5.15.2013

Ի՞նչն էր կապում մեզ օղակը միայն



Կործանված երկիր,ավիրված քաղաք,փլուզված շենքեր,կոտրված ծառներ:Քանդվեց ամեն բան,ինչ-որ կար,ոչնչացավ ստեղծած ամեն բան:Այս ի՞նչ կատարվեց,որ չհասկացանք,ի՞նչ հողմապտույտ մեր միջև անցավ:Ինչո՞ւ բաժանեց,ո՞ր մեղքի համար,ի՞նչ պատահեց,չհասկացանք:
Ես ծաղկի թերթիկի նման քշվեցի հեռու,իսկ դու մնացիր արմատիտ կառչած:Ընկա հատակին ու փոշիացա,իսկ ցաղունը իր հմայքը կորցրեց ահա:Ամեն մի ծաղիկ,ծաղկով է սիրուն,բայց դարձանք ոչինչ ո՛չ խոտ ո՛չ ծաղիկ:Մի՞թե մի օղակ էր կապում և օղակի ուժն էր մեզ պահում:Առել էր իր մեջ ու բաց չէր թողնում,իսկ ի՞նչը կտրեց օղակն այդ ամուր,որ հայտնվեցինք օղակից հեռու:Չէ՞ որ այն ոսկուց էր ձուլած,ամուր էր ու սիրով շախախված,բայց կիսվեց անսպասելի,հանկարծ:Կորցրեց զորությունը առած,ընդամենը մեկ  հարված սիրուց հասցրած… Անվստահություն,արդյո՞ք ամուր է ձուլած…
Փորձվեց ամրությունը նրա ու շատ փորձվելուց հալու մաշ եղավ,բարակեց այնքան,որ չդիմացավ ու հանկարծ երկու կես եղավ:Այդպես էլ սերն էր,որ շատ փորձվեց,անվստահությունից կոտրվեց ու թե նա էր կապում մեզ իրար,նա բաց թողեց իր օղակից:Հիմա ուզում ենք գտնել մենք իրար,բայց չգիտենք որտե՞ղ և ո՞ւր գնանք…
Մի՞թե օղակն էր կապում մեզ միայն,ի՞նչ է կորցրեցինք մեզ կապող օղակը այդ : ՀեղինակՆաիրա Դանիելյան

Комментариев нет :

Отправить комментарий