Հոգուս մեջ կարոտդ թողնելով հեռացար... Հոգիս մատնվեց մենության մեջ և լուռ կարոտի ցավով գամվեց... Դեղը քեզ մոտ էր, ցավոք այն խոսքն էր հոգուց դուրս եկած, որը անանուն հասցեյով էր ուղղված... Ընթեռնելի էր, բայց միևնույն ժամանակ անհավատալի... Հոգիս հրաժեշտ տվեց հոգուտ հարազատ դարձած ու գնաց բուժման, ուր խոսքով չէր բուժումը միայն, այլ սիրով իրական...Ն.Դ
Երբ հոգին ցավ է զգում կամ խնդություն,նա անպայման փնտրում է,ում հետ կարելի է կիսել Իր զգացածները:Նրան խելամիտ խորհուրդեր պետք չեն,նա փափագում է հասկացված լինել:
10.27.2015
ԱՇՈՒՆ
ԱՇՈՒՆ ...Կրկին անգամ իմ դուռն ես թակում...քո ողջ հմայքով գիրկտ ես առնում,պարուրում հուշերով գունեղ...որում հրաշքն է Աստվածային և սկիզբ ինչ-որ բանի,և վերջ այն ջերմության ,որում կյանք էր պարգևած...ԱՇՈՒՆ...Գեղեցկության մեջ թախիծ է թաքնված,կարոտ արցունքով միախառնված ...Կորուստտ հպարտությամբ ես ընդունում,գունեղ ժպիտիտ ներքո անձրևում ես,շարունակելով Սեր տալ մարդկությանը քեզնով զմայլվող...Ն.Դ
իմ Սիրո Աստված

Սիրեք առանց պահանջմունքի
Սիրեք առանց պահանջմունքի,առանց սպասելիքի,ինչպես ձեզ արարողը սիրեց ձեզ...մի սահմանափակեք եսասիրաբար,այլ անձնուրաց նվիրաբերվեք,ինչպես ձեզ ծնող երկիրը,մայր հողը,որ առատորեն բաշխեց իր սերը ապրելու ու ստեղծագործելու համար...Սերը չեն խոստովանում,չեն բացատրում,այլ ապրում են ,տարածում ,գոհանում և գնահատում, շնորհն Աստվածայի...Ն.Դ
Подписаться на:
Сообщения
(
Atom
)