Կյանքում ամեն ինչ ես կարող եմ ասել,
Բայց միայն չեմ կարողանում ասել.<<Հեռացի՛ր…>>:
Ինձ շատ են ասել.<<Գնա, հեռացի՛ր ,աչքիցս հեռու ու
ինձ մոռացի՛ր>>,
Բայց ինչո՞ւ,ինչո՞ւ ես չեմ կարողանում ասել.<<Հեռացի՛ր…>>:
Շատ անգամներ եմ զարմացել,
Եվ չեմ հասկացել,այդ պահի զգացածը նրանց,
Քանի որ,ես ինքս չեմ կարողացել ասել.<<Հեռացի՛ր,գնա՛…>>:
Դժվար է,դժվար հեռացնել մեկին,ով չի ուզում հեռանալ քեզնից,
Ուզում ես գոռա,ուզում ես առ երես ասա,
Եթե չի ուզում նա չի հեռանա:
Էլ ինչպե՞ս ասես.<<Հեռացի՛ր…գնա՛…>>:
Թե խոսքով չասես,գործով ցույց կտաս,
Թե որ հասկանա,շուտ կհեռանա:
Թե որ չուզենա,քեզ կհեռացնի ու կասի.<<Հեռացի՛ր,գնա…>>,
Եվ այդպես էլ,ես չեմ կարողանում ասել.<<Հեռացի՛ր…>>:
Այլ ինձ են ասում.<<Դուրս արի՛,գնա,հեռացի՛ր…Մոռացի՛ր
ու ետ մի դարձիր…>>,
Կան պահեր,որ անկարող ես մտքումտ ջնջել:
Կան բառեր,որ անկարող ես արտահայտել,
Կան մարդիկ,որ ընդունակ են միայն հեռացնելու:
Կան մարդիկ,որ ընդունակ են լուռ հեռանալու,
Ու ոչինչ չասելու,չասել.<<Հեռացի՛ր…>>:Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան
Դո'ւ....դու հեռացար աննկատ,իբր չես հեռանում,բայց ստվերի նման սահելով անցար:Դո'ւ.......ձայնս չլսեցիր,իբր չեմ ,կանչում,չարձագանքեցի'ր,անդարձ հեռացար:Դո'ւ....հեռանալով ինձ սպանեցի'ր,բայց իմացի'ր ,որ հեռանալով ինձ նոր ուժ տվեցիր......
ОтветитьУдалить