8.18.2020

Այրված հույզեր

 Ձայն ...ծանոթ միևնույն ժամանակ ուրիշի...կրկին կանչ...

դու՜...արդյո՞ք ճիշտ եմ լսում...

 Օ՜,ոչ ,միթե՞ հիշում ես,միթե՞ չես մոռացել...

_Չի մոռացվում ոչինչ,պարզապես լռության է մատնվում...

_Գիտե՞ս...ափսոս

_Ի՞նչ...ի՞նչ֊որ բան է փոխվել

_Գուցե ...շաա՜տ բան...

_Գիտեմ,ժամանակներն են փոխվել,բայց զգում եմ,այն նույն ջերմությունը,այն թրթիռը,որը չի կարող փոխվել։

Անունդ տալուց նույն եմ զգում....զգում եմ փոխադարձ է ,չես կարող հերքել 

_Ինչու՞...ինչու՞ հիմա,այսքան ժամանակ անց հիշացնում ես քո մասին

_Արդյո՞ք մոռացել էիր,որ հիշեցրեցի...չեմ կարծում,վստահ եմ ,այն ինչ մեզ միավորել է չի կարող մոռացվել...

_Իսկ ի՞նչ է միավորել

_Սեր ,Միտք,Զգացում ու Զգացմունք միթե՞ դա քիչ է

_Հավատա,ոչինչ չեմ զգում...և հիշելու ժամանակ անգամ չունեմ...ես միայն լսում եմ ,զուտ այդքանը...Այրվել են բոլոր զգայարաններս...ցավում եմ ,որ չկա այն ինչ կար մի ժամանակ

_Չեմ կարող հավատալ ասածիտ, ներիր...Ես հավատացել այն ամենին, ինչ զգացել եմ ու հիմա էլ գուցե երբեմնի,բայց զգում եմ

_Եվ ի՞նչ ես զգում

_Կարո՜տ,անասելի կարո՜տ,որը փարատել չեմ կարող...խեղդված հույզեր,որ արտահայտել չի լինում...խոսքեր ,որ կիսատ են մնում...Սիրում եմ քեզ ,ինչպես կարող ես չզգալ քո ներսում...

_Ներիր,շուրջս աղմուկ է ձայնդ չեմ լսում.


..........................Ն.Դ....................

4.14.2020

Կարոտ լռութան գրկում
Հոգնել եմ լռությունից...
Հոգիս կարոտից կծկվելա...հիշողությունները աշնան հետ այցի են գալի,մերկացնում են հոգուս խորքում ծածկված զգացմունքները...ուզում եմ ամպրոպի պես գոռալ...Կարոտեեե՜լ եմ ...Կարոտեեե՜լ  Իմ Արևին,որ ջերմացնում էր հոգիս...Կարոտե՜լ եմ Ժպիտս,երբ արտացոլվում էր Սիրո ներկայությունից...Կարոտս կարոտիդ կարոտ մնաց ...