8.18.2020

Այրված հույզեր

 Ձայն ...ծանոթ միևնույն ժամանակ ուրիշի...կրկին կանչ...

դու՜...արդյո՞ք ճիշտ եմ լսում...

 Օ՜,ոչ ,միթե՞ հիշում ես,միթե՞ չես մոռացել...

_Չի մոռացվում ոչինչ,պարզապես լռության է մատնվում...

_Գիտե՞ս...ափսոս

_Ի՞նչ...ի՞նչ֊որ բան է փոխվել

_Գուցե ...շաա՜տ բան...

_Գիտեմ,ժամանակներն են փոխվել,բայց զգում եմ,այն նույն ջերմությունը,այն թրթիռը,որը չի կարող փոխվել։

Անունդ տալուց նույն եմ զգում....զգում եմ փոխադարձ է ,չես կարող հերքել 

_Ինչու՞...ինչու՞ հիմա,այսքան ժամանակ անց հիշացնում ես քո մասին

_Արդյո՞ք մոռացել էիր,որ հիշեցրեցի...չեմ կարծում,վստահ եմ ,այն ինչ մեզ միավորել է չի կարող մոռացվել...

_Իսկ ի՞նչ է միավորել

_Սեր ,Միտք,Զգացում ու Զգացմունք միթե՞ դա քիչ է

_Հավատա,ոչինչ չեմ զգում...և հիշելու ժամանակ անգամ չունեմ...ես միայն լսում եմ ,զուտ այդքանը...Այրվել են բոլոր զգայարաններս...ցավում եմ ,որ չկա այն ինչ կար մի ժամանակ

_Չեմ կարող հավատալ ասածիտ, ներիր...Ես հավատացել այն ամենին, ինչ զգացել եմ ու հիմա էլ գուցե երբեմնի,բայց զգում եմ

_Եվ ի՞նչ ես զգում

_Կարո՜տ,անասելի կարո՜տ,որը փարատել չեմ կարող...խեղդված հույզեր,որ արտահայտել չի լինում...խոսքեր ,որ կիսատ են մնում...Սիրում եմ քեզ ,ինչպես կարող ես չզգալ քո ներսում...

_Ներիր,շուրջս աղմուկ է ձայնդ չեմ լսում.


..........................Ն.Դ....................