Եկ նշիր նոր տարին ինձ հետ,
Եկ լինենք երկուսով միասին,
Սիրով սկսենք, նոր սկիզբ դնենք այս տարի,
Հինը թողնելով...բոլոր ցավերը անցյալի...
Ժպիտով ջերմ եկ շնորհավորենք,
Նոր սերն այն՝ Աստծուց պարգևած,
Ինչպես այն շղթան, որ իրար կապեց,
Այն աղոթքը վեր բարձրացած մեզ միավորեց ու շնորհ արեց,
Թող լինի մեզ հետ, միշտ կրենք այն մեզ վրա...
Արծաթե թելով թող այն մեզ տրվի,
Գրքի խոսքերով միշտ առաջնորդի,
Ու հոգիները մեր մեկտեղ միասին,
Կրեն այն սիրո շղթան երկնային,
Որում ողջ հուշն է, ողջ սերը վերին...
Ջերմ համբյուրներն է, կարոտը ներքին։
Այն արցունքները, որում խինդ, թախիծ,
Թող քո տաք շնչով այն գոլորշացնի,
Նուրբ համբյուրով թախիծը վանի,
Ու ժպիտով սիրտս քեզանով ապրի,
Քո տաք համբյուրը ինձ կյանքի կոչի,
Եվ արցունքները հեռու կորչի։
Աշունը նոր գույներով ինձ այցելեց, իր ներկայությամբ ժպիտով լցրեց,
Իր սիրող գիրկն առած մեղմ շշնջաց.
_Շարունակիր պարել սիրո երգի տակ, եկ թևածիր ձմռան բյուրեղյա սրտին, նրանում գտիր պարզ սիրո նրբությունը...
Ձյուն որում մաքրությունն է տիրում, որում բյուրեղն է շողում...
Ծածկում է հուշերը գույնազրկված, պարգևում ժպիտ, խաղ պատանեկան։
Ձմռան գրկում սիրո ջերմություն, սառած մարմնում մի սիրո կրակ...
Հոգին ջերմացնող մայրամուտ գունագեղ,
Որ կարծես երկինք է շիկնել սիրող սրտերի ջերմ համբյուրներից։
Որ սառույցն է հալչում ամոթից... Սիրո ձմեռ, երբևէ՞ լսել ես.
Որ կա փաթիլի պես բյուրեղ մի սրտիկ, որ միաձուլվել ծածկել է հոգիտ
Որ հալչում է ձեռքերիտ մեջ, չի դիմակայում մարմնիտ ջերմությանը..
Սիրո ձմեռ, երբ իր սառնաշունչ ներկայությունը ստիպում է ավելի ամուր գգվել մեկ մեկու...
Երբ միտումնավոր ջուրը սառույցի է վերածում, որպեսզի ամուր մեկ մեկու պահեն...
Ամեն ինչ անում է, որ մոտ գտնվեն... Ինչպես մի բյուրեղ միացված իրար մի ամբողջություն։
Աշուն իմ սիրո, գունագեղ ու անձրևոտ...
Սերտ ոսկեզօծ տերևի նման սփռում ես շուրջբոլոր,
Փարվում ես ամուր սեղմելով շնչիտ...
Մեղմ զեփյուռ ես խոնավ օդի պես,
Որում սերտ է տարածվում, սառը օդը ջերմացնում,
Որում բազում խոսքեր կան չարտասանված...
Արցունքներ անձրևի տեսքով մաղված,
Թրջում է հոգին, լցնում նոր շնչով...
Իմ սիրո աշուն, քո գրկում խաղաղություն է,
Կորցրած խաղաղությունը...
Ջերմությունը, որին հոգիս փափագեց։
Իմ սիրո աշուն, հոգուս նկարագիր,
Արտացոլանք սիրուս աշխարհի...
Երկար սպասված ուրախություն ավետող,
Իմ կորցրած ժպիտիս պատճառ,
Քո թախծոտ գրկում սերս գտնելուս միջավայր...
Հոգուս մեջ կարոտդ թողնելով հեռացար... Հոգիս մատնվեց մենության մեջ և լուռ կարոտի ցավով գամվեց... Դեղը քեզ մոտ էր, ցավոք այն խոսքն էր հոգուց դուրս եկած, որը անանուն հասցեյով էր ուղղված... Ընթեռնելի էր, բայց միևնույն ժամանակ անհավատալի... Հոգիս հրաժեշտ տվեց հոգուտ հարազատ դարձած ու գնաց բուժման, ուր խոսքով չէր բուժումը միայն, այլ սիրով իրական...Ն.Դ
Այրվեցին մարմնից բխած կրքերը բոլոր, մնացին հոգուց ծնունդ առած զգացմունքները... անտես է աչքին, բայց զգալի հոգուն... հեռու ենք, բայց հոգով ենք շատ մոտ։ Դարձել ենք մեկ մեկու այնքան սրտամոտ, որ մոռացել ենք օտար էինք, անծանոթ... Իսկ հիմա դարձել ենք հոգեհարազատ...Ն.Դ
Ընտանիքի հիմքը
Սերն է, փոխադարձ հարգանքի ու հասկացության մեջ...
Ճիշտ դաստիարակված մարդը ճշմարտության կողմնակից է...
Չարությամբ լցված անձը Սրբությունից հեռու է փախչում...
Սիրո և քնքշության մեջ մեծացած երեխան պատվում է ծնողին...Ն.Դ
ԱՇՈՒՆ ...Կրկին անգամ իմ դուռն ես թակում...քո ողջ հմայքով գիրկտ ես առնում,պարուրում հուշերով գունեղ...որում հրաշքն է Աստվածային և սկիզբ ինչ-որ բանի,և վերջ այն ջերմության ,որում կյանք էր պարգևած...ԱՇՈՒՆ...Գեղեցկության մեջ թախիծ է թաքնված,կարոտ արցունքով միախառնված ...Կորուստտ հպարտությամբ ես ընդունում,գունեղ ժպիտիտ ներքո անձրևում ես,շարունակելով Սեր տալ մարդկությանը քեզնով զմայլվող...Ն.Դ
Իրականում երեստ տեսնել հնարավոր չէ,այն լուսեղեն է,որին նայել չեմ համարձակվում...Դու իմ միակ Սեր, ումով վերին ՍԷՐ-ը շնորհ գտավ իմ հոգում... Իմ Հիսուս Տեր եղիր իմ կողքին,որ չսայթակեմ,նայեմ աչքերիտ ու սերտ զգամ դեպի ինձ ուղղված...Կարոտած հոգիս քեզ է փափագում,հայացքս անվերջ քեզ է որոնում, իմ սքանչելի Հայր...Սիրում եմ քեզ հոգիս արարող,մարմինս ստեղծագործող,անձս սրբացնող միակ Աստված,ումով կյանքս իմաստավորվեց, Սերս ,Հավատքս,Հույսս զորացավ...Շնորհակալ եմ իմ փրկիչ ,իմ Սիրո Աստված...Ն.Դ
Սիրեք առանց պահանջմունքի,առանց սպասելիքի,ինչպես ձեզ արարողը սիրեց ձեզ...մի սահմանափակեք եսասիրաբար,այլ անձնուրաց նվիրաբերվեք,ինչպես ձեզ ծնող երկիրը,մայր հողը,որ առատորեն բաշխեց իր սերը ապրելու ու ստեղծագործելու համար...Սերը չեն խոստովանում,չեն բացատրում,այլ ապրում են ,տարածում ,գոհանում և գնահատում, շնորհն Աստվածայի...Ն.Դ
Բավականին ժամաակ է ինչ լռում էր սիրտս և ձեռքերս դադարել էին գրել:Այս ընթացքում շատ բաներ փոխվեց,որը ստիպեց լռել և խորհել ներսում:Կրկին աշուն է,կրկին վերադարձա այնտեղ ,որտեղ հուշերս են,մտքերս են ամփոփված: