5.20.2016

Ոսկե ձկնիկ



Մի փոքրիկ մանչուկ ցանկացավ ձկնիկ ունենալ;Ծովի եզերքին անվերջ նա փնտրեց,բայց չգտնելով տխրեց և հորը դիմեց.
-Հայ՛ր իմ ,որ խնդրեմ ինձ ձկնիկ կնվիրե՞ս,մի ոսկե ձկնիկ,որի հետ կնկերանամ ,լավ կպահեմ խոստանում եմ քեզ...
Հայրը ժպտալով առավ գրկի մեջ,քնքուշ սեղմելով ասաց.
-Ա՛յ ,եթե ասես թե ինչո՞ւ ոսկե ձկնիկ,այլ ոչ թե մեկ ուրիշ,ապա կնվիրեմ քեզ...
Մանչուկը խորհրդավոր նայեց և ասաց.
-Հայր իմ,միթե՞ չգիտես,ախր այդ ձուկը խոսել գիտի ի տարբերություն մնացած ձկների:Նա կնկերակցի և կկատարի իմ երազանքները,չէ՞ որ այդպես են ասում ....իսկ ես հավատում եմ և ուզում եմ ի կատար լինի, այն բոլոր անիրականանալի երազանքներս  իրական դառձնի,որն գրված է կյանքիս օրագրում ...
Հայրը շոյեց գլուխը մանչի,համբուրեց ճակատը նրա,առնելով թևի տակ ասաց.
-Ե՛կ մանչս,ե՛կ գնանք ափին մոտ և կգտնես,այն ինչ փնտրես,քանզի այն ինչ խնդրես կտրվի քեզ...
Մանկիկը ուրախությունից սկսեց ցատկոտել,շտապեց դեպի ափ և կանչեց հավատալով հոր խոսքին.
-Գիտեմ, այստեղ ես,ուրեմն շողա քո տեսքով այնպես,որ տեսնեմ քեզ...
Հայրը ափին դիպչեց,ձեռքի ափից մի ոսկե ձկնիկ բաց թողեց,նա շողաց արևի շողից...մանկիկը տեսավ շտապեց վերցնել,բայց վախեցավ վնասել.
-Հայ՛ր ինքդ վերցրու,որ չվնասվի,մինչ կպատրաստեմ նրա համար հարմար միջավայր:
Հայրը վերցրեց ջրով լի ապակե տարա,ուր ձկնիկը անվնաս կմնար և տեսանելի մանկիկի համար,միշտ կլիներ կողքին:
Մանկիկը ուրախ առավ գրկի մեջ,և շտապեց դեպի տուն...իր սենյակ ուր վաղուց գաղտնի տեղ էր պատրաստված: 
Մանկիկը անվերջ գոհություն էր հայտում հորից նվերի համար և ժպտում էր նայելով իր երկար սպասված ,երազած ձկնիկին:Խոսում էր ամեն վարկյան,կերակրում էր,հոգ տանում նրան դեռ ոչինչ չակնկալելով:Թողած ամեն ինչ շտապում էր սենյակ,որ չթողնի մենակ...Մոռանալով մի պահ բոլոր հարազատներին,շտապում էր նրա մոտ պատմելու իր օրվա մասին,անցած օրերի մասին,երբ միայնակ էր,և չկար մի ընկեր խոսելու, կիսվելու համար:
Ձկնիկը լռում,փոքր ինչ խոսում,կրկին լռում լսում էր անվերջ խոսուն մանկիկին:
Մի օր մանկիկը փորձեց ուրախացնել ձկնիկին և մի դղյակ պատրաստեց ու տեղավորեց տարայի ներսում...Ձկնիկը մի պահ շփոթված նոր մթնոլորտից սկսեց ուրախությունից առույգ լողալ,անցնել դառնալով դղյակի ներսում,որ իր համար էր պատրաստված,ինչպես որ վայել էր ամեն մի ոսկե ձկանը:
Ուրախությունից ձկնիկը ասաց մանկիկին.
-Շնորհակա՜լ եմ անուշի՜կ հոգի,ասա ի՞նչ ես կամենում քեզ համար անեմ...դու իմ երազանքը իրականացրեցիր,հիմա քոնն ասա,ինչ-որ կամենաս ի կատար կլինի:
Մանկիկը թախծոտ աչքերով նայում էր անթարթ ապակուց նրան,ակամա արցունքները գլորվում էր այտերին,խոնավեցնելով շուրթերը փափլիկ:
Ձկնիկը տխրեց տեսնելով թախիծը նրա և հարցրեց.
-Ինչո՞ւ ես թախծում,քեզ հետ եմ ես,ահա կողքիտ եմ կամ ու միշտ կմնամ...ասա տեսնեմ ինչո՞ւ ես այդպես լուռ թախծում կարծես չկամ ես...
Մանկիկը շրջվեց դեպ պատուհանին,ուր մայրամուտն էր տեղի ունենում,արևը իր վերջի շողերն էր տարածում սենյակի ներսում:Թախծոտ ձայնով կիսա բարկացած բղավեց հանկարծ.
-Ինչո՞ւ և ինչի՞ համար պետք է ես քեզ բաց թողնեմ...չէ,որ իմ նվերն էիր հորիցս տրված,պահում եմ քեզ անվնաս,բոլորից հեռու,ինչո՞ւ հիմա ժամանակը այս,քեզ ետ է վերցնում ու ինձ կրկին մենության մատնում...Ինչո՞ւ չես կարող ինձ պես մարդ լինել,միշտ կողքիս մնալ և ընկերակցել...ինքդ էլ լինես ազատ,ոչ տարայի մեջ...գոնե  մեկ օր,գոնե մեկ գիշեր քեզ հետ անցկացնել,ամուր փարվել ու զգալ,որ իմ կողքին ես,ինձ հետ,ինձ պես մարդ...Ա՜խխխ, ինչպես ասեմ քեզ,որ լուսաբացին պետք է քեզ բաց թողնեմ,ազատ արձակեմ...ինքս իմ ձեռքով ծովին մոտեցնեմ,հանձնելով նրան քեզ հեռու պահեմ վտանգից այն,որ շուտով կգա:
Երբ իմացան մարդիկ,որ ունեմ քեզ պես ձկնիկ,մտածեցին քեզ վնասել,որի մասին ես իմացա,և քեզ փրկել ցանկացա...գուցե ոչ ճիշտ ճանապարհով,քանզի ծովն էլ ինքնին վտանգ ունի իր ներսում թաքուն գիշատիչներով լեցուն,բայց քեզ ապահով վայրում կթողնեմ,ուր միայն դու կլինես և շուրջտ պարզ վարար ջուր...գուցե այնտեղ կգտնես քեզ պես ձկնիկի,որ կնկերակցի:
Այս ամենն ասաց և ծնկի եկավ,նայեց ձկնիկին,զգուշավոր վերցնելով ձեռքերի մեջ մոտեցրեց շնչին և ասաց.
-Իմ հաամո՜վ,իմ անուււ՜ւշ,իմ թաաա՜նկ,իմ հավատարի՜մ ,որ մնացիր կողքիս,եղար ինձ ընկեր մենության պահիս...
Ետ դրեց իր տեղում մանկիկը սիրուն և վերջի շողի հետ հանգչեց անկողնում:
Ձկնիկն անհանգիստ տեղում լող տալով սկսեց աղմկել,ձայն տալով նրան,բայց էլ լսելի չէր կարծես ձայնը ձկնիկի:
Լուսինը իր լույսով ներխուժեց պատուհանից ներս և լուսավորեց սենյակը մթնած,որտեղ մանկիկն էր լալիս...
Լույսի շողը հպվեց տարայում հուսահատ ձկնիկին և հրաշք եղավ,ձկնիկը մարդացավ մանկիկի նման ու շտապեց փարվել նրան...առնելով գիրկը <փոքրիկս> ասաց.-ես քեզ հետ եմ,այստեղ քո կողքին մինչև լուսադեմ...
Մանկիկը աչքերն չհավատալով սկսեց հեկեկալ,ամուր գրկելով նրան մոռացավ ամեն բան...նայում էր,նայում կարոտով...պատկերը մտապահելով իր սրտում...շոյում էր անվերջ,որպեսզի զգար իրականությունն այդ...նուրբ վերաբերվում էր,որ չցավեցնի հանկարծ,չէ ոՐ նա վախենում էր ի սկբանե ձեռք տալ նրան...
Դո՛ւ արեցիր դա,դո՛ւ կատարեցիր երազանքս,որն անհնարին էր և անհաս ինձ համար...
-Իմ հրա՜շք փոքրիկ...աղոթքդ էր դա,որ լսելի դառձավ և տիեզերքն ինձ օգնության հասավ...մեզ ստեղծող արարողն ինքը այդպես կամեցավ,որ այսօր այստեղ ջուրը կրակից գոլորշի դառնա...միևնույն է,որպես ցող դաշտերին կիջնի և ծաղիկը ծաղկած չի թոշնի,իսկ կրակը անմար իր հրով կջերմացնի այն սառը քամուն ,որ չվնասի ծաղկին այն սիրուն:
Բյուր աստղերը պահապան եղան,մինչ արշալուսը կրկին կբացվեր:
Մանկիկը բացեց աչքերը լույսից արևի և շրջվեց կողքին արդյոք նրան կտեսնի:Նա քնած էր,անմեղ մանուկի պես,իր իսկ ստեղծած դղյակում,ուր սերն էր թագավորում,
մեծ օվկիանոսից վերցված ափաչափ ջրում:


Комментариев нет :

Отправить комментарий