11.18.2016

Հարմոնիա

,,բոլոր տառերը սկսվում են Հ տառով,,


Հուզել ես հոգիս,

Հայացքով հիմնասյուն հիմնել, 

Հուշերումս հանգեր ես հյուսել,

Հնչեղ հնչյուններով հմայել, 

Հանճարամտությամբ հուզականացրել:

Հմայքդ հզորապես հեռվից հուրհրալով, 

Հրկիզեց հոգիս հրե հրդեհով,

Հրեղեն հայացքով հանկարծահաս, 

Հողմի հապճեպությամբ հափշտակեց:

Հեռու հորիզոնից հետևեցի հետքերիդ,

Համարձակաբար հետապնդելով:

Համբերատար հաղթահարելով

Հուսալով,հավատալով հրաշքների,

Հանդիպեցինք  հանկարծակի 

Ու հասնելով հեքիաթային հարմոնիայի,

Համբույրդ հրաբորբոք հրով հալեցրեց...

Հիմա համից հարբել եմ,համրել,

Հաճույքից հանգչել հանձնվել հմայագեղությանդ:

Հարսս ես հեզաճկուն,հրասուրբ,

Հրադեմ,հրասիրտ ու հրավարս,

Հրաշակերտ ես հրաշողուն,

Հպարտանում եմ հիանում,

Հանդիսավոր հայտարարում ,

Հավատարմորեն հարգել,

Հավասարաջերմ համատեղվել:


Նաիր Նաիրյան Նախամորը

  ,,բոլոր բառերը սկսվում են Ն տառով,,

Նոյեմբերյան նախալուսաբացին, նորածնունդ նորածինն նախահոր նախաաղոթքով նորածախկի պես նայեց նախամոր նրբին նայվացքին,որ նայում էր նաիրյան նախաբողբոջ Նաիրուհուն...
Նախախնամակալը նրան նախապատվորեն նազօրոր նախաձայնով ննջեցնելով նայեց նորալուսնին,որն նորածնի նման նրբին էր... 
Նախաարշալուսին նախշուն Նաիրան նարնջազգեստ նախշերով նախշվել նախապարտեզի էր նախապատրաստվել նանրալեզու նանիկ, նայվածքով նանրամիտ...
Նրբին էր նայվածքը նրա,նկարել ներկատախտակին ներկապնակի ներկամատիտով, այն ներքին ներաշխարհը նորաստղային նմանությամբ չէր ներգծվի...
Ներարգանդային նվերն էր նրա ներթափանցել նրբին ներահայացքով ներվահանգույցներն ու ներմարմնավորվելով ներվաթելերում,որպես մի ներվաբջջիջ նրբաքնքուշ ներմուծելով ներքուստ ներման ներդաշնակություն...
Նա իր ննջասենյակում նոթագրում էր,նշում նշանակալից նոյեմբերյան նախատոնը,նայում էր նկարներին նախկին ու նվարգակում նոստալգիան նորահնչուն նմանեցնելով նախկինը ներկայում...
Նորահարսիկ մի նախշուն նորաձև,նորաշող ,նորահրաշ նորօրինակ նայում է  նորավանքին նույնահավատությամբ ներշնչված նորափեսայի հետ, նույնահունչ նախաաղոթքով  նորաքանդակ նախշազարդ նորակերտ նորավանքի ներսում նստելով նվարգակցության ներքո նշանօրհներգ էին նշում...
Նրբահայացք,նրբահասակ նրբագեղ Նաիրին նվիրաբերվելով ինչպես մի նվիրական նռնածաղիկ...
Նռնաքարե, նրբակերտ,մի նրբակին նախշապատկերով նախամոր նմանությամբ,ով նախնադարյան նահատակվողների հետ ննջում էր  նորահույսով նորօրյա նորադարում նվիրաբերվելով Նորան...
Նկատելի չէր նրբուղին, ինչպես մի նրբաստվեր, երբ նրբաշարժ նետվեց նրբապարսպից ներքև, նորաթև նխշուն նժույգի նման նրբասլաց ներքնուղիով ներմղվեց նրբավարտ նպատակակոչմանը...


11.17.2016

Միտքը Մարդու Կնոջ զգացականի զրույցընկերն է

 Մարդ

Արդյոք տեսել ես,թե ինչպես են մարգարիտ հանում ծովի հատակից,ինչպես է բացվում խեցին,ու թե ինչպես են այն թաքցրած լինում փոքրիկ այդ խխունջները հրաշք մարգարիտը,,ու երբ տեսնում ես թե ինչպես է այն փայլում,անգին այդ պահն,այդ ժամ հասկանում ես,թե որքան գեղեցիկ է կենդանական ծագումը նրա...Ու հիմա կարծես ես այդ մարգարիտն եմ գտել,բայց բացել խեցին,չեմ կարողանում...
Աստվածամոր աչքերով ու հրեշտականման քո հոգով,հոգիս բացվել է,ինչպես արևից  բացվում է թերթերը վարդի,ինձ էլ զարմացրել սեփական հոգուս ներդաշնակությունից...Միթ՞ե կարելի է նկարին նայելով,զգալ հարմոնիան հոգու...Միթ՞ե սեր է սա,սեր դեպի կատարյալ մի գեղեցկություն,որ Ռաֆայելի նկարների նման ալեկոծում է,որպես կատարելություն...

Կին

Գեղեցիկ նկարագրում և համեմատում է,այն մարդը՝ ով գնահատում է, ու ճկուն միտք ունի...

Մարդ

Միտքը գեղցիկ է,նման քո գեղեցկությանը,երբ այն անկեղծ է,ինչպես աչքերդ,որպես շղարշված գաղտնիք քո հոգու մասին...

Կին

Ինչպես գեղեցկություն է գայթակղիչ և միևնույն ժամանակ դյուրափոփոխ,այնպես էլ միտքը բազմափոփոխ ամպակույտի պես շարժման մեջ է գրավիչ...

Մարդ

Օրդ բարի-բարի փերի
Գեղեցիկ է արշալույսը,լույսի հաղթանակը խավարի հանդեպ,կարծես պայքարը ավարտվում է,ու սկսվում է օրը բարի...Մի պահ նայիր լույսին,նայիր արևին ու տես թե որքան բարի ժպտում է նա քեզ...

Կին

Բարի լինի լույսն աշխարհի,տեսնող աչքի... Ավաղ հայացքս դեպ արևին ուղղել  չեմ կարող,նրա տեսքով զմայվել ,նույնպես չեմ կարող,խավարից աչքերս կուրացել են կարծես,որ վախենում եմ շողացող արևին նայել քեզ պես...

Մարդ

Բարի-արև, բարև
Օրդ սկսիր բացվող լուսի իմաստով,ու արևի նման դու ժպտա սիրուն,որ պայծառակերպվես ,լույսով,ջերմությամբ,հուսառատությամբ,երբ տեսնում ես գեղեցկությունը չքնաղ հոգիդ ներսից պոկվել է ուզում,թրչել է ուզում,գուցե պատահական էլ չէ,որ գեղեցիկն է գնահատվում,չէ որ այն իր մեջ իմաստ ունի խորհին,ներդաշնակություն,ահա թե ինչու,չես կարողանում ձերբազատվել գեղեցիկի ունկընդրումից,ու ինչպես Լուվրում,այնպես էլ հիմա պատկերիդ առաջ,քարացել է հայացքս աչքերիդ առաջ,և եթե Ջոկոնդան իր մեջ խորհրդավոր կնոջ պատկեր է կրում,դու կնոջ իդեալական կերպարն ես մարմնավորում...

Կին

Թե արևն եմ ես,ապա լուսնի պես լույսովս լույսավորված փայլիր գիշրվա մթին,լույսավորելով խավար մտքերին...
Մարդկանց մեծամասնությունը հաճույքներ է փնտրում այնպիսի շնչակտուր հապճեպությամբ,որ աճապարանքի մեջ կորցնում է այն:

Մարդ

Միտքդ շփոթահար արեց,անգամ մտքիս թելը կտրեց...

Կին

Մարդկանց միշտ հրապուրել է առեղծվածը,քանի դեռ,այն չի բացահայտել իրեն:

Մարդ

Դա է պատճառը,որ ցանկանում ես առեղծված մնալ,ու անհասանելի,որ միշտ դեպի քեզ ձգվեմ,մտքեր մոլոր,ու խելացնոր...Իսկ առանց բացահայտման էլ առեղծվածը կդադարի առեղծված լինել,ու անկախ նրանից,կբացահայտվի թե ոչ,պետք է փորձել գտնել բանալին....Իմաստության իմաստը , իմաստությունը փնտրելու մեջ է...Երբ ստվերի միջից տեսնում ես շողը լույսի ակամա մտաբերում ես լուսաբացը,թե ինչպես գիշերվա մութը փոխվեց լույսի,թե ինչպես Դավինչին կարողացավ ստվերը քողարկելով ժպիտ տալ Ջոկոնդային:Երբ նայում ես նրան թվում է հանդարտ նստած է,բայց ծածուկ ու խորհրդավոր ու լույսի ներքո ժպտում է նա քեզ,փորձելով հասկացնել տալ,որ լույսի շողն է հույսի այն շողը,որ ներս է թափանցում,դեպի քո աչքը,դեպի քո հոգին...

Կին

Հետաքրքիր էր...Ով փնտրում է նա գտնում է...Երկյուղով լեցված սիրտը իմաստուն միտք ունի...Ծովն ինքնին հանդարտ է թվում ,երբ երկինքը պարզ է,արևը ժպտուն,բայց ով գիտե ընդերքում ի՞նչ կա,որ փոթորկի ժամանակ բազում բաներ իր ներսն է առել ...

Մարդ

Եթե մտքերս ,փոքր ինչ հետաքրքրություն են առաջացնում,ուրեմն զուր չեն նրանք,ու հասնում են իրենց նպատակին՝ դեպի քո հոգու դուռը , իսկ թե այն  բաց կանես , թե՞ ես պետք է գտնեմ բանալին...

Կին

Հոգուս դռները փակել եմ դրսից և դեն նետել բանալին կամրջից անդին,որ ցանկության դեպքում էլ բացել չլինի,և որպես նշան բանալիյի վրա հասցես է փորագրված,ով որ կգտնի նա էլ կբացի հոգուս աշխարհի դռները կողբած...

Մարդ

Եթե բաց լիներ,կարիք չէր լինի,այն բացել,անգամ անհետաքրքիր կլիներ,ներս մտնել,բայց ինչպես ասացիր,առեղծվածի հետաքրքրությունը,նրա բացահայտման մեջ է,ինչո՞ւ չփորձել...գուցե պետք է կանգ առնել,որ հանկարծ,անկախ իմ կամքից,քեզ չվտանգեմ,բայց ներքուստ համոզված եմ,որ անկեղծությունն ու ազնվությունը,չեն կարող վտանգել,եթե անգամ,համարձակ ու ռիսկային լինեն,վտանգը՝ կեղծիքի,նենգության ու ստորության մեջ է,ու որքան էլ բարդ է խաղալ ու հաղթել ազնիվ,ես կփորձեմ,անգամ եթե պարտվեմ,հաղթողը դու ես լինելու.իսկ դա էլ թաքուն մի երջանկություն է,թեկուզ և անտես...անկեղծ մի միտք,որ շատ ավելին է...Մտերմությունը ծնված ոչնչից,շատ ավելի իմաստալից է, շա՜տ, բայց ապրել այնպես որ չվնասես քո ցանկություններով երբեք ուրիշի,քո վերաբերմունքից , մտքերից անգամ....

Կին

Հաղթանակը ինքդ քո դեմ տարած պատերազմի մեջ է...Գովելի է,երբ հաղթահարում ես սեփական մտքերի գայթակղությունը,այլ դեպքում վերածվում է գործողության,որից փնտրում ենք արդարացում հայելու արտացոլանքում... Հարգում եմ  ձեր մարդ տեսակը,որ անկեղծ է իր շփան մեջ և զգուշավոր դիմացի թույլ սեռի նկատմամբ...Գնահատում եմ ,այն ինչ զգացողություն,որ տածում եք իմ նյութական և ոգեղեն էության հանդեպ...

Մարդ

Տրամադրությունս փոխվում է գեղեցիկ մի զգացողության ու հավատացեք,շատ բան պետք չէ երջանիկ զգացողության համար,բավ է անկեղծ գնահատականն ու ուշադրությունը...

Կին

Հարգում եմ,երբ անկեղծությամբ շահում են վստահությունը...
Սիրում եմ ,երբ մարդկայնորեն շահում են սիրտը...
Արժեվորում եմ,երբ կամային ուժեղ են...
Հավատում եմ,երբ զգում եմ պարզ հայացք...

Մարդ

Վստահության արժանանալը վաստակ է,գնահատանք,
Արժեք է,և այլ արժեհամակարգ...
Եվ ով հասկանում է,արժեքը վստահության,
Նա հասկանում է,հոգին մարդկային.
Քանզի դժվար է վստահել կյանքում,
Երբ արդարություն էլ արդարությամբ են կեղծում:

Կին

Ժամանակի մեջ կարծես պակասում են,այն անձիք,որ արժևորում  են,այն փոքրիկ լույսը,որը բնակվում է  մարդկային հոգում և լուսավորում խավարը մտքի...

Մարդ

 Մոմի լույսն էլ խավարում,արև է դառնում,բայց դու չես թողնում,որ ես քո հոգում գտնեմ մի անկյուն,մի մոմի համար,որը ոչ միայն լույս կտա,այլ կջերմացնի,անհատակ հոգուդ...Գուցե վախեցնում է մտերմության ազդեցությունը,որպես փոխադարձության միջոց,ես չեմ մոտենա քեզ,որ իմ ներկայությունը դու չզգաս,այլ մի միտք եմ վերտուալ,աներևույթային,թեկուզ իրական են մտքերը քո ներսում արձագանքելու,դրանք անգամ իմն էլ չեն,այլ նախախնամության նվիրած գեղեցիկ ընծան...Կուզես կլռեմ,բայց ես տեսնում եմ,որ ուժեղ կամքիդ մեջ,կա մի թույլ օղակ,հոգիդ յուրօրինակ,որ նա էլ մտքերիս նման,մենակ է կարծես,ու եթե մի փոքր հավատ ընծայես,թեկուզ վիրտուալ մեր մտերմության,գուցե թե հոգուդ խորքում կգտնեմ մի անկյուն,իմ մոմի համար:

Կին

-Ազնիվ լինելով ,այս շփան մեջ,չեմ կարող հույսեր ներշնչել,երբ ինքս չգիտեմ թե ինչպես անվանել մտերմությունը այս...

Մարդ

Կառաջարկեմ քեզ ,եզակի մի փոխահարաբերություն,որն է Հոգեհարազատություն: Միակ հարաբերությունների մեջ, որը իր մեջ չի ներառում հասարակական ոչ մի կանոն,քանզի հասարակությունը , դաժան է ու բիրտ նրանց հետ,ով չի ենթարկվում իր կանոններին:Մարդը չի կարող ապրել հակասության մեջ:Հոգին ինչպես և կենսական յուրաքանչյուր բան,բեռնաթափման ու հագեցման կարիք ունի: Մեր հոգին էլ փխրուն է,աստվածային մաքրամաքուր փոքրիկ ու անտեսանելի այդ եթերային օրգանը,կարիք ունի շատ մեծ խնամքի,և չէ որ ինչպես մի փոքրիկ բջիջ կամ մեծ տիեզերք մեկ կառուցվածք ունեն,ուրեմն ինչո՞ւ բարդացնել ամեն ինչ այդքան,երբ կարելի է ապրել սկզբից մինչև վերջ,գուցե փորձենք փոխել գումարը , և վերջից ապրենք,իմաստավորենք մեր կյանքը ոչ ստանդարտ լուծումներով,գուցե թե այս միօրինակությունը մի օր վերջանա...Ու հուսանք,որ կգտնենք սերը մեր կորած,սերը աստվածային,որ խլվեց մեզնից առաջին  մեղքից ...դեռ ապրում ենք վերագտելու սին ու վիրտուալ այս հույսերով,և ի՞նչ հոգ ,որ չես ցանկանում դու ինձ հետ շփվել,ի՞նչ կփոխվի դրանից կյանքում,մի դեմք պակաս կամ ավել,մե՛կ ,թեկուզ մեկ միտք ավել,մի ակնթարթ,ժամանակից պոկված մի պահ,միթե՞ դրանք խաբկանք չեն ժամանակի...

Կին

Ամեն բան անցողիկ է,բայց թողնում է հետևանք՝ կամ լավ ,կամ  վատ, որն անխուսափելի է:Աստվածատուր շնորհը, որը տրվեց մարդուն դա հոգին է անմահ, սերը անձնուրաց ,որն այս ժամանակաշրջանում փոխակերպվել է մարմնի պահանջմունքի...

Մարդ

Մարմինն ու հոգին ներդաշնակվում են մարդու էությունում,ուրեմն ինչո՞ւ սերն ու հոգեկան զգացողությունը չմիավորել ու նրանից հարմոնիա չստեղծել,եթե իհարկե հնարավոր է...Մարդու մեջ մեկ այլ մարդ էլ է ապրում,որին ոչ ոք չի տեսնում,բայց նա անտեսանելի իր գոյությամբ շատ ավելի ուժեղ է տեսնում ու զգում , և շատ հաճախ հենց նա է մեզ առաջնորդում...Այն ինչ իրականությանն է,նրանից փախչել չես կարող,բայց սա իրականություն չէ,ու եթե անգամ իրականություն է,ապա այն միայն դու ես զգում իրական,բավ է,զգացողությունդ կիսես,որևէ մեկի հետ,ու այն արդեն քոնը համարել չես կարող...Ահա թե ինչու,առաջարկում եմ քեզ, Հոգեհարազատություն,որ պարտադրված ու պայմանավորված չէ որևէ  շահով կամ ցանկություններով,միայն հարգանք,մեկ մեկու հանդեպ...

Կին

Հարգել կարող եմ,բայց սերը որքան էլ հոգեղեն է,բայց միևնույն ժամանակ մարմնավորվում է,որն  ընդունել անկարող եմ...

Մարդ

Հարգանքը շատ ավելի մեծ զգացողություն է,քան սերը...եթե սերը կնոջ ու տղամարդու միջև հանգուցալուծվում է մարմնավորվելով,հարգանքը մի մեծ համակարգ է արժանիքների,այն թե միտք է,թե ոգի...

Կին

Խելացի ,բանիմաց տղամարդիկ նման են կոնյակի ,որ գայթակղում  է  կանանց ու թույլ շարժման միջոցով  աննկատ արբեցնում միտքը...

Մարդ

Դու շատ խորագետն ես,ինձ շատ ես ոգեշնչում...

Կին

Օձի պես խորագետ,բայց աղավնու պես միամիտ...Շնորհակալ եմ...

Մարդ

Եթե կզգաս վտանգ,կամ հոգուդ խաղաղությունը կխաթարվի մեր մտերմությամբ,կարող ենք լռել,անգամ առանց բացատրության,մի բան հաստատ ու հստակ իմացած եղի,որ այն ինչ մեր հարաբերություններում է,միայն մերն է, իմը և քոնը,և երբեք որևէ երրորդ անձ չի կարող հաղորդակից լինել մեր մտքերին...

Կին

Շնորհակալ եմ...ըմբռնումով մոտեցումը բնորոշ է դաստիարակված և նրբանկատ մարդուն...

Մարդ

Ես եմ շնորհակալ ,որ հասկանում ես ինձ,ու գուցե կիսում ես խոհերդ բոլոր,ճիշտ է մտքերիս արգասիքը քո տեսքն է չքնաղ,բայց ամեն գեղեցկություն թերի է,երբ այն ներդաշնակված չէ խելքով,ինտելեկտով,իսկ քո ամեն մի միտքը, իմաստ է կյանքի,կարծես ձուլվում եմ խոսքիդ...Երախտապարտ եմ քեզ,անտեսանելի,բայց զգացական այս հարմոնիայի համար...բախտը ի՞նչ է...Կարծում եմ,այն մարդու ներաշխարհի ու հանգամանքների նախախնամության բախումն է,ամեն մեկը ինքն է կերտում իր ճակատագիրը,այնքանով,որքանով կարողանում է...

Մարդ

Կասես ինձ,անկեղծ,երբևէ՞ նման զրույց ունեցել ես 

Կին

Անկեղծ եմ խոսքիս մեջ... ճրագ եմ գրվանին դրված,այլ ոչ թե կրակի լեզվակ ,որ տարածվում է շուրջը այրելով վնաս պատճառում...

Մարդ

Կարելի է ասել եզակի եմ,անգամ չգիտեմ ,թե ինչ եմ զգում,գուցե փաստն այն  է,որ արժանացել եմ քո վստահությանը...ամենագնահատելին է հիմա ինձ համար,բայց այն մեծ պատասխանատվություն է առաջացնում,որ հանկարծ չվտանգեմ քեզ...Ախր մտքերը ,որքան էլ նրանք անկեղծ ու շիտակ լինեն,ունեն ազդեցություն,իսկ կնոջ ու տղամարդու միջև,այդ ազդեցությունը նաև փոխադարձություն է,որ իր հերթին զգացողություններ է արթնացնում,ինչպես առեղծված բացահայտելու հետաքրքրությունը,այնպես էլ վստահության միջոցով ազատության անսահմանափակում...

Կին

Մարդը հայտնվելով մի լաբիրինթոսում,կորցնում է ելքի քարտեզագիրը,որն մինչ մտնելն էր գիտակցության մեջ,երբ սրտի լաբիրինտում միայն զգացողություններն են ընդառաջ գալի ,որպես առաջնորդ դուրս բերման համար,դժվար է լինում...

Մարդ

Իսկ չես վախենում,որ  ինքդ  գուցե հայտնվես նման լաբիրինթոսում,որտեղ զգացմունքներդ են քեզ շախկապում...

Կին

Ինչպե՞ս կարող է զգացմունքները շախկապել,երբ այն չի արձագանքում ոչ մի կերպ...

Մարդ

Կյանքը հետաքրքիր է անակնկալներով,իսկ նրանք կան,անկախ նրանից,որ մենք չենք սպասում նրանց...

Կին

Անկոչ հյուրի պես այցելում են,որը պատճառ է  հանդիսանում մտքափոխության,որից հետևում է գործողություններ  ու տեղի է ունենում կյանքի շրջադարձ...Հաճախ հանդիպում ենք մարդկանց,ում մեջ գտնելով ինքներս մեզ բավարարված ենք զգում,իսկ կորցնելու դեպքում կորցնում ենք մեզ ...Հաճախ կուրորեն նվիրվելով չենք նկատում ինչպես ենք խաբվում...Հաճախ հիասթափության դեմ պայքարելով,հիսթափվում ենք ինքներս մեզանից,որ թույլ գտնվեցինք...Հաճախ ինքներս մեզ խաբելով խաբում ենք դիմացինին,վստահեցնելով ,որ կյանքը հիասքանչ է,բայց ոչ,կյանքը՝ ապրելը արվեստ է,որ աստիճան առ աստիճան պետք է սովորես բարձրանալ կատարելագործվել ,սովորել սեփական փորձից...Երբեմն այն մոմը ,որ պետք է լուսավորի խավարը,հանկարծ այրում, է ողջ հոգիդ, մոխրակույտի վերածելով,որի վրա նոր բան չես կարող կառուցել...Բարեկամաբար ողջույն են տալիս,թշնամուց առավել հարված հասցնում...Անակնկալ ասելիս միայն լավն է մարդու միտքը գալիս,բայց արի ու տես հաճախ վատն է մեզ հյուր  գալիս,միայն սիրտն  է ներսից լալիս որ չեն տեսնի մարմնի աչքով ,չեն հասկանա տկար մտքով,որ հոգուն ցավ են տալիս անտարբեր վերաբերմունքով...

Մարդ

Նման մտքերով խոսքդ հուշում է կարծես,ապրած մեծ ցավի մասին,երբ անակնկալ ասելիս,անակնկալի չես գալիս...Մարդը դժվար է հարմարվում փոփոխություններին,բայց չէ որ կյանքի շարժիչը հենց փոփոխություններն են,թեկուզ մեր մտքերում...դժվար է զրուցել զգացմունքներիդ հետ,բայց հեշտ է քո գեղեցկության,այն կարելի է ունկնդրել լուռ,լռել ու ոչինչ չասել...միայն թե ափսոս,որ քանդակագործ չեմ,որ ունակ լինեի կերտել քո տեսքը չքնաղ,ու անգամ եթե տեսած չլինեի քեզ,էլի միտքս ու զգացումներիս մեջ քո տեսքն էի ես արարելու...

Մարդ

Բա-արևս,երբ նայում ես լուսաբացին տեսնում ես տեսքը արևի,դա կարճ մի ակնթարթ է,երբ դեռ արևը չի հասցրել իր ճառագայթները սփռել մեր աչքին,թաքցնելով գեղեցիկ իր մերկությունը...Երբ ամեն առավոտ Բարի արև եմ ասում,հենց այդ պահն եմ ներսումս ձուլում,ու լուսաբաց է սկսվում նաև իմ մեջ,ու արևածագի պես,ողջ օրը հետևում եմ քո իսկ ընթացքին,որ հանկարծ չկորցնեմ հետքը ընթացքիդ...Դու լավն ես,բարի,հոգիտ պարզ է ու զուլալ,այն զգում է,կանչում,ինչպես պարզ ու կատարյալ ամեն բան կյանքում...Բայց դու մի վախեցիր,վստահիր խելքիդ,այն քեզ չի հիասթափեցնի...

Կին

Բարի թող լինի օրդ,ինչպես իմ ներսում ես տեսնում բարություն...

Մարդ

Դու սպասում ես ինձ,կամ մտքերիս,որպես թե զրույց...

Կին

Սպասել...իսկ ի՞նչ է սպասել...սպասումը բերում է հիասթափության...Հետաքրքիր է զրույցը մարդու հետ,երբ բազմաբնույթ է լինում...

Մարդ

Բառերի ու խոքերի վերացական շարահուսություն է,եթե նրանց մեջ չես տեսնում հոգի,բայց հոգին անզգացում չի կարող լինել,եթե նրան չկա ձգող մի ուժ,այն դադարում է հետաքրքիր լինել...ի՞նչն  է ձգում դեպի ինձ ,չէ որ փակ են հոգուդ դռները բոլոր,իսկ ես,որպես տղամարդ,անգամ անկախ իմ կամքից,ձկտելու եմ ,գտնել բանալին քո հոգու դռան,քանզի առանց նրա ,մտքերս անգամ,որ հավանում ես կփոշիանան,վիրտուալ այս իրականությունում...դու ոչ միայն գեղեցիկ ես,այլ շատ խելացի,խոհեմ,կամային,նուրբ ու շատ քնքուշ,կարծես կատարյալ մի ստեղծագործություն,որ ստեղծեց Աստված միավորելով յոթ միլիարդ բջջից,ու ահա,ահավասիք,պատկերդ սիրուն,համեմված մտքով ու անթաքույց գեղեցիկ հոգով...ափսոս ,որ բառերս լոկ բառեր են մնում,ու անիրական իրականության մեջ կորչում,այն ինչ կուզեի գոռալ,որ հմայիլ ես դու կախարդական,հրաշք մի արար աստվածային...երանի տեսնեի քեզ,ու զգայի քեզ նույնքան ներդաշնակ զգացողությամբ,ինչպես պատկերտ է ինձ էսպես ոքեշնչում...


Մարդ

 Թիթեռն իր կյանքում մեկ օր է ապրում,ու հասցնում է թե սիրել, թե ծաղկից քաշել նկտարը նրա:Եվ ազատ ճախրելով անեանալ իրականությունից անդին...Բայց մարդուն,բավ չէ մի ամբողջ կյանք,ագահության սինդրոմն է ախտանիշ դարձել:Բայց որքան էլ հիվանդ ու անօգնական է մարդ,երջանիկ է իր զգացումներով ու զգացմունքներով,ու միթե՞ պահն այս սպասման մի նոր նամակի,կամ թեկուզ մերժումդ,կամ թե լոկ մեկ բառդ,նույնքան կարոտ չէ,որքան որ սեր կա մեր մեջ,ագահ թվացող մեր գոյի կողքին:Ես էլ կանեանամ,բայց հուսամ որ մտքերիտ մեջ մի պահ դու կզգաս ազատ ճախրանքս քո ծաղկե դյութիչ այտերիդ վրա:

Կին

Գովելի է,երբ մարդկային,խելացի մոտեցում են ցուցաբերում,գնահատում եմ նման մարդկանց...իմ մտքերում կմնաք,այնպիսին ինչպիսին կաք ,ինչպես ներկայացաք խելացի և նրբանկատ...վստահ եղեք,որ իմ մտքերում տեղ գտան ձեր բառերն ու նկարագրությունները մարգարտե քարերի նման,որպես մի վզնոց կկրեմ այն,և կնդունեմ այն կյանքից մի լավ անակնկալ,որ հավատացեք դեռ չէր եղել,իսկապես հաճելի անակնկալ տրվեց,գուցե մի պահ էր,բայց այն հիացմունքը,որ  իմ անձի հանդեպ տածեցիք ,երկար կհիշեմ...շնորհակալ եմ

Մարդ

Մեկ բառն անգամ շատ ավելի մեծ ազդեցություն ու իմաստ ունի,քան բազում խոսքեր ու նախադասություններ:Բառն բանալի է,բազում գաղտնարանների,դու ինքդ էլ չգիտես թե ինչպես է այն արտացոլում իրական հոգուդ,բառ,որը կարծես ծիածան լինի,արև և անձրև...հրաշք չէ արդյոք,և առհավատաչյա գունապսակը,գեղեցկությունն է,նրա հմայքը,շատ սովորական աչքի համար,բայց կա և իմաստը,չէ որ բառը  նույն է ,ինչպես ծիածան,բայց իմաստը յոթը...գույներում նրա,ահա գաղտնիքը ամբողջությունը ամփոփված մեկ բառում...ու դու էլ մեկ անուն կարծես գեղեցիկ ինչպես ծիածան,բայց որքան հույզեր ու զգացմունքներ,մնացին թերի,անավարտ,ու ինչպես անհաս է ծիածան այդ,որքան էլ փորձես հասնել դու նրան,այնպես էլ անձդ,անհատականությունդ,միշտ կմնա երկնքում անհաս,իսկ հայացքդ գեղեցկությանդ չքնաղ...

Մարդ

Որքան էլ ցանկությունս մեծ է փաղչել քեզանից,քո տեսքից,մտքից,միևնույն ժամանակ,զգում եմ,որ այն կարող է շատ կարճ տևել,ու կպարտվեմ իմ կամքին,ու հլու հնազանդ,իմ զգացմունքներին,լուռ ու գլխահակ,կվերադառնամ,մտքերով ու զգացմունքներով հարուստ,այն ինչ չեմ ուզում պատեհապաշտ լինել...Սպասումից կանգնում է ժամանակը,փակում եմ աչքերս ու նույն կերպարն է հայտնվում,այնքան լուսեղեն,այնքան ոգեղեն,որ մոռանում եմ արթուն եմ թե քնած,անգամ չգիտեմ գիտակցությունն է,ենթագիտակցություն,թե անգիտակցություն,բայց համոզված եմ,որ հոգուս կանչ է դա ,որ անգամ հեռու ,անտես,անգամ անտարբեր, դու լսելու էս ձայն այդ ահարկու,ու օրերից մի օր արձագանքելու էս,իսկ քանի դեռ դիմանում ես,դիմադրում,հսկա քո ուժով,ապա իմացիր,որ այն տարածության ու ժամանակի հարաբերություն է  ...կարոտում եմ քեզ...

Մարդ

Անկրկնելի պատկերովդ ու մտքերիդ հուզականությամբ,շատ խորը հետք թողեցիր...Անգամ երկար ընդմիջումը չթուլացրեց կիրքն իմ ներսում,ու անընդհատ,հույզերիս ներքո հայացքդ էի դաջում....Գիտեմ խենթություն է,բայց առանց խենեթության միօրինակություն է,չէ որ եթե օրերդ բոլոր նման են իրար,կնշանակի մեկ օր ես ապրում,իսկ ես,քո իսկ էությամբ,արդեն իսկ տարբերակում եմ,օրերը բոլոր...իսկ միթ՞ե չես  կարոտում...

Կին

Կարոտն ինձ համար մանուկ է փոքրիկ,որ ծնունդ է առնում միայն, այն մեկից ով կյանք է տալիս  և տիրում հոգիս...Դժվար թե գտնես, այնտեղ տանող ուղղին..

Մարդ

Հարցն անգամ այն չէ,կգտնեմ թե ոչ,այլ որ չեմ փորձում,լինել մի վայրում,ուր օտար եմ ես,ուր չեն սպասում,ու չեն կարոտում...Ախր խնդրեցի քեզ հեռացնես քեզնից և էտպես մեղմես ծարավը հոգուս...Ի՞նչիդ է պետք , պահել ինձ ոչ իրականության մեջ, չէ որ հեռու ես անգամ մտքերում,քո հոգու խորքում,չկա,ազատ մի տարածություն...

Կին

Գեղեցկությամբ հրապուրվելով մի տրվեք կրքին:

Մարդ

Դու ինձ համար լոկ գեղեցկություն չես,թե միտք ես,և թե հոգի,քո ինտելկտով,քո նրբանկատությամբ,հավատով,դու այլ աշխարհից ես,գոնե ինձ համար...Մի թող սիրեմ քեզ,հեռացրու ինձ,քո տեսադաշտից,իմ սերն ուժեղ է իր ոգու կանչով,այն կհասնի,քեզ,որքան էլ որ հեռու դու լինես... 

Կին

Երբ ինչ-որ մեկը արժանանում է վստահության և հարգանքի,չես կարող նրան արհամարել,ինչ կերպ, որ լինի թեկուզ որ հակառակ քեզ սխալ վարքագիծ ցուցաբերի... 

Մարդ

Հավատա ինձ,փոքրիկ մի ժեստով,թեկուզ և կոպիտ,շատ ավելի ուժեղ պաշտպանություն է,քան կամքով կամային հաղթահարել ծարավը հոգուդ...ախ,ինչո՞ւ ես հեռու,գոնե մոտ լինեիր,փոքր ինչ,որ հույսս պատահականության,քիչ մեծ լիներ....Ո՞վ ես դու,որ միտքս էսպես շանթահարել ես,և ինչո՞ւ երբ չունես քո հոգում,ազատ մի անկյուն...

Կին

Մի կին ով հարգել գիտի դիմացինի զգացմունքները,ով հոգին առավել կտեսնի քան մարմինը,ով մաքուր ընկերության կարիք ունի քան կրքի,նա չի ոտնահարի տղամարդու առժանապատվությունը,չմբռնելով նրա տարբերությունը...

Մարդ

Պատկերտ թևածում է ներսումս,առանց դիմանկարի էլ զգում եմ ազդեցությունը հայացքիդ:Քո հոգին փխրուն է,թեև միտքդ հստակ է,ու կամքդ ուժեղ,բայց դու հավատա՝ ինձ,հոգին միակն է,որ անկախատեսելի է,այն շատ ավելի զգացական է,ու անկախ քո կամքից,դու էլ հայտնվես սիրո այս շարժում....չկան առանձնահատուկ մարդիկ,բոլորն էլ սովորական են,միայն հարաբերություններն են առանձնահատուկ,իսկ մարդը առանց մարմնի,եթեր է միայն,գոյ է նա,իսկ մարմնով հոգին՝ ներդաշնակություն,իսկ կրքով միտքը՝հարմոնիա,իսկ ընկերությունը՝ անշահ չի լինում,այլ այն գեղեցիկ է փոխկապակցված շահադիտությամբ ,իսկ ով հակառակն է պնդում,նա ուղղակի խաբում է,շատ ավելի ինքն իրեն,քան ընկերոջը...Կիրքը չէ ,որ ինձ ձգում է դեպի քո անձը,այլ շատ ավելի միտքդ հանճարեղ,քանզի քո միտքն էլ, իսկ խոսք չէ նյութական,այլ ոգեղեն է շատ...հասկանում ես ինձ,թե ինչո՞ւ էսպես զգում ես ինձ...Քո համբույրն անգամ զգում եմ,ոչ որպես ցանկություն,այլ շատ ավելի մտքիդ շարունակություն...

Կին

Հոգու աշխարհը միշտ վախեցրել է մարդկանց,ինչպես մի տեսիլք,բայց այն սարսափելի չէ,ավելին է տալիս քան այս նյութական գուցե գեղեցիկ մարմինը ունայն...Երբ հոգու լեզուն գիտես ու չէս փախչում սիրուց երկնային,հենց դա է,որ նոր կյանք է տալիս,նոր շունչ ապրելու և ստեղծագործելու...

Մարդ

Միթե՞ դու էսպես կարող ես խոսել իրական կյանքում,միթե՞ դու էսպես կարող ես սիրել իրական կյանքում:Իրականությունը խժռում է սերը բովանդակ,դարձնում այն առօրեական,սովորական,իսկ միթե՞ հիմա ,դու քո ներսում չես զգում,թե ինչպես է թևածուն զգացմունքներդ,թեկուզ վախվորած,բայց այնքան սիրուն,այնքան գեղեցիկ,որ իր արտացոլումն է գտնում,մտքերի տեսքում... 

Կին

Բավ է այն ինչ ապրեցի իրականում և ավելին էլ չեմ ցանկանում,եղիր վերտուալ լավ զրույցընկեր...ինձ համար հետաքրքիր բանիմաց զրույցընկեր ես:

Մարդ

Ես ինձ չափից ավելի իրական եմ համարում,որ անիրականության մեջ էլ անիրական լինեմ,կամ թե ի՞նչիդ է պետք անիրականություն այս,որ պետք է մնա անդունդից այն կողմ,դեն նետիր,հեռացրու քեզնից,թող կորչեմ անհետ,այդ զրույցընկերը մարդ է զգացմունքային,զգացմունքային կծիկ,այն գիրք չէ նույն բովանդակությամբ,այլ տարբեր է,ամեն օրվա պես ու ամեն անգամ կարդալիս մի նոր իմաստ ես դու հայտնաբերելու,բայց իմաստն այդ լոկ միտք չէ,այլ շատ ավելի իրական մի կյանք իր թերություններով ու առավելություններով,իր չի կարելիներով ու համարձակությամբ...լավ կանես հեռացնես դու ինձ,իմ գեղեցկուհի,մի կապվիր մտքերի,որոնց մեջ խայծ կա,գայթակղություն,ինքս էլ գիտակցում եմ,որ սիրահետում եմ քեզ,բայց հակառակ անելու ուժ չունեմ,կամ եթե փորձեմ անել էլ,կկեղծեմ,որ քեզ չկորցնեմ,բայց իրականում գիտակցում եմ,որ լավ է հիմա քան հետո,քանզի այն ժամանակ էլ ավելի դժվար կլինի հեռանալ քո տեսքից չքնաղ,կորցնել աչքերդ խելոք...


Կին

Գնահատելի է անկեղծությունը և վերաբերմունքը ,որ սեթևեթող խորամանկությամբ ներթափանցում է մտքերի աշխարհում...Խնդրանքն ,այն օգնության համար հնչած,լսելի է, թեկուզ լինի ոչ կամովի,բայց կտրվի այն խնդրողին,որպես ելք լաբիրինթոսից...Հեռացվածը չի  հեռացնում,մերժվածը չի մերժում,քանզի գիտի թե ինչ ցավ է պատճառում,պարզապես լռելն է լուծում համարում:

Մարդ

Շնորհակալ եմ,ինձ համար հեշտ չէ,բայց այլ ընտրանք ուղղակի չկա:Չկարծեք թե ձեզ կմոռանամ,բայց պետք է փորձել,լռեցնել ձայնը,խեղդել արձագանքը,որ այն մահանա դեռ չծնված...գիտեմ դաժան է էտպես,գուցե անմարդկային,բայց դա է պահանջում,հարգանք անդձիդ,սիրել քեզ կնշանակի քեզ էլ վտանգել,իսկ դա չեմ կարող ինձ թույլ տալ,ոչ միայն ինձ կամ իմ խղճի համար,այլ հենց քեզ համար,դու արժանի ես ու պետք է երջանիկ լինես,թեկուզ հեռու լինես ինձանից միայն թե երջանիկ լինես ու հոգուդ խորքում հիշես ,որ փոքրիկ մի մասնիկն էլ քո երջանկության մասն էին իմ աղոթքների...

Կին

Շնորհակալ եմ,մարդկային հոգի,որ հոգ ես տանում և աղոթք անում,կին արարվածին ակնածանքով ես վերաբերվում, ինչպես քո մի մասնիկ, չես անարգում զգացմունքները ...

Մարդ

Դու ինձ համար լոկ կին չես,այլ ոգի ես,ինչ-որ անբացատրելի մի էություն:Քո մտքերում շատ ավելի վեհությաուն կա,քան կարող էի ակնկալել իմ առաջին զրույցի ժամանակ,և եթե հայացքդ խոցեց առաջին պահին,հիմա միտքդ է շատ ավելի մասնատում զգացմունքներս...

Կին

Օրհնված լինես,այն բարի խոսքերի համար,քանզի բարիք ցանողը,բարիք կհնձի...Զորեղ մտքերով կարող են ընկածին վեր բարձրացնել և տկարին զորացնել քաջալերելով գնահատել ինքն իրեն...

Մարդ

Խնդրում եմ,հեռացրու,մեկ անգամ արդեն հաղթահարել եմ քո կորքուստը,հիմա ավելի ու ավելի դժվար է,փակիր աչքերդ ու կզգաս,այն ինչ հիմա ես եմ զգում,կզգաս թե ինչպես եմ արցունքներս խեղդում ու ինքս էլ խեղդվում,բայց հոգուս խորքում այդ ցավի հետ միարժամանակ երջանկություն եմ զգում,որ գտա քեզ նման մեկին ու հասկացա,որ կյանքը դեռ չի ավարտվել ու չի ավարտվի քանի կան քեզ նման կանայք..

Կին

Հոգիները զգում են,անգամ արտասվում,որքան ել անհավատալի թվա մարդուն միևնույն է ,այն կա գոյություն ունի և զգալի է իրական ջերմությունը հոգեղեն,երբ հավատում ես,երբ ունկնդրում ես ոչ միայն ձայնին,մտքերին,այլ միաձուլվում այդ աշխարհում...դժվար է հեռանալ աշխարից ուր հոգեհարազատ հոգիներ են բազում,բայց պետք է ասեմ ցտեսություն...

Մարդ

Չեմ ուզում հրաժեշտ տալ,քանի որ սպասելու եմ քեզ,թեկուզ դա տևի ողջ մի հավիտենություն:

Կին

Մի սպասիր,այն հուսահատության է բերում,պարզապես լռիր ինքդ քո ներսում,գոհացիր ,որ մի զգացմունք  ես ապրում,իմաստախոս դառնում...

Մարդ

Երբ լռությունը ներսում մենակ է մնում,ավերվածություններ է անում ,միտքը հզոր ազդեցություն ունի,երբ այն լռում է ներսում փոթորիկներ են առաջանում,իսկ երբ խոսում է,հրաշքներ է նա արարում...Նա և սեր է ծնում և ատելություն,և բուժում է,և վերք առաջացնում,բայց էլի նա միակն է,որ իմաստն է մարդկային կյանքի,խոսքը լսելի......

Կին

Լռության լռին ժամանակի մեջ փնտրում ենք մի ելք,բայց չկա էլ քանզի փակվել են դռներն,որ կարող էր բացել խոսքի բանալին,որն կորցրեցինք ,այն փոթորկի մեջ, ուր վախն էր տիրում...

Մարդ

Որքան ժամանակ է սպասում էի քեզ,այցի չես գալիս...Պատրանքներս են անուրջների մեջ ձյան ճերմակ փաթիլների պես մաքրում միտքս տխուր հույզերից...Փաթիլը ձյունի հալչում է այտիս,արցունք է դառնում ու հոսում հանդարտ արցունք համբույրի Երկնային կյանքի...

Կին

Ինչպես մի ջրի կաթիլ գոլոշացա,որ վեր բարձրանամ հանդիպեմ կրկին լույսի ակունքին,որ անեանամ տիեզերքում հեռասույզ՝ անծայրածիր...Երկնային կյանքից դուրս վտարվելով մարդու աչքերը լցվեց աղի արցունքով,կսկիծը սրտում փափագեց, այդ սուրբ համբույրին,որը անիրական մի երազանք դարձավ՝տենչանք Երկնային կյանքի...

Մարդ

Երկնքից իջնող ասուպի նման հայացքս գամել ես լուսավոր շողին,ինձանից անկախ,հայացքս հետևում է լույսի ընթացքին...երազանք դարձած Սերը կորսված,նորովի հույսով է լցնում միտքս ու հոգիս...սպասումը կարոտ է դառնում...հույսը ուղեկցող հավատ հրաշքին-հրաշքին հավատ... 

Կին

 Սերը չի կորսվում ,այն հալածվում է,մահանում մարդկանց անհավատությունից,բայց հավատով զորացած նոր մարմին հագած հարություն առնում,այդ ժամանակ հրաշք է լինում մարդկանց կյանքում...Միայն հրաշքը կարող է հրաշք տեսնել...հրաշք է այն ինչ շրջապանում է մեզ,հրաշքը մենք ենք ինքներս մեր ներսում աննկատ,որ Աստծո պատկերով ենք արարված...Մարդ և Կին մարմնավորված միս  ու արյունից,հոգուց շնչից Աստվածային և մտքից Հոգեղեն,որ միավորվեց դարձավ մեկ ամբողջություն...
Ամեն բանի լրումը երկնքում է:
...................

9.24.2016

Երբ լռում է շուրթերը,խոսում է հոգին


 Թիթեռն իր կյանքում մեկ օր է ապրում,ու հասցնում է թե սիրել, թե ծաղկից քաշել նկտարը նրա:Եվ ազատ ճախրելով անեանալ իրականությունից անդին...Բայց մարդուն,բավ չէ մի ամբողջ կյանք,ագահության սինդրոմն է ախտանիշ դարձել:Բայց որքան էլ հիվանդ ու անօգնական է մարդ,երջանիկ է իր զգացումներով ու զգացմունքներով,ու միթե՞ պահն այս սպասման մի նոր նամակի,կամ թեկուզ մերժումդ,կամ թե լոկ մեկ բառդ,նույնքան կարոտ չէ,որքան որ սեր կա մեր մեջ,ագահ թվացող մեր գոյի կողքին:Ես էլ կանեանամ,բայց հուսամ որ մտքերիտ մեջ մի պահ դու կզգաս ազատ ճախրանքս քո ծաղկե դյութիչ այտերիդ վրա:

Ժպիտ...Որտեղ խոսքերն ավելորդ են


Աշխարհը դառնում է լուսավոր,երբ ժպտում ես իմ անգին:
Հայացքդ լուսաշող փայլում է դեմքիտ...
Սիրում եմ քնքշությունը ,նրբությունը քաղցրահամ...
Ժպիտ,որում հափշտակվում է միտքս...ժպիտդ սիրուն գերում է հոգիս...Ժպիտդ անկեղծ վստահեցնում է սրտիս սիրուտ մասին...Սիրում եմ ժպիտդ քնքուշ,որում թաքնված կարոտդ է արտացոլվում...Նուրբ են շուրթերդ ծաղկի թերթի նման,անուշ են քնքուշ ինչպես մեղրախորիսխը 


Վստահություն ,որին ոչ բոլորն են արժանանում


Ներիր անկեղծությունս


Չկարողացավ մեկը,չցանկացավ մյուսը

Որքան հեշտ է գտնել բացատրություն,մեկը չէր կարող,մյուսը չցանկացավ:Մեկը չկարողացավ հասկանալ,իսկ մյուսը ներել չցանկացավ:Եվ ձգված թելը կտրվեց:Գուցե յուրաքանչյուրն էլ ուրախ կլիներ ետ վերադառնար:Բայց ցավոք ոչինչ ետ չի վերադառնում:Աստված է այդպես հատուցում...ափսոս շատ թանկ ենք վճարում...

9.21.2016

Անսահմանության մեջ սահմանափակում

Երբ մարդը սահմանափակում  է իր ազատությունը,այն ազատ կամքը ,որ ի սկզբանե Աստծո շնորհն է,իրեն մատնում է բազում հիվանդություների գիրկը և դանդաղ մահվան է տրվում... 
Ինչպես այն տարածքը ,երբ գտնվում է փակ վիճակում  և  օդափոխության  չի ենթարկվում՝ սկսում է բորբոսնել...
Նույն խոնավության դեպքում անգամ պատն է հիվանդանում ,ծաղիկն է թոշնում,որքան առավել մարդը կլինի, երբ նա էլ շնչող էակ է…

Խաչմերուկում

Կանգ առնելով երկու ճանապարհների խաչմերուկում,չես գիտակցում ,որ կողմ գնալ
Ու ավելի ես մխրճվում անորոշության մեջ,չհասկանալով մի բան,
Որ պատվի ու սիրո միջև կա ճամփաբաժան,
Որ հպարտությունը հեռացնում է սերը և մենության մատնում 
Եվ լռության մեջ ,հոգու ձայնին լսելով են առաջնորդվում:
Դժվարին ճամփան հաղթանակն է քո փառած պսակի,
Իսկ պատվի հետևորդն խավարը կկլի:

Մարդիկ չեն փոխվում

Իզուր ենք մենք կարծում ,որ մարդիկ փոխվում են...Դա նման է,այն գույնավոր մանր նկարին,որն  պատկերված է ասֆալտի վրա...Ներդնում ես  հոգուտ մի մասը, անկեղծ ուրախանում ես ներկված պատկերով...Իսկ հետո հանկարծ անձրև եկավ...Նկարված պատկերը անձրևաջուրը սրբեց եւ ասֆալտն ընդունեց իր  նախկին տեսքը... Ինչպես և մարդիկ...Փոխվում են ...Դառնում են, այլ...Իսկ հետո հանկարծ անձրև...

9.04.2016

 <Բարի գիշեր>
Երբ անցուդարձից օրվա` շատ հոգնած,
Ես երազում եմ քնելու մասին,
Իմ առջև հառնում են քո աչքերը թաց
ՈՒ ջարդուփշուր անում երազիս:
Երբ ծանրանում են կոպերն աչքերիս
ՈՒ երբ քնել եմ ես այնպես ուզում,
Ես քո ծիծաղն եմ լսում շատ հեռվից
Եվ կարծես հենց նոր քնից արթնանում:
Բայց ծանրացել է օրը աչքերիս,,,
Քնել եմ ուզում խելագարի պես,
Թույ տուր այս գիշեր, թեկուզ երազիս
Քո աչքերը ես` ինձ շատ մոտ պահեմ:
ՈՒ քո ծիծաղի ձայների ներքո
Փոքր ինչ երջանիկ պառկեմ քնելու,
Որ թեկուզ բազում տարիներ հետո
Ես մի խենթ գիշեր գտնեմ հիշելու,,,
վերցված է Հայկ Մկրտչյանից

Երջանկություն


7.28.2016


Շատ անգամ  կորցնելով հավատրիմ մեկին դառնում ենք սառնասիրտ,որով վնասում ենք շրաջապատող մարդկանց...կան այնպիսիք ,որ կորուստ ունենալով չեն չարանում,այլ շարունակում են սիրել և ջերմություն տարածել այն մարդկանց ում սրտերում սառնաշունչ քամին կարծրացնում է զգացմունքները,անզգամ դառձնում ինչպես մի սառույց...Սերը կարող է հալեցնել ցանկացած սառույց,վերածելով գետի աղբյուրի...

5.20.2016

Ազատ է հոգիս

Ազատ ես ,երբ ներսումդ ոչ մի մութ անկյուն չունես...
Ազատ ես,ինքդ քեզանից,մարդկանցից բոլոր,
երբ անկեղծ ես ու պարզ... 
Երբ չկա սուտ,կեղծիք...Երբ միտքդ մաքուր է,խոսքդ շիտակ...

Ոսկե ձկնիկ



Մի փոքրիկ մանչուկ ցանկացավ ձկնիկ ունենալ;Ծովի եզերքին անվերջ նա փնտրեց,բայց չգտնելով տխրեց և հորը դիմեց.
-Հայ՛ր իմ ,որ խնդրեմ ինձ ձկնիկ կնվիրե՞ս,մի ոսկե ձկնիկ,որի հետ կնկերանամ ,լավ կպահեմ խոստանում եմ քեզ...
Հայրը ժպտալով առավ գրկի մեջ,քնքուշ սեղմելով ասաց.
-Ա՛յ ,եթե ասես թե ինչո՞ւ ոսկե ձկնիկ,այլ ոչ թե մեկ ուրիշ,ապա կնվիրեմ քեզ...
Մանչուկը խորհրդավոր նայեց և ասաց.
-Հայր իմ,միթե՞ չգիտես,ախր այդ ձուկը խոսել գիտի ի տարբերություն մնացած ձկների:Նա կնկերակցի և կկատարի իմ երազանքները,չէ՞ որ այդպես են ասում ....իսկ ես հավատում եմ և ուզում եմ ի կատար լինի, այն բոլոր անիրականանալի երազանքներս  իրական դառձնի,որն գրված է կյանքիս օրագրում ...
Հայրը շոյեց գլուխը մանչի,համբուրեց ճակատը նրա,առնելով թևի տակ ասաց.
-Ե՛կ մանչս,ե՛կ գնանք ափին մոտ և կգտնես,այն ինչ փնտրես,քանզի այն ինչ խնդրես կտրվի քեզ...
Մանկիկը ուրախությունից սկսեց ցատկոտել,շտապեց դեպի ափ և կանչեց հավատալով հոր խոսքին.
-Գիտեմ, այստեղ ես,ուրեմն շողա քո տեսքով այնպես,որ տեսնեմ քեզ...
Հայրը ափին դիպչեց,ձեռքի ափից մի ոսկե ձկնիկ բաց թողեց,նա շողաց արևի շողից...մանկիկը տեսավ շտապեց վերցնել,բայց վախեցավ վնասել.
-Հայ՛ր ինքդ վերցրու,որ չվնասվի,մինչ կպատրաստեմ նրա համար հարմար միջավայր:
Հայրը վերցրեց ջրով լի ապակե տարա,ուր ձկնիկը անվնաս կմնար և տեսանելի մանկիկի համար,միշտ կլիներ կողքին:
Մանկիկը ուրախ առավ գրկի մեջ,և շտապեց դեպի տուն...իր սենյակ ուր վաղուց գաղտնի տեղ էր պատրաստված: 
Մանկիկը անվերջ գոհություն էր հայտում հորից նվերի համար և ժպտում էր նայելով իր երկար սպասված ,երազած ձկնիկին:Խոսում էր ամեն վարկյան,կերակրում էր,հոգ տանում նրան դեռ ոչինչ չակնկալելով:Թողած ամեն ինչ շտապում էր սենյակ,որ չթողնի մենակ...Մոռանալով մի պահ բոլոր հարազատներին,շտապում էր նրա մոտ պատմելու իր օրվա մասին,անցած օրերի մասին,երբ միայնակ էր,և չկար մի ընկեր խոսելու, կիսվելու համար:
Ձկնիկը լռում,փոքր ինչ խոսում,կրկին լռում լսում էր անվերջ խոսուն մանկիկին:
Մի օր մանկիկը փորձեց ուրախացնել ձկնիկին և մի դղյակ պատրաստեց ու տեղավորեց տարայի ներսում...Ձկնիկը մի պահ շփոթված նոր մթնոլորտից սկսեց ուրախությունից առույգ լողալ,անցնել դառնալով դղյակի ներսում,որ իր համար էր պատրաստված,ինչպես որ վայել էր ամեն մի ոսկե ձկանը:
Ուրախությունից ձկնիկը ասաց մանկիկին.
-Շնորհակա՜լ եմ անուշի՜կ հոգի,ասա ի՞նչ ես կամենում քեզ համար անեմ...դու իմ երազանքը իրականացրեցիր,հիմա քոնն ասա,ինչ-որ կամենաս ի կատար կլինի:
Մանկիկը թախծոտ աչքերով նայում էր անթարթ ապակուց նրան,ակամա արցունքները գլորվում էր այտերին,խոնավեցնելով շուրթերը փափլիկ:
Ձկնիկը տխրեց տեսնելով թախիծը նրա և հարցրեց.
-Ինչո՞ւ ես թախծում,քեզ հետ եմ ես,ահա կողքիտ եմ կամ ու միշտ կմնամ...ասա տեսնեմ ինչո՞ւ ես այդպես լուռ թախծում կարծես չկամ ես...
Մանկիկը շրջվեց դեպ պատուհանին,ուր մայրամուտն էր տեղի ունենում,արևը իր վերջի շողերն էր տարածում սենյակի ներսում:Թախծոտ ձայնով կիսա բարկացած բղավեց հանկարծ.
-Ինչո՞ւ և ինչի՞ համար պետք է ես քեզ բաց թողնեմ...չէ,որ իմ նվերն էիր հորիցս տրված,պահում եմ քեզ անվնաս,բոլորից հեռու,ինչո՞ւ հիմա ժամանակը այս,քեզ ետ է վերցնում ու ինձ կրկին մենության մատնում...Ինչո՞ւ չես կարող ինձ պես մարդ լինել,միշտ կողքիս մնալ և ընկերակցել...ինքդ էլ լինես ազատ,ոչ տարայի մեջ...գոնե  մեկ օր,գոնե մեկ գիշեր քեզ հետ անցկացնել,ամուր փարվել ու զգալ,որ իմ կողքին ես,ինձ հետ,ինձ պես մարդ...Ա՜խխխ, ինչպես ասեմ քեզ,որ լուսաբացին պետք է քեզ բաց թողնեմ,ազատ արձակեմ...ինքս իմ ձեռքով ծովին մոտեցնեմ,հանձնելով նրան քեզ հեռու պահեմ վտանգից այն,որ շուտով կգա:
Երբ իմացան մարդիկ,որ ունեմ քեզ պես ձկնիկ,մտածեցին քեզ վնասել,որի մասին ես իմացա,և քեզ փրկել ցանկացա...գուցե ոչ ճիշտ ճանապարհով,քանզի ծովն էլ ինքնին վտանգ ունի իր ներսում թաքուն գիշատիչներով լեցուն,բայց քեզ ապահով վայրում կթողնեմ,ուր միայն դու կլինես և շուրջտ պարզ վարար ջուր...գուցե այնտեղ կգտնես քեզ պես ձկնիկի,որ կնկերակցի:
Այս ամենն ասաց և ծնկի եկավ,նայեց ձկնիկին,զգուշավոր վերցնելով ձեռքերի մեջ մոտեցրեց շնչին և ասաց.
-Իմ հաամո՜վ,իմ անուււ՜ւշ,իմ թաաա՜նկ,իմ հավատարի՜մ ,որ մնացիր կողքիս,եղար ինձ ընկեր մենության պահիս...
Ետ դրեց իր տեղում մանկիկը սիրուն և վերջի շողի հետ հանգչեց անկողնում:
Ձկնիկն անհանգիստ տեղում լող տալով սկսեց աղմկել,ձայն տալով նրան,բայց էլ լսելի չէր կարծես ձայնը ձկնիկի:
Լուսինը իր լույսով ներխուժեց պատուհանից ներս և լուսավորեց սենյակը մթնած,որտեղ մանկիկն էր լալիս...
Լույսի շողը հպվեց տարայում հուսահատ ձկնիկին և հրաշք եղավ,ձկնիկը մարդացավ մանկիկի նման ու շտապեց փարվել նրան...առնելով գիրկը <փոքրիկս> ասաց.-ես քեզ հետ եմ,այստեղ քո կողքին մինչև լուսադեմ...
Մանկիկը աչքերն չհավատալով սկսեց հեկեկալ,ամուր գրկելով նրան մոռացավ ամեն բան...նայում էր,նայում կարոտով...պատկերը մտապահելով իր սրտում...շոյում էր անվերջ,որպեսզի զգար իրականությունն այդ...նուրբ վերաբերվում էր,որ չցավեցնի հանկարծ,չէ ոՐ նա վախենում էր ի սկբանե ձեռք տալ նրան...
Դո՛ւ արեցիր դա,դո՛ւ կատարեցիր երազանքս,որն անհնարին էր և անհաս ինձ համար...
-Իմ հրա՜շք փոքրիկ...աղոթքդ էր դա,որ լսելի դառձավ և տիեզերքն ինձ օգնության հասավ...մեզ ստեղծող արարողն ինքը այդպես կամեցավ,որ այսօր այստեղ ջուրը կրակից գոլորշի դառնա...միևնույն է,որպես ցող դաշտերին կիջնի և ծաղիկը ծաղկած չի թոշնի,իսկ կրակը անմար իր հրով կջերմացնի այն սառը քամուն ,որ չվնասի ծաղկին այն սիրուն:
Բյուր աստղերը պահապան եղան,մինչ արշալուսը կրկին կբացվեր:
Մանկիկը բացեց աչքերը լույսից արևի և շրջվեց կողքին արդյոք նրան կտեսնի:Նա քնած էր,անմեղ մանուկի պես,իր իսկ ստեղծած դղյակում,ուր սերն էր թագավորում,
մեծ օվկիանոսից վերցված ափաչափ ջրում:


5.03.2016

Կրկին գարուն



Երկար սպասված գարունն եկավ...Իր հետ բերելով,այն ինչ երազել կարելի էր:
Ջերմացրեց,վաղաժամ ծառերը ծաղկեց,բայց կրկին անգամ ցրտին հանդիպեց:
Սառնաշունչ քամին,փորձության ենթարկեց...Կրկին անգամ վնաս հասցրեց:
Ծառներին ցավ տալով պտղազուրկ արեց...Կրկին երկինքը թախծեց,առատ անձրևեց:
Բարկություն այնքան ուժգին էր,որ ողջ երկինքը ցնցեց...Ծառների ողբը լսելի հնչեց.
-Ինչու՞ով իմ արարիչ,ինչու՞կրկին անգամ նույն ցավը թույլ տվեցիր,միթե՞այս անգամ էլ անպտուղ պետք է մեռնեմ...
Դու ինձ արևով ջերմացիր,կյանքի կոչեցիր,հիմա ինչու՞ չեմ կարող պտղաբեր լինել,կրկին անգամ ցրտահարվե՞լ,էլ չեմ կարող էսպես ապրել...
Այսպես տխրադեմ ծառերն աղաչեցին,որ լսի վերում արարիչն երկրի:
Երկինքը տխրեց տեսնելով արցունքն այդ ծաղկի,որ չէր հասցրել բույրը տարածել:
Երբ ծնունդն ու մահը մեկտեղ էր լինում,երբ արցունքն աչքին երկինք էր նայում:
Երբ ծառն ամեն գնով իր մոտ պահել էր ուզում,բայց սառը քամին հեռու էր վանում:
Երկինքը տեսավ,լսեց խոսքերը հնչող հրաժեշտի,որը ցավ տվեց հուզեց հոգին...
Անձրև տեղեց մարդկանց աչքին,բայց արցունքն էր տիեզերքի...
Մի պահ լռություն տիրեց,երկինքը խորհեց և հրաման տվեց պահապաններին.
-Գնացե՛ք և պահպանեցե՛ք,այդ ծառին ով աղաղակեց փրկել սառը քամիներից...
ձեր ներկայությամբ,թող պաշպանված լինեն,մինչ ծաղիկը ամուր կմնա...մինչ ծառը իր վերջի ուժերով կսնի և պտուղն այն կապրի չի մեռնի:
Եվ ահա ծառը կրկին բողբոջեց,անպտուղ դառձած հոգին կյանքի կոչվեց առողջացավ:
Ուրախությունից թևերը երկինք տարածեց,ողջ տիեզերքին գոհություն հայտնեց...
Այն պտղի համար ,որ կյանքի կոչեց,որից անուշ բույրը տարածվեց:
Որի ճերմակ լույսով ցուրտը հեռու վանվեց:Վարդագույն այտերով երկնքին ժպտաց:
Անբառբառ մանկան պես միայն արցունքոտ աղոթք բարձրացրեց.
-Շնորհակա՜լ եմ,արարիչ բնության,որ պահպանեցիր,կյանք տվեցիր,մահին հեռու վանեցիր...
Պահպանիր,ինչպես հիմա,և հավիտյան քեզնում:

4.15.2016

Լուսաշող աստղի հեռացող մի շող

Լուսնի հեռանալու հետ հեռացա և ես,
Խոսքերն այն բազում աստղերի պես,
Կշողան մտքերիտ մթին ժամանակ,
Կլուսավորեն գիշերվա  բերած խամրեցնող խավարին:
Որքան անթիվ են,անհաշվելի աստղերը տիեզերքի,
Այնքան բազմազան հուշեր կարթնացնի...
Չէ որ ամեն մի աստղ իր պատմություն ունի,
Ամեն մի օրվա,ժամի խորհրդանիշն է նա,
Որում պարփակված գաղտնիքն է լույսի:

4.14.2016

Ես հեռանում եմ,որ....


Սիրում եմ, այն շիրմաքարը,որ իմ ձեռքով եմ պատրաստել...Սիրում եմ,այն խոսքերը,որը սրտիցս են բխել...Սիրում եմ,այն հայացքը,որ վեր եմ ուղղել...Սիրում եմ,այն ժպիտս,որ գոհ է ապրածից...Սիրում եմ,այն սերը,որ վերջ դրեց կյանքիս...Որ համայն մարդկության առաջ պարզապես հուշաքար եմ դարձել...Սիրել եմ,սիրում եմ ու կսիրեմ...


3.27.2016

Հարազատ հոգի

Իմ ընկեր,հարազատ հոգի,
Տերը մեզ թող միավորի,
Իր սուրբ հոգու շնչով նոր կյանք պարգևի,
Որում Հավատքն է, և Սերը զորավոր:
Հարազատ հոգի,ընկեր սիրելի,
Այսօր համբարձավ մեր Տերը բարի
Թող հայտնություն այս,անձտ նորոգի,միտքտ լուսավորի
Եվ քայլերում մեր առաջնորդի…
Թող հոգիտ գտնի խաղաղությունն կորցրած
Եվ Իր սիրով լեցնի ,միաբանի.
Տարածության մեջ հոգով մեկ լինենք,իրար մոտ լինենք,
Որ հասանելի լինի Սէրն Աստվածային
Ու իր հետ մեզ էլ երկինք բարձրացնի…
Հաղորդակցվելով Տիրոջ արյան հետ մեկ անդամ դարձանք,
Սուրբ հոգու շնորհը վերից առնելով մեկ հոգի դարձանք,
Եկ այժմ միաբան գոհության աղոթք բարձրացնենք,
Փառավորենք փրկության շնորհի համար ,որում բաժին ունեցանք:



Քրիստոս հարիավ ի մեռելոց...


Օրհնյալ է հարությունը Քրիստոսի…Ամէն

Տերը ներեց մեր բազում մեղքերը,եկ ներենք մեկզմեկ և բարին հիշենք…
Մեր աղոթքներում հիշենք մեզ ցավեցնողներին,
Եվ ներենք նրանց ամբողջ հոգով…
Նրանց գիտակցաբար թե անգիտակցաբար կատարած քայլերը…
Ների՛ր, ինձ քեզ հիշեցնելու համար,
Իմ աղոթքներում հիշում եմ քեզ և ներում խնդրում Հայր Աստծուց
Մեր հոգու դեմ կատարած սխալների համար,
Չհնազանդվելու,չլսելու,չտեսնելու համար,այն ինչ նա էր հայտնում…
Թող Աստված այսօր իր հարության հետ ,մեր հոգիներին էլ արթնություն տա,
Նրա կենդանության շունչը կենդանացնի հոգուտ հավատքը և սերը…

3.25.2016

Բարի լու՜յսսս...

-Բարի լու՜յս արևս,օրդ ժպիտով սկսիր…
Քնքշորեն նայում եմ քեզ,նայում ու մտածում,որքան լավն ես,իմ քաղցր…
Զգուշորեն շոյելով զմայլվում եմ քեզանով,իմ արև՜սսս…
Այնքան անուշ ես քնած ժամանակ…
Լուսնի շողի պես գիշերն եմ այցի գալիս,առնում լույսիս մեջ…
Ժպտում  եմ այնպես,քո աչքից անտես…
Համբյուր եմ տալիս և շուտ հեռանում,երբ արշալույսի ժամն է մոտենում…
Արև՜սսս …
Երբ այցի ես գալիս առավոտ կանուխ,պայծառ ժպիտովտ շողացող ,փոխում ես գիշերս,լույսով ես լցնում…
Ի տարբերություն ինձ ձայնով արթնացնում.
-Բարև՜ բայլու՜ս իմ անու՜շ…

Իմ աշխարհ ժպտա և շուրջտ ժպիտ տարածիր…

2.19.2016

Իմ ուրախություն


Իմ ուրախությունը քեզնով է գալիս,
Ուրախությունից սիրտս է լալիս,
Որ կա քեզ նման ժպիտ իմ կյանքում...
Որին ընդառաջ հոգով գնացի,
Սրտիս խոսքերը քեզ նվիրեցի,
Ու Աստծուց անվերջ ՛՛Շնորհակալ եմ՛՛ասացի...

Հավատում եմ ... որ սիրում եմ

Քեզ հետ ես ինձ թույլ տվեցի հավատալ սիրուն,
Ես քեզ հավատում եմ առանց խոսքի,
Տեսնում եմ հոգիտ ,ներստ ամբողջ,
Դու բոլորովին այլ ես ,ուրիշ ես...

Սիրում եմ...

Հոգիս


Ողջ օրս քեզ հետ եմ հոգիս,բայց միևնույն ժամանակ քեզանից հեռու...
Դու միշտ ինձ հետ ես...ես զգում եմ քեզ,
Բայց աչքիս անտես,անշոշափելի....
Համբույրտ քաղցր է,շուրթերտ նուրբ...խոսքտ խաղաղ է,ծիծաղտ գերող,
Բայց այն մի պահ է,և հավերժություն...հրաշք մի նվեր,հեքիաթ իրական...
Հոգուս փափագն ես,կարոտի դարման...
Մարմնիս ներդաշնակ թրթիռն արթնացրիր,դառնալով մեկ մի ամբողջություն...
Իմ հոգի,որ ինձ մոտ ես ամեն վարկյան...
Գիտես մտքերս,որը քեզնով է լցված...դարձել ենք մեկ միտք,մեկ հոգի...
Որ կարիք չկա բազում խոսքերի,պարզապես փակիր աչքերտ և զգա ինձ...
Փարվիր հոգիս ու ապրիր կարոտս մեղմ,որ միայն քո գրկում է խաղաղվում...
Ձայնումտ հանդարտ, հրեշտակային մեղեդի է լսվում, որում սերն է հնչեղ դառնում...
Հոգիս,ես քեզ եմ ընտրում,քեզ ձգտում,քեզ հետ ճախրել եմ ուզում...
Անեանալ կապուտակ երկնքում ,հավերժության գրկում...


Խաղաղությունս քեզանում է


Ներկայությունտ խաղաղեցրեց ալեկոծ հոգիս...

Արցունքներս համբյուրովդ չորացրիր...

Առնելով գիրկտ,մենությունը հեռու վանեցիր...

Սիրովդ սիրտս կյանքի կոչեցիր...

Սիրունսսս...


Իմ սիրուն,որ քեզ շատ եմ սիրում
Լուսաբացս քեզնով եմ սկսում,քեզնով ավարտում...
Օրվա մի հրաշք շրջում ես ինձ հետ,
Ժպտում ես շողում արևի պես...
Շրջապատել ես հոգատար սիրով,
Հեռու ես վանել հոգսերս բոլոր...
Քեզնով եմ ապրում մտքերում անտես,
Քեզ եմ երազում,որ իմը լինես...
Ինչպես անգին գանձ,ծոցումս պահեմ,
Փայփայեմ ու ամուր պահեմ,որ չկորցնեմ...