3.07.2017

Երկու մոմեր

Երկու մոմեր եկեղեցում խոսում էին,
Մեկը պայծառ լույսով էր վառվում,
Մույսը  պառկած սևեռած աչքերով նայում,
Եվ  ընկերուհուն  խորհուրդներ տալիս:

- Կարճ  է ժամանակտ,-բարձրաձայնեց նա,
Այրվող ընկերուհուն նայելով:
-Այրվելով, իմացիր հալչելով ճակատագիրը ավարտված է,
Կորցնում ես հույսի կաթիլը վերջին  :

Ահա  ես չեմ այրվում, ես երանելի  եմ քեզնից
Պառկած, խաղաղ հանգիստս եմ վայելում  .
Ես ափսոսում եմ և չեմ տանջում ինքս ինձ
Ոչ  ցուրտ է  ինձ համար և ոչ էլ ձանձրալի.

 Պատասխանեց  բոցավառվող մոմը :
Չեմ ցավում ինձ համար,իմ ընկեր
Նայի՜ր,որքան լույս է իմ այրվելուց շուրջս տարածվում
Այրվել - սա է մեր առաքելությունը:

Մեզմէ վառվում են  շատ մոմեր,
Հնչում է երկնային մեղեդի սուրբ :
Այրվելով, խնդրում ենք բազմաթիվ օգնություն 
Մենք լսում ենք և հուսադրում:

Ես իմ լույսով  կցրեմ ողջ  խավարը,
Կկանգնեմ հիվանդի գլխավերևում ,
Կվառվեմ,որպես հույսի մի բարի նշան,
Այն տաքացնող մոմի լույսի,որ  այրվելուց է լիակատար ազատագրվում :

Комментариев нет :

Отправить комментарий