մի ակնթարթում,
Ամեն բան փոխվեց ու
ոչնչացավ,
Անհասկանալի ձևով շրջադարձ
եղավ:
Հանկարծ լույսը խավարի
փոխվեց,
Խինդը,լացի վերածվեց,
Ձայներով լեցված երկիրը,լռեց,
Կյանքով էր լեցված,բայց
մահը տիրեց:
Քայլում եմ ահա մթության
ներքո,
Փողոցներն եմ չափչփում
դատարկ,
Նայում եմ շուրջս,չկա
և ոչ մեկ,
Քար լռություն է տիրում
շուրջ բոլոր:
Նայում եմ շուրջս բաց
են խանութներ,
Լցված է տարբեր թանկարժեք
իրեր,
Շուկան էլ ազատ մրգերով
լեցուն,
Ուտելիքներ են ամենուր
թափված:
Չկա վաճառող և գնող
ոչ մեկ,
Ազատ է վերցրու և՛
կեր և՛ հագիր,
Ամենինչից կարող ես
վերցրու, օգտվիր,
Ո՞ւր ուզում ես շրջիր, զվարճացիր:
Չես կարող ապրել և
ուրախանալ,
Քանի որ չկա և ոչ մեկ,
Միայնակ մարդս ո՞ւմ
է պետք:
Աչցունքն աչքերիս,մտամոլոր
շրջում եմ անվերջ,
Ու չեմ հասկանում,այս
ի՞նչ կատարվեց,
Ինչո՞ւ երկիրը այսպես
դատարկվեց,
Իսկ ե՞ս,ես ինչո՞ւ
մնացի այսպես:
Ո՞ւմ է պետք,որ երկիրը
ամբողջ իր ունեցածով,
Կարծես մնացել է ինձ
ժառանգություն,
Երբ մեկը չկա ինձ հետ,որ
կիսի,
Մեկը ,որի հետ խնդաս
և լացես:
Պատիժ է սա,ոչ թե օրհնություն,
Երբ կա ամեն ինչ և
չկա ոչինչ,
Երբ կաս,բայց լավ էր
չլինեիր,
Երբ ապրում ես,ինչպես
մի ուրվական:
Սպանում է լռությունը
այս,
Խավարը խեղդում է հոգիս,
Ամբողջ ձայնով գոռալ
եմ ուզում.
<<Վերցրու ինձ
Աստվա՛ծ,այս խավար աշխարհից…>>:
Ոտքերս էլ ինձ չեն
ենթարկվում
Ակամա ծնկի եմ իջնում,
Արցունքներն են կոկորդս
խեղդում,
Աչքերս միայն փակվել
են ուզում:
Շուրթերս սառչել,խոսել
չեն ուզում
Հոգիս է ներսից աղաղակ
անում,
Սիրտս ցավին էլ չի
դիմանում.
<<Օգնի՜ր ինձ
Աստված,մի լռիր այդպես…
Օգնի՜ր,խնդրում եմ,ինձ
այս մենության մեջ մի թող…
Չեմ կարող,չեմ դիմանում,ցավս
խորն է…
Մահվան է տանում…>>:
Եվ միայն մի սուր ցավ
զգացի,
Շունչս կոկորդիս հասավ,մահս
զգացի,
Հայացքս դեպի վեր ուղղեցի,նայեցի
լուսնին,
Նա էլ ինձ հետ վերջին
շունչն էր տալիս:
Ես կգնամ
Ես կգնամ
Թե որ փորձես ինձի
կանխել,մեկ է ես քեզ դեմ կկենամ:
Ու չկարծես,թե այս
անգամ դու իմ առաջ դուռ կփակես,
Միևնույն է,ես կթռչեմ,ես
կգնամ,կհեռանամ:
Ու ետադարձ հայացք
անգամ,չեմ դարձնի,որ չխղճամ
Այլ կգոցեմ ականջ ու
աչք,որ չտեսնեմ,չլսեմ ու չդառնամ:
Թռչեմ գնամ,երկինք
հասնեմ,վերից նայեմ ու հասկանամ,
Որ հեռացա,ետդառձ չկա… Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան
Անձրև է ,թե սեր


4.27.2013
Ընդունիր ինձ այնպե՛ս, ինչպե՛ս կամ


Երկու դուստրերն ամուսնացան…Մի
մեծ խնջույք կազմակերպեց թագավորը իր պալատում:Վերցրեց իր ոսկե գավաթը և այսպես ասաց.
_Այսօր տունս լցվեց,կարծես
երկու որդի ես ունեցա,այսուհետ նրանք նույնպես իմ պալատում իրենց տեղն ունեն պատրաստված,մնացածը
դուստրերիս կամքին եմ հանձնում:
Շատ քիչ ժամանակ անց,փոքրիկ
դստերն էլ ամուսնացրեց,բայց սրտում թախիծն էր անվերջ տանջում,նայում էր աղջկան ու անվերջ
լացում…Նրա համար ավելի ճոխ խնջույք կազմակերպեց,քան մյուս քույրերին…Նա ամեն ինչ պատրաստ
էր տալու փեսային ու տալիս էր այն ինչ կկամենար: Նա իր սրտի մեջ խղճում էր նրան:Քանի
որ նա կնության էր առնում իր անդեմ աղջկան… Փեսան չէր գիտակցում ,թե ինչի՞ է առժանանում
նման մեծ հարգանքի,ուրախ էր ,երջանիկ ու հիանում էր իր ընտրությունով:Բայց չհասկանալով
տխրում էր հոգու մեջ ու կասկածում սրտի խորքում…
Աղջիկը կարծես երջանիկ
էր…Սիրում էր տղան նրան,ուրախանում նրա հմայքով,բայց տեղյակ չէր,որ դիմակ է իրականի
տեղ:Իսկ աղջիկը մոռացել էր դառնությունը այն,և կարծես հարմարվել այնքան,որ չէր էլ հիշում
ու ժպտում էր անվերջ տղային:Միայն լվացվելուց էր տեսնում ու ցավ ապրում խորապես,աշխատում
էր բոլորից թաքում լվացվել,որ չտեսնեին իրեն ու չվախենայն այլայլված դեմքից,քանի որ
մեծանալով ավելի էին սպիերը կոպտացել ու տգեղացել:Բայց և այնպես օրիգինալ էր դիմակը
կարծես,որ չէին զանազանում ոչ մեկ,միայն հայրը գիտեր և խնամակալը,որը իր ձեռքերով էր
խնամում նրա վերքերը,անգամ քույրերն էլ տեղյակ չէին,և ընտելացել էին նրա նոր դեմքին
ու մոռացել ցավի մասին:
Թագավորը փեսային իր
ունեցած ամենաթանգ տեղը տվեց ու ասաց. _Որդի՛ս է,նրան ենթարկվեք,ինչ-որ
կասի կատարեք,ինչ-որ կուզի տվեք:Նա ինձ համար արեց այն,ինչ-որ ուրիշը չէր անի:Նա ուրախացնում
է իմ դստերը, դա բավարար է ինձ:
Անցավ ժամանակ,աղջիկը
կարծես տխրում էր շուտ-շուտ ու էլ չէր կարողանում թաքցնել ճմարտությունը ամուսնուց:Ուզում
էր ասել,բայց վախենում էր չնդունվեր ու քանդվեր ամեն ինչ,այն տարիները միասին անցկացրած:Բայց
էլ չէր կարողանում անվերջ թաքուն լվացվել ու հոգնել էր դիմակից,մաշվել էր այն ու կորցրել
հմայքը թարմ…Ուզում էր ներկայանալ ինչպե՞ս կա,ինչպե՞ս ներկա տեսքն է նրա…Մտածում էր.<<Եթե՞
սիրեն ինձ,ապա այսպես էլ կսիրեն,եթե չէ՞ պետք չի թաքնվել ինչ-որ ստեղծած կերպարի ներքո,հոգնել
եմ արդեն դիմակից այս,ուզում եմ լինել ինչպես որ կամ,թեկուզ և տգեղ>>:
Սակայն համրձակությունը
չէր հերիքացնում,որ հեռացներ դիմակն այդ,վախենում էր անգամ ինքն իրենից…
Մի օր նա դուրս եկավ
տանից,գնաց մի տեղ ուր մենակ կլիներ,որպեսզի որոշում կայացներ:Նստել էր ջրի եզերքին,նայում
էր իրեն…հանեց դիմակը և գցեց մի կողմ,արցունքն աչքերին նայում էր գետի հոսանքին ու
շշնջում.<<Օգնի՛ր ինձ Աստված,ես այս ի՞նչ դարձա,ո՞վ եմ ես,ինքս էլ չիմացա…խաբում
եմ ինքս ինձ և բոլորին…հոգնել եմ այս կեղծությունից…ընդունեք ինձ ինչպե՞ս կամ,թեկուզ
և ոչ մարդանման…>>:
Երեսը մոտեցրեց ջրով
լվաց,շրջվեց արևին դեմ առ դեմ նայեց ու բարձրաձայն գոչեց.<<Հոգի՜ս առ պրծնեմ,ու՞մ
է պետք ապրելս այսպես…>>.Եվ ուշագնաց ընկավ խոտերին:
Հանկարծ մի անցորդ
նկատեց նրան,շտապեց մոտենալ ու օգնություն ցույց տալ:Վեր բարձրացրեց,մոտեցրեց գետին,երեսը
փորձեց ջրով թրջել,որ ուշքի գա:Նա հանկարծակի եկավ՝ տեսնելով նրա դեմքը վնասված:Գիտակցության
գալով աղջիկը,ամոթից դեմքը ծածկեց…Տղան շատ բարեհամբյուր ասաց.
_Մի փորձի՛ր թաքցնել,միևնույն
է տեսել եմ …Ո՞վ ես դու…
_Այդպես մի ասեք,ես
չեմ տեսնում ոչ մի տգեղ բան,պետք չէ ամաչել,բոլորիս հետ էլ կարող է պատահել:Ես էլ եմ
ժամանակին վնասվել,կրակն է այրել,բայց ոչ թե դեմքս,այլ ձեռքերս…Բայց տես ես շարունակում
եմ ապրել,և նաև օգնության ձեռք մեկնել,ինչպես հիմա քեզ…
Եվ ժպտալով ձեռքը մեկնեց:Ձեռքերն
ամբողջովին այրվելուց մաշկահան էին եղել,մատները կռկվել,բայց և այնպես օգնության էին
հասել:Աղջիկը աչքերը հառած տղային,չէր կարողանում ոչ մի բառ ասել,միայն անվերջ թախծում
էր:
Գիտե՞ս._ասաց աղջիկը
նրան,_դեռ ինձ ոչ ոք այսպե՛ս չի տեսել,դու առաջին
մարդն ես,որ ինձ իմ իրական դեմքով տեսար,և ես զարմացած եմ,ինչպե՞ս չես փախչում
ինձնից և չես վախենում:
Տղան աչքերին նայելով
ասաց.
_Դո՛ւ գեղեցիկ ես,պարզապես
հրա՛շք…այնքան անսովոր զգացմունք տիրեց,որ ես ինքս չհասկացա ի՞նչ կատարվեց…չեմ կարող
նկարագրել,միայն կասեմ,որ քեզ երբեք չեմ մոռանա,ոչ թե նրա համար,որ արտասովոր էր դեմքդ,այլ
դու ամբողջությամբ սեր ես կարծես…միշտ երազել եմ գտնել և գտա…իմ ընկերը կլինե՞ս…
Աղջիկը հուզվեց,չհավատալով
այդ իրականությանը,միայն ասում էր.<<Սա երազ է երևի,հեքիաթ է և ոչ իրական…ինձ
իրականում չեն ընդունի այսպես,երևի ես դեռ ուշքի չեմ եկել…>>:
Տղան նայելով նրան,սրբեց
արցունքներն ու ասաց.


Հայրը իմացավ և կանչեց
բոլորին մի սեղանի շուրջ ,ցանկացավ ճշմարտությունը ասել,բայց ոչ առանց աղջկա ներկայության
և նրան էլ կանչեց:Հավաքվեցին բոլորը և հայրը աղջկան կանգնեցրեց նրանց առաջ և ասաց.
_Սա է նրա իրական դեմքը,կարո՞ղ
եք նրան ընդունել ինչպե՞ս որ տեսնում եք,ինչպե՞ս որ հիմա կանգնած է ձեր առջև:
Բոլորը շփոտվեցին և
իրարանցում եղավ…Ամուսինը բարկացած բղավեց.
_Ինչպե՞ս թե դա է իմ
կինը,մի՞թե ես նրա հետ եմ ապրել այսքան ժամանակ…ո՛չ ես չեմ հավատում, սա խաղ է,կամ
էլ խաբկանք,բայց ոչ իրականութըուն,ես նրան այսպես չեմ ճանաչում մի փորձեք ինձ,վերադարձրեք
իմ գեղեցկուհուն…սա խեղկատակություն է կարծես…
Եվ այդ պահին թագավորը
խորը ցավ զգաց սրտի խորքում:Նա ճիշտ հակառակն էր ակնկալում,բայց տեսավ, որ ոչ ոք իր
աղջկան չի ճանաչում առանց դիմակի,ոչ ոք չի տեսնում նրա հոգին ու սիրտը,այլ միայն դեմքով
գիտեն ու դիմակին են հավատում…
Աղջիկը նայեց բոլորին
հատ առ հատ ու լուռ արցունքներ գլորվեցին ծովագույն աչքերից… հիշեց ընկերոջ ասած մխիթարող
խոսքերը և ինքն իրեն ասաց.<<Այս ի՞նչ կատարվեց,ինձ իմ տան մեջ չեն ճանաչում,ինձ
ինչպե՞ս որ կամ չեն ընդունում,դիմակով են ընդունում,կեղծ գեղեցկությունով գերվում ու
սիրում…մի՞թե դա սեր է,չէ դա սեր չէ,դա խաբկանք է…Իսկ այն մեկը ինձ ընդունեց ինչպես
որ կամ ու դեռ ավելին…ինձ այս տեսքով ոչ ոք չասաց.<<հրա՜շք ես>>…Այս ի՞նչ
կատարվեց Աստված իմ,ես հասկացա,որ այդ դիմակից պրծում չունեմ,այն պետք է կրեմ մինչև
կյանքիս վերջ,այլ կերպ ինձ չեն ընդունում…>>:Եվ շրջվեց դուրս եկավ ասելով.._Այս
ամենը կատա՛կ էր ,մի չար կատա՛կ,պարզապես դիմակ էի հագել,որպեսզի տեսնեի,եթե ես այդպիսի
դեմք ունենամ կշարունակե՞ք ինձ սիրել և կնդունե՞ք ինձ այդպես…բայց մի խառնվեք,ես ամեն
ինչ հասկացա,հիմա՛,հիմա՛ կվերադառնա այն գեղեցիկը,որին դուք սովոր եք վաղուց ի վեր,հիմա
կհանեմ դիմակը այս տգեղ:
Եվ դուրս վազեց մի
ակնթարթում,գնաց այնտեղ,այն գետի եզերքին ուր թողել էր դիմակը այն,մանկությունից կրած:Ծնկի
իջավ,նայեց գետին ու բարձրաձայն լաց եղավ,դեմք առավ ձեռքերի մեջ ու ինքն իրեն ասաց.<<Դե՜
վերադարձի՛ր,վերադարձի՛ր դիմակահանդեսին ու խաղա քո դերը տրված և մի հիշի խոսքերը նրա,այն
մեկի,որ քեզ ընդունեց ինչպե՞ս որ կաս,սիրեց հենց այդպես,առանց դիմակի…վերցրո՛ւ հագիր
ու վերադարձիր ժպիտդ դեմքիդ…>>:
Վերկացավ խոնավ խոտերից,վերցրեց
դիմակը գետնից,նայեց շուրջը ամբողջ,հույս ունենալով,որ կտեսնի նրան,բայց ո՛չ, նա այդտեղ
չէր:Եվ գնաց…գնաց տուն շարունակելու կյանքը այդ դաժան…
Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան
4.25.2013
Ների՛ր, թե կարող ես
Մի թագավոր կար,հզոր
զորքերով և իշխանությամբ:Նա մի դուստր ուներ,ապշեցնող գեղեցկությամբ,որի համար անհանգստանում
էր արքան:Գիտեր,որ աղջիկը իր գեղեցկությամբ,համեստությամբ ու նվիրվածությամբ աչքի է
ընկնում և վախենում էր,որ թույլ տար նրան մարդկանց մեջ մենակ դուրս գար շրջելու:Որոշեց
մի մարդ վարձել,որ միշտ լինի նրա կողքին հավատարիմ ընկերոջ նման,միշտ պաշտպան լինի,մենակ
չթողնի:
Թագավորն հագավ աղքատի
հագուստ ու դուրս եկավ քաղաք շրջելու,որ գտնի նրան,ում մեջ կտեսնի այն ,ինչ պետք է
աղջկան:Շատերին տեսավ,որ եկան անցան ու չնկատեցին աղքատին ընկած,որ կանչում էր.<<Օգնեցե՜ք,ինչով կարող եք,օգնեցե՜ք աղքատիս տկար…>>:
Մի պահ հուսահատ նայեց
շուրջը և ասաց.<<Այս ի՞նչ սառնասիրտ ժողովուրդ ունեմ,ո՛չ մեկ չգտնվեց,որ ձեռք մեկներ…>>:Ելավ
նա տեղից ու գնաց քաղաքից հեռու,մի գյուղ մտավ ու թակեց դռներ,խնդրեց օգնություն:Բայց
չգտնվեց մեկը,որ դուռը բանար:Տխուր ու տրտում նա գնաց իր թագավորություն:Առավոտ ելավ
հրաման տվեց.<<Գնացե՛ք գտեք մեկին ո՛վ իրեն կարծում է ոչինչ,ո՛վ կասի որ մեղավոր
եմ ես և մահվան արժանի…>>:
Գնացին ծառաները փնտրելու
այն, ինչ ուզել էր իրենցից արքան:Բայց ոչ մեկի չգտան:Օրը լուսացավ,առավոտ կանուխ, դարպասների
մոտ մի երիտասարդ կանգնած կանչում էր.
_Բացե՛ք իմ առաջ դարպասները
այս,եթե կկամենա իմաստուն արքան;Քանի որ գիտեմ,որ այս դարպասից ո՝չ մի մեղավոր իրավունք
չունի ներս մտնելու…Նաև գիտեմ,որ նա իր մեծությամբ ու ողորմությամբ կանչել է ինձ պես
մեղավոր մարդկանց,ու ես համարձակվել եմ գալ
նրա առաջ ներկայանալ,ինչպես մի ոչինչ…
Թագավորն լսեց ու շատ
զարմացավ,ներս հրավիրեց ու հարցրեց.
Տղան խոնարհվեց ու
ծնկի իջավ արցունքն աչքերին ասաց.
_Տե՛ր իմ,ներեք ինձ,դուք
թագավոր եք արդար ու բարի,ես արժան չեմ ո՛չ մի ներումի:Ես մարդասպան եմ,այն էլ բազում
հոգիների:Ես ներում չունեմ,մեծ է մեղքս գիտեմ,բայց երբ լսեցի,որ փնտրում եք մեղավոր
մեկին ,ով իր մեղքը կնդունի,ես շտապեցի գալ և ասել,քանի որ այն ներսից տանջում է ինձ…Ես
հանգիստ չունեմ և եկա հուսալով,որ ներում կգտնեմ…
Թագավորը լռությամբ
լսեց,մոտեցավ նրան վեր բարձրացրեց ու հարցրեց.
_Իսկ ինչո՞ւ ես սպանել
այդ մարդկանց,ինչի՞ համար.
Նա էլ ասաց.
Ես պատերազմել եմ թշնամու
առաջ ու սպանել եմ բանակները նրանց,որ չկոտորեն իմ ժողովրդին` կանանց,մայրերին ու մանուկներին…Ես
սպանել եմ հանուն իմ հայրենիքի սիրո,կյանքս էլ կտամ, եթե պետք լինի…Բայց երբ հիշում
եմ այն բոլոր մարդկանց,որ մեղավոր չէին,բայց իմ արձակած կրակից մեռան…չեմ կարողանում
ինքս ինձ ներել և ներում խնդրել ումի՞ց և ինչի՞ց…Խնդրում եմ,եթե կարող եք ներեք…
Թագավորը ժպտաց,առավ
գրկի մեջ և ասաց.
_Հենց քեզ էի փնտրում
ու հիմա գտա,դու կլինես այն ինչ կասեմ քեզ,ներում եմ որդիս, դու մեղավոր չես,հպարտ
եմ,որ կա քեզ պես հավատարիմ զինվոր,որ կյանքն էլ կտա ու չի խնայի:Այս օրվանից քեզ կարգում
եմ իմ թանկագին ու միակ դստերը լինես ընկեր ու չթողնես նրան մենակ ո՛չ մի վարկյան:Պաշտպանես
ամեն մեկից,պետք է սպանիր նրան ով կփորձի մատով դիպչել իմ աղջկան:Դա ես քեզ մեղք չեմ
համարի ու չեմ պատժի,միայն մի բան խոստացի,որ երբ տեսնես դու նրա՛ն ,եղբո՛ր աչքով կնայես,ընկերո՛ջ
պես կողքին կլինես,հո՛ր նման պատվախնդիր ու հոգատար:Չգայթակղվե՛ս տղամարդու պես,ու
չնեղացնե՛ս արցունք պատճառես:Եթե կարող ես այս ամենը կատարել,ես քեզ որդուս պես կնդունեմ տանս մեջ:
Տղան լսեց, մի պահ
լռեց… հետո վեր նայեց ու ասաց.
_Աստվա՛ծ կօգնի հավատում
եմ,թե որ ես էլ թույլ գտնվեմ,վստահում եմ,որ Նա կօգնի,ինձ ուժ կտա պայքարելու ինքս
իմ դեմ,չէ՞ որ հաղթանակը՝ հաղթանակ է միայն այն ժամանակ երբ հաղթում ես ինքդ քեզ,քո
մարմնին ու մտքերին:Հասկանում եմ ,երբ ներում են քեզ,պետք է աշխատես նույն սխալը չկրկնես:
Թագավորը ուրախացավ
ու կանչեց աղջկան,որ հանձնի նրան:Աղջիկը ներս մտավ խոնարհված գլխով,կանգնեց հոր առաջ
և ասաց.
_Լսում եմ,հա՛յր իմ,ինչո՞ւ
ես կանչել.
_Նայի՛ր աղջիկս,այս
պահից ի վեր դու մենակ չես ու ունես ընկեր,կարող ես գնալ ո՞ւր որ կամենաս,նա միշտ կպահպանի
քեզ ու չի լքի քեզ:
Աղջիկը շրջվեց, նայեց
տղային ու հայացքով քնքուշ ժպտաց նրան:Տղան շփոթվեց տեսնելով նրան…Մտքում սկսեց խոսել.<<Աստված
իմ,ո՞նց եմ անելու,ախ՜ր երկնային գեղեցկություն ունի…կարծես հրեշտակ լինի…Օգնի՛ր ինձ
Աստված խոստումս պահեմ ու չսխալվեմ…>>:
_Եղիր ինձ ընկե՛ր,ես
քեզ չեմ թողնի,որ դու սխալվես ու մի վախեցիր,դու կլինես ինձ համար ընկեր ու չկասկածես
կօգնի մեզ Աստված,չի թողնի որ մեղք գործես:Ճիշտ է,սերը ծածկում է շատ բազում մեղքեր,բայց
եթե հանկարծ ծնվի մի մեծ սեր, հայրս կտեսնի ու կառքելի,որ լինես ընկեր,մի փորձիր գայթակղվել…Գտիր
իմ մեջ քեզ հավատարիմ քու՛յր,ընկե՛ր,բայց ո՛չ միայն Սեր…
Հեղինակ` Նաիրա Դանիելյան
4.23.2013
Եթե իմանաիր,մահս է եկել
Եթե իմանաիր,որ կյանքիս
վերջին օրն է,
Եթե իմանաիր,որ էլ
չեմ տեսնելու քեզ,
Եթե իմանաիր,որ չեմ
լինելու քեզ հետ,
Գուցե ցանկանաիր մեկ
օր նվիրել ինձ…
Քո ամբողջ կյանքից
ընդամենը մեկ օր,
Գուցե այդ օրը մի կյանք
առժենար…
Եթե իմանաի՜ր,եթե իմանաի՜ր…
Գուցե ուշ լինի,երբ
այդ իմանաս,
Գուցե ես էլ չլինեմ
ու այդ օրվա հուշն էլ չլինի,
Որ այդ հուշով հոգիդ
մխիթարվի,
Եթե իմանաի՜ր,եթե իմանաի՜ր…
Որքան եմ այդ օրվան
սպասել,
Որքան անգամ եմ երազել,
Բայց չեմ կարողացել
պարզ ասել…
Չեմ ասել,որ շատ քիչ
է մնացել,
Հեռանալու եմ շուտով,
Թողնելու եմ լոկ հուշ
մի երկտող…
Որում իմ սերն եմ արտահայտել,
Որտեղ իմ աշխարհն եմ
բացահայտել,
Ու այն քեզ եմ վստահել…
Որ ինձ հիշելուց վատը
չհիշես,
Որ իմ մասին հիշելով,սերս
զգաս,
Կարոտս զգաս ու հասկանաս,
Թե որքան կարևոր դարձար
ինձ համար…
Եթե իմանաիր,եթե իմանաիր
Որ անգամ մահից առաջ
քեզ էի փափագում,
Որ վերջին օրս քեզ
էի ուզում նվիրեի:
Նայեի աչքերիտ և ինձ
հուշ թողնեի
Եթե իմանաիր,որ ես
այն գիտեի
Եթե իմանաիր,գուցե
չթողնեիր
Որ ես հեռանաի…
Հեղինակ` Նաիրա Դանիելյան
Աստղի ցավը կարո՞ղ ես զգալ
Եթե իմանաի՛ր,թե աստղերը
ինչպե՞ս են լաց լինում
Եթե գեթ մեկ անգամ
տեսնեի՛ր նրանց թափվող արցունքները
Կհասկանաիր տիեզերքի
ցավը:
Կզգաիր նրա մեջ լցված
ցավի ծանրությունը,
Եթե իմանաի՛ր նրանց
ոչնչանալու պատճառը,
Եթե հասկանաի՛ր ինչպե՞ս են մաշվում ներսից,
Այն ժամ ,քո ցավը փոքր
կտեսնեիր:
Կհասկանաի՛ր, թե երկիրն
ի՞նչ ծանրություն է զգում,
Չէ՞որ ամեն մի մահացող աստղի հետ լույսն է խավարում,
Չէ՞որ նրանք էլ են ապրում:
Վայրկյան անգամ չէիր
կորցնի վեր նայելու,
Զմայլվելու նրանց փայլով,վերջին
շողով:
Եթե զգաի՛ր ,գոնե մե՛կ
անգամ նրանց հետ կուլաիր,
Ու մեկ գիշեր կլուսացնեիր
նրանց հետ:
Աստղերն էլ լացել գիտեն,
Նրանք էլ վախճանվել
ունեն,
Միայն թե ոչ ոք չի
տեսնում,
Այդ ժամանակ բոլորը
քնած են լինում:
Ոչ ո՛ք չի նկատում
նրանց,
Ոչ ո՛ք չի զգում ցավը
նրանց,
Ասղերը բազում են անհամար,
Բայց ամեն մեկն էլ
անհետանում են մի ակնթարթում:
Հեղինակ` Նաիրա Դանիելյան
Подписаться на:
Сообщения
(
Atom
)