Երբ լինեմ հեռո՜ւ,հեռո՜ւ
այս կյանքից,
Այն ժամ կփնտրես ամեն տեղ ինձ,
Կորոնես ամեն քեզ ծանոթ վայրերում,
Բայց չես տեսնի,որ քո ներսում եմ բնակվում:
Կլսես ձայնս ու չես հասկանա,թե որտեղի՞ց լսվեց,
Անձրևի կաթիլի պես քեզի կդիպչեմ,
Բայց չես զգա,որ
այդ ես եմ,
Արևի ջերմությունը քեզ կջերմացնի,
Բայց չես նկատի,որ ես նրանում եմ:
Քամու պես կշոյեմ քեզ ու կփարվեմ քո գրկում,
Բայց չես տեսնի,որ այդ ես եմ,
Ես միշտ քեզ հետ եմ, ես քեզ հետ ապրում եմ,
Քո հոգում,սրտում,մտքում:
Հեղինակ՝ Նաիրա Դանիելյան