5.15.2013


Ես քեզ հետ եմ
Երբ  լինեմ հեռո՜ւ,հեռո՜ւ այս կյանքից,
Այն ժամ կփնտրես ամեն տեղ ինձ,
Կորոնես ամեն քեզ ծանոթ վայրերում,
Բայց չես տեսնի,որ քո ներսում եմ բնակվում:
Կլսես ձայնս ու չես հասկանա,թե որտեղի՞ց լսվեց,
Անձրևի կաթիլի պես քեզի կդիպչեմ,
Բայց  չես զգա,որ այդ ես եմ,
Արևի ջերմությունը քեզ կջերմացնի,
Բայց չես նկատի,որ ես նրանում եմ:
Քամու պես կշոյեմ քեզ ու  կփարվեմ քո գրկում,
Բայց չես տեսնի,որ այդ ես եմ,
Ես միշտ քեզ հետ եմ, ես քեզ հետ ապրում եմ,
Քո հոգում,սրտում,մտքում:
Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան

1 комментарий :

  1. Կապրե'մ......առանց քեզ էլ կապրեմ.....կհավաքեմ բոլոր հուշերս ու կփակվեմ....Կապրե'մ....իմ հուշերով կապրե՜մ....Հոգիս կջրեմ արցունքներով,բայց չե'մ թողնի մահանա....նրա մեջ այնքա՜ն սեր կա,որ չեմ թողի չորանա.....ասում ես կանցնի°, կգնա°....չէ,չի' անցնի,չի' գնա,ինչը ի'մն է,ինձ կմնա.......

    ОтветитьУдалить