11.18.2016

Հարմոնիա

,,բոլոր տառերը սկսվում են Հ տառով,,


Հուզել ես հոգիս,

Հայացքով հիմնասյուն հիմնել, 

Հուշերումս հանգեր ես հյուսել,

Հնչեղ հնչյուններով հմայել, 

Հանճարամտությամբ հուզականացրել:

Հմայքդ հզորապես հեռվից հուրհրալով, 

Հրկիզեց հոգիս հրե հրդեհով,

Հրեղեն հայացքով հանկարծահաս, 

Հողմի հապճեպությամբ հափշտակեց:

Հեռու հորիզոնից հետևեցի հետքերիդ,

Համարձակաբար հետապնդելով:

Համբերատար հաղթահարելով

Հուսալով,հավատալով հրաշքների,

Հանդիպեցինք  հանկարծակի 

Ու հասնելով հեքիաթային հարմոնիայի,

Համբույրդ հրաբորբոք հրով հալեցրեց...

Հիմա համից հարբել եմ,համրել,

Հաճույքից հանգչել հանձնվել հմայագեղությանդ:

Հարսս ես հեզաճկուն,հրասուրբ,

Հրադեմ,հրասիրտ ու հրավարս,

Հրաշակերտ ես հրաշողուն,

Հպարտանում եմ հիանում,

Հանդիսավոր հայտարարում ,

Հավատարմորեն հարգել,

Հավասարաջերմ համատեղվել:


Նաիր Նաիրյան Նախամորը

  ,,բոլոր բառերը սկսվում են Ն տառով,,

Նոյեմբերյան նախալուսաբացին, նորածնունդ նորածինն նախահոր նախաաղոթքով նորածախկի պես նայեց նախամոր նրբին նայվացքին,որ նայում էր նաիրյան նախաբողբոջ Նաիրուհուն...
Նախախնամակալը նրան նախապատվորեն նազօրոր նախաձայնով ննջեցնելով նայեց նորալուսնին,որն նորածնի նման նրբին էր... 
Նախաարշալուսին նախշուն Նաիրան նարնջազգեստ նախշերով նախշվել նախապարտեզի էր նախապատրաստվել նանրալեզու նանիկ, նայվածքով նանրամիտ...
Նրբին էր նայվածքը նրա,նկարել ներկատախտակին ներկապնակի ներկամատիտով, այն ներքին ներաշխարհը նորաստղային նմանությամբ չէր ներգծվի...
Ներարգանդային նվերն էր նրա ներթափանցել նրբին ներահայացքով ներվահանգույցներն ու ներմարմնավորվելով ներվաթելերում,որպես մի ներվաբջջիջ նրբաքնքուշ ներմուծելով ներքուստ ներման ներդաշնակություն...
Նա իր ննջասենյակում նոթագրում էր,նշում նշանակալից նոյեմբերյան նախատոնը,նայում էր նկարներին նախկին ու նվարգակում նոստալգիան նորահնչուն նմանեցնելով նախկինը ներկայում...
Նորահարսիկ մի նախշուն նորաձև,նորաշող ,նորահրաշ նորօրինակ նայում է  նորավանքին նույնահավատությամբ ներշնչված նորափեսայի հետ, նույնահունչ նախաաղոթքով  նորաքանդակ նախշազարդ նորակերտ նորավանքի ներսում նստելով նվարգակցության ներքո նշանօրհներգ էին նշում...
Նրբահայացք,նրբահասակ նրբագեղ Նաիրին նվիրաբերվելով ինչպես մի նվիրական նռնածաղիկ...
Նռնաքարե, նրբակերտ,մի նրբակին նախշապատկերով նախամոր նմանությամբ,ով նախնադարյան նահատակվողների հետ ննջում էր  նորահույսով նորօրյա նորադարում նվիրաբերվելով Նորան...
Նկատելի չէր նրբուղին, ինչպես մի նրբաստվեր, երբ նրբաշարժ նետվեց նրբապարսպից ներքև, նորաթև նխշուն նժույգի նման նրբասլաց ներքնուղիով ներմղվեց նրբավարտ նպատակակոչմանը...


11.17.2016

Միտքը Մարդու Կնոջ զգացականի զրույցընկերն է

 Մարդ

Արդյոք տեսել ես,թե ինչպես են մարգարիտ հանում ծովի հատակից,ինչպես է բացվում խեցին,ու թե ինչպես են այն թաքցրած լինում փոքրիկ այդ խխունջները հրաշք մարգարիտը,,ու երբ տեսնում ես թե ինչպես է այն փայլում,անգին այդ պահն,այդ ժամ հասկանում ես,թե որքան գեղեցիկ է կենդանական ծագումը նրա...Ու հիմա կարծես ես այդ մարգարիտն եմ գտել,բայց բացել խեցին,չեմ կարողանում...
Աստվածամոր աչքերով ու հրեշտականման քո հոգով,հոգիս բացվել է,ինչպես արևից  բացվում է թերթերը վարդի,ինձ էլ զարմացրել սեփական հոգուս ներդաշնակությունից...Միթ՞ե կարելի է նկարին նայելով,զգալ հարմոնիան հոգու...Միթ՞ե սեր է սա,սեր դեպի կատարյալ մի գեղեցկություն,որ Ռաֆայելի նկարների նման ալեկոծում է,որպես կատարելություն...

Կին

Գեղեցիկ նկարագրում և համեմատում է,այն մարդը՝ ով գնահատում է, ու ճկուն միտք ունի...

Մարդ

Միտքը գեղցիկ է,նման քո գեղեցկությանը,երբ այն անկեղծ է,ինչպես աչքերդ,որպես շղարշված գաղտնիք քո հոգու մասին...

Կին

Ինչպես գեղեցկություն է գայթակղիչ և միևնույն ժամանակ դյուրափոփոխ,այնպես էլ միտքը բազմափոփոխ ամպակույտի պես շարժման մեջ է գրավիչ...

Մարդ

Օրդ բարի-բարի փերի
Գեղեցիկ է արշալույսը,լույսի հաղթանակը խավարի հանդեպ,կարծես պայքարը ավարտվում է,ու սկսվում է օրը բարի...Մի պահ նայիր լույսին,նայիր արևին ու տես թե որքան բարի ժպտում է նա քեզ...

Կին

Բարի լինի լույսն աշխարհի,տեսնող աչքի... Ավաղ հայացքս դեպ արևին ուղղել  չեմ կարող,նրա տեսքով զմայվել ,նույնպես չեմ կարող,խավարից աչքերս կուրացել են կարծես,որ վախենում եմ շողացող արևին նայել քեզ պես...

Մարդ

Բարի-արև, բարև
Օրդ սկսիր բացվող լուսի իմաստով,ու արևի նման դու ժպտա սիրուն,որ պայծառակերպվես ,լույսով,ջերմությամբ,հուսառատությամբ,երբ տեսնում ես գեղեցկությունը չքնաղ հոգիդ ներսից պոկվել է ուզում,թրչել է ուզում,գուցե պատահական էլ չէ,որ գեղեցիկն է գնահատվում,չէ որ այն իր մեջ իմաստ ունի խորհին,ներդաշնակություն,ահա թե ինչու,չես կարողանում ձերբազատվել գեղեցիկի ունկընդրումից,ու ինչպես Լուվրում,այնպես էլ հիմա պատկերիդ առաջ,քարացել է հայացքս աչքերիդ առաջ,և եթե Ջոկոնդան իր մեջ խորհրդավոր կնոջ պատկեր է կրում,դու կնոջ իդեալական կերպարն ես մարմնավորում...

Կին

Թե արևն եմ ես,ապա լուսնի պես լույսովս լույսավորված փայլիր գիշրվա մթին,լույսավորելով խավար մտքերին...
Մարդկանց մեծամասնությունը հաճույքներ է փնտրում այնպիսի շնչակտուր հապճեպությամբ,որ աճապարանքի մեջ կորցնում է այն:

Մարդ

Միտքդ շփոթահար արեց,անգամ մտքիս թելը կտրեց...

Կին

Մարդկանց միշտ հրապուրել է առեղծվածը,քանի դեռ,այն չի բացահայտել իրեն:

Մարդ

Դա է պատճառը,որ ցանկանում ես առեղծված մնալ,ու անհասանելի,որ միշտ դեպի քեզ ձգվեմ,մտքեր մոլոր,ու խելացնոր...Իսկ առանց բացահայտման էլ առեղծվածը կդադարի առեղծված լինել,ու անկախ նրանից,կբացահայտվի թե ոչ,պետք է փորձել գտնել բանալին....Իմաստության իմաստը , իմաստությունը փնտրելու մեջ է...Երբ ստվերի միջից տեսնում ես շողը լույսի ակամա մտաբերում ես լուսաբացը,թե ինչպես գիշերվա մութը փոխվեց լույսի,թե ինչպես Դավինչին կարողացավ ստվերը քողարկելով ժպիտ տալ Ջոկոնդային:Երբ նայում ես նրան թվում է հանդարտ նստած է,բայց ծածուկ ու խորհրդավոր ու լույսի ներքո ժպտում է նա քեզ,փորձելով հասկացնել տալ,որ լույսի շողն է հույսի այն շողը,որ ներս է թափանցում,դեպի քո աչքը,դեպի քո հոգին...

Կին

Հետաքրքիր էր...Ով փնտրում է նա գտնում է...Երկյուղով լեցված սիրտը իմաստուն միտք ունի...Ծովն ինքնին հանդարտ է թվում ,երբ երկինքը պարզ է,արևը ժպտուն,բայց ով գիտե ընդերքում ի՞նչ կա,որ փոթորկի ժամանակ բազում բաներ իր ներսն է առել ...

Մարդ

Եթե մտքերս ,փոքր ինչ հետաքրքրություն են առաջացնում,ուրեմն զուր չեն նրանք,ու հասնում են իրենց նպատակին՝ դեպի քո հոգու դուռը , իսկ թե այն  բաց կանես , թե՞ ես պետք է գտնեմ բանալին...

Կին

Հոգուս դռները փակել եմ դրսից և դեն նետել բանալին կամրջից անդին,որ ցանկության դեպքում էլ բացել չլինի,և որպես նշան բանալիյի վրա հասցես է փորագրված,ով որ կգտնի նա էլ կբացի հոգուս աշխարհի դռները կողբած...

Մարդ

Եթե բաց լիներ,կարիք չէր լինի,այն բացել,անգամ անհետաքրքիր կլիներ,ներս մտնել,բայց ինչպես ասացիր,առեղծվածի հետաքրքրությունը,նրա բացահայտման մեջ է,ինչո՞ւ չփորձել...գուցե պետք է կանգ առնել,որ հանկարծ,անկախ իմ կամքից,քեզ չվտանգեմ,բայց ներքուստ համոզված եմ,որ անկեղծությունն ու ազնվությունը,չեն կարող վտանգել,եթե անգամ,համարձակ ու ռիսկային լինեն,վտանգը՝ կեղծիքի,նենգության ու ստորության մեջ է,ու որքան էլ բարդ է խաղալ ու հաղթել ազնիվ,ես կփորձեմ,անգամ եթե պարտվեմ,հաղթողը դու ես լինելու.իսկ դա էլ թաքուն մի երջանկություն է,թեկուզ և անտես...անկեղծ մի միտք,որ շատ ավելին է...Մտերմությունը ծնված ոչնչից,շատ ավելի իմաստալից է, շա՜տ, բայց ապրել այնպես որ չվնասես քո ցանկություններով երբեք ուրիշի,քո վերաբերմունքից , մտքերից անգամ....

Կին

Հաղթանակը ինքդ քո դեմ տարած պատերազմի մեջ է...Գովելի է,երբ հաղթահարում ես սեփական մտքերի գայթակղությունը,այլ դեպքում վերածվում է գործողության,որից փնտրում ենք արդարացում հայելու արտացոլանքում... Հարգում եմ  ձեր մարդ տեսակը,որ անկեղծ է իր շփան մեջ և զգուշավոր դիմացի թույլ սեռի նկատմամբ...Գնահատում եմ ,այն ինչ զգացողություն,որ տածում եք իմ նյութական և ոգեղեն էության հանդեպ...

Մարդ

Տրամադրությունս փոխվում է գեղեցիկ մի զգացողության ու հավատացեք,շատ բան պետք չէ երջանիկ զգացողության համար,բավ է անկեղծ գնահատականն ու ուշադրությունը...

Կին

Հարգում եմ,երբ անկեղծությամբ շահում են վստահությունը...
Սիրում եմ ,երբ մարդկայնորեն շահում են սիրտը...
Արժեվորում եմ,երբ կամային ուժեղ են...
Հավատում եմ,երբ զգում եմ պարզ հայացք...

Մարդ

Վստահության արժանանալը վաստակ է,գնահատանք,
Արժեք է,և այլ արժեհամակարգ...
Եվ ով հասկանում է,արժեքը վստահության,
Նա հասկանում է,հոգին մարդկային.
Քանզի դժվար է վստահել կյանքում,
Երբ արդարություն էլ արդարությամբ են կեղծում:

Կին

Ժամանակի մեջ կարծես պակասում են,այն անձիք,որ արժևորում  են,այն փոքրիկ լույսը,որը բնակվում է  մարդկային հոգում և լուսավորում խավարը մտքի...

Մարդ

 Մոմի լույսն էլ խավարում,արև է դառնում,բայց դու չես թողնում,որ ես քո հոգում գտնեմ մի անկյուն,մի մոմի համար,որը ոչ միայն լույս կտա,այլ կջերմացնի,անհատակ հոգուդ...Գուցե վախեցնում է մտերմության ազդեցությունը,որպես փոխադարձության միջոց,ես չեմ մոտենա քեզ,որ իմ ներկայությունը դու չզգաս,այլ մի միտք եմ վերտուալ,աներևույթային,թեկուզ իրական են մտքերը քո ներսում արձագանքելու,դրանք անգամ իմն էլ չեն,այլ նախախնամության նվիրած գեղեցիկ ընծան...Կուզես կլռեմ,բայց ես տեսնում եմ,որ ուժեղ կամքիդ մեջ,կա մի թույլ օղակ,հոգիդ յուրօրինակ,որ նա էլ մտքերիս նման,մենակ է կարծես,ու եթե մի փոքր հավատ ընծայես,թեկուզ վիրտուալ մեր մտերմության,գուցե թե հոգուդ խորքում կգտնեմ մի անկյուն,իմ մոմի համար:

Կին

-Ազնիվ լինելով ,այս շփան մեջ,չեմ կարող հույսեր ներշնչել,երբ ինքս չգիտեմ թե ինչպես անվանել մտերմությունը այս...

Մարդ

Կառաջարկեմ քեզ ,եզակի մի փոխահարաբերություն,որն է Հոգեհարազատություն: Միակ հարաբերությունների մեջ, որը իր մեջ չի ներառում հասարակական ոչ մի կանոն,քանզի հասարակությունը , դաժան է ու բիրտ նրանց հետ,ով չի ենթարկվում իր կանոններին:Մարդը չի կարող ապրել հակասության մեջ:Հոգին ինչպես և կենսական յուրաքանչյուր բան,բեռնաթափման ու հագեցման կարիք ունի: Մեր հոգին էլ փխրուն է,աստվածային մաքրամաքուր փոքրիկ ու անտեսանելի այդ եթերային օրգանը,կարիք ունի շատ մեծ խնամքի,և չէ որ ինչպես մի փոքրիկ բջիջ կամ մեծ տիեզերք մեկ կառուցվածք ունեն,ուրեմն ինչո՞ւ բարդացնել ամեն ինչ այդքան,երբ կարելի է ապրել սկզբից մինչև վերջ,գուցե փորձենք փոխել գումարը , և վերջից ապրենք,իմաստավորենք մեր կյանքը ոչ ստանդարտ լուծումներով,գուցե թե այս միօրինակությունը մի օր վերջանա...Ու հուսանք,որ կգտնենք սերը մեր կորած,սերը աստվածային,որ խլվեց մեզնից առաջին  մեղքից ...դեռ ապրում ենք վերագտելու սին ու վիրտուալ այս հույսերով,և ի՞նչ հոգ ,որ չես ցանկանում դու ինձ հետ շփվել,ի՞նչ կփոխվի դրանից կյանքում,մի դեմք պակաս կամ ավել,մե՛կ ,թեկուզ մեկ միտք ավել,մի ակնթարթ,ժամանակից պոկված մի պահ,միթե՞ դրանք խաբկանք չեն ժամանակի...

Կին

Ամեն բան անցողիկ է,բայց թողնում է հետևանք՝ կամ լավ ,կամ  վատ, որն անխուսափելի է:Աստվածատուր շնորհը, որը տրվեց մարդուն դա հոգին է անմահ, սերը անձնուրաց ,որն այս ժամանակաշրջանում փոխակերպվել է մարմնի պահանջմունքի...

Մարդ

Մարմինն ու հոգին ներդաշնակվում են մարդու էությունում,ուրեմն ինչո՞ւ սերն ու հոգեկան զգացողությունը չմիավորել ու նրանից հարմոնիա չստեղծել,եթե իհարկե հնարավոր է...Մարդու մեջ մեկ այլ մարդ էլ է ապրում,որին ոչ ոք չի տեսնում,բայց նա անտեսանելի իր գոյությամբ շատ ավելի ուժեղ է տեսնում ու զգում , և շատ հաճախ հենց նա է մեզ առաջնորդում...Այն ինչ իրականությանն է,նրանից փախչել չես կարող,բայց սա իրականություն չէ,ու եթե անգամ իրականություն է,ապա այն միայն դու ես զգում իրական,բավ է,զգացողությունդ կիսես,որևէ մեկի հետ,ու այն արդեն քոնը համարել չես կարող...Ահա թե ինչու,առաջարկում եմ քեզ, Հոգեհարազատություն,որ պարտադրված ու պայմանավորված չէ որևէ  շահով կամ ցանկություններով,միայն հարգանք,մեկ մեկու հանդեպ...

Կին

Հարգել կարող եմ,բայց սերը որքան էլ հոգեղեն է,բայց միևնույն ժամանակ մարմնավորվում է,որն  ընդունել անկարող եմ...

Մարդ

Հարգանքը շատ ավելի մեծ զգացողություն է,քան սերը...եթե սերը կնոջ ու տղամարդու միջև հանգուցալուծվում է մարմնավորվելով,հարգանքը մի մեծ համակարգ է արժանիքների,այն թե միտք է,թե ոգի...

Կին

Խելացի ,բանիմաց տղամարդիկ նման են կոնյակի ,որ գայթակղում  է  կանանց ու թույլ շարժման միջոցով  աննկատ արբեցնում միտքը...

Մարդ

Դու շատ խորագետն ես,ինձ շատ ես ոգեշնչում...

Կին

Օձի պես խորագետ,բայց աղավնու պես միամիտ...Շնորհակալ եմ...

Մարդ

Եթե կզգաս վտանգ,կամ հոգուդ խաղաղությունը կխաթարվի մեր մտերմությամբ,կարող ենք լռել,անգամ առանց բացատրության,մի բան հաստատ ու հստակ իմացած եղի,որ այն ինչ մեր հարաբերություններում է,միայն մերն է, իմը և քոնը,և երբեք որևէ երրորդ անձ չի կարող հաղորդակից լինել մեր մտքերին...

Կին

Շնորհակալ եմ...ըմբռնումով մոտեցումը բնորոշ է դաստիարակված և նրբանկատ մարդուն...

Մարդ

Ես եմ շնորհակալ ,որ հասկանում ես ինձ,ու գուցե կիսում ես խոհերդ բոլոր,ճիշտ է մտքերիս արգասիքը քո տեսքն է չքնաղ,բայց ամեն գեղեցկություն թերի է,երբ այն ներդաշնակված չէ խելքով,ինտելեկտով,իսկ քո ամեն մի միտքը, իմաստ է կյանքի,կարծես ձուլվում եմ խոսքիդ...Երախտապարտ եմ քեզ,անտեսանելի,բայց զգացական այս հարմոնիայի համար...բախտը ի՞նչ է...Կարծում եմ,այն մարդու ներաշխարհի ու հանգամանքների նախախնամության բախումն է,ամեն մեկը ինքն է կերտում իր ճակատագիրը,այնքանով,որքանով կարողանում է...

Մարդ

Կասես ինձ,անկեղծ,երբևէ՞ նման զրույց ունեցել ես 

Կին

Անկեղծ եմ խոսքիս մեջ... ճրագ եմ գրվանին դրված,այլ ոչ թե կրակի լեզվակ ,որ տարածվում է շուրջը այրելով վնաս պատճառում...

Մարդ

Կարելի է ասել եզակի եմ,անգամ չգիտեմ ,թե ինչ եմ զգում,գուցե փաստն այն  է,որ արժանացել եմ քո վստահությանը...ամենագնահատելին է հիմա ինձ համար,բայց այն մեծ պատասխանատվություն է առաջացնում,որ հանկարծ չվտանգեմ քեզ...Ախր մտքերը ,որքան էլ նրանք անկեղծ ու շիտակ լինեն,ունեն ազդեցություն,իսկ կնոջ ու տղամարդու միջև,այդ ազդեցությունը նաև փոխադարձություն է,որ իր հերթին զգացողություններ է արթնացնում,ինչպես առեղծված բացահայտելու հետաքրքրությունը,այնպես էլ վստահության միջոցով ազատության անսահմանափակում...

Կին

Մարդը հայտնվելով մի լաբիրինթոսում,կորցնում է ելքի քարտեզագիրը,որն մինչ մտնելն էր գիտակցության մեջ,երբ սրտի լաբիրինտում միայն զգացողություններն են ընդառաջ գալի ,որպես առաջնորդ դուրս բերման համար,դժվար է լինում...

Մարդ

Իսկ չես վախենում,որ  ինքդ  գուցե հայտնվես նման լաբիրինթոսում,որտեղ զգացմունքներդ են քեզ շախկապում...

Կին

Ինչպե՞ս կարող է զգացմունքները շախկապել,երբ այն չի արձագանքում ոչ մի կերպ...

Մարդ

Կյանքը հետաքրքիր է անակնկալներով,իսկ նրանք կան,անկախ նրանից,որ մենք չենք սպասում նրանց...

Կին

Անկոչ հյուրի պես այցելում են,որը պատճառ է  հանդիսանում մտքափոխության,որից հետևում է գործողություններ  ու տեղի է ունենում կյանքի շրջադարձ...Հաճախ հանդիպում ենք մարդկանց,ում մեջ գտնելով ինքներս մեզ բավարարված ենք զգում,իսկ կորցնելու դեպքում կորցնում ենք մեզ ...Հաճախ կուրորեն նվիրվելով չենք նկատում ինչպես ենք խաբվում...Հաճախ հիասթափության դեմ պայքարելով,հիսթափվում ենք ինքներս մեզանից,որ թույլ գտնվեցինք...Հաճախ ինքներս մեզ խաբելով խաբում ենք դիմացինին,վստահեցնելով ,որ կյանքը հիասքանչ է,բայց ոչ,կյանքը՝ ապրելը արվեստ է,որ աստիճան առ աստիճան պետք է սովորես բարձրանալ կատարելագործվել ,սովորել սեփական փորձից...Երբեմն այն մոմը ,որ պետք է լուսավորի խավարը,հանկարծ այրում, է ողջ հոգիդ, մոխրակույտի վերածելով,որի վրա նոր բան չես կարող կառուցել...Բարեկամաբար ողջույն են տալիս,թշնամուց առավել հարված հասցնում...Անակնկալ ասելիս միայն լավն է մարդու միտքը գալիս,բայց արի ու տես հաճախ վատն է մեզ հյուր  գալիս,միայն սիրտն  է ներսից լալիս որ չեն տեսնի մարմնի աչքով ,չեն հասկանա տկար մտքով,որ հոգուն ցավ են տալիս անտարբեր վերաբերմունքով...

Մարդ

Նման մտքերով խոսքդ հուշում է կարծես,ապրած մեծ ցավի մասին,երբ անակնկալ ասելիս,անակնկալի չես գալիս...Մարդը դժվար է հարմարվում փոփոխություններին,բայց չէ որ կյանքի շարժիչը հենց փոփոխություններն են,թեկուզ մեր մտքերում...դժվար է զրուցել զգացմունքներիդ հետ,բայց հեշտ է քո գեղեցկության,այն կարելի է ունկնդրել լուռ,լռել ու ոչինչ չասել...միայն թե ափսոս,որ քանդակագործ չեմ,որ ունակ լինեի կերտել քո տեսքը չքնաղ,ու անգամ եթե տեսած չլինեի քեզ,էլի միտքս ու զգացումներիս մեջ քո տեսքն էի ես արարելու...

Մարդ

Բա-արևս,երբ նայում ես լուսաբացին տեսնում ես տեսքը արևի,դա կարճ մի ակնթարթ է,երբ դեռ արևը չի հասցրել իր ճառագայթները սփռել մեր աչքին,թաքցնելով գեղեցիկ իր մերկությունը...Երբ ամեն առավոտ Բարի արև եմ ասում,հենց այդ պահն եմ ներսումս ձուլում,ու լուսաբաց է սկսվում նաև իմ մեջ,ու արևածագի պես,ողջ օրը հետևում եմ քո իսկ ընթացքին,որ հանկարծ չկորցնեմ հետքը ընթացքիդ...Դու լավն ես,բարի,հոգիտ պարզ է ու զուլալ,այն զգում է,կանչում,ինչպես պարզ ու կատարյալ ամեն բան կյանքում...Բայց դու մի վախեցիր,վստահիր խելքիդ,այն քեզ չի հիասթափեցնի...

Կին

Բարի թող լինի օրդ,ինչպես իմ ներսում ես տեսնում բարություն...

Մարդ

Դու սպասում ես ինձ,կամ մտքերիս,որպես թե զրույց...

Կին

Սպասել...իսկ ի՞նչ է սպասել...սպասումը բերում է հիասթափության...Հետաքրքիր է զրույցը մարդու հետ,երբ բազմաբնույթ է լինում...

Մարդ

Բառերի ու խոքերի վերացական շարահուսություն է,եթե նրանց մեջ չես տեսնում հոգի,բայց հոգին անզգացում չի կարող լինել,եթե նրան չկա ձգող մի ուժ,այն դադարում է հետաքրքիր լինել...ի՞նչն  է ձգում դեպի ինձ ,չէ որ փակ են հոգուդ դռները բոլոր,իսկ ես,որպես տղամարդ,անգամ անկախ իմ կամքից,ձկտելու եմ ,գտնել բանալին քո հոգու դռան,քանզի առանց նրա ,մտքերս անգամ,որ հավանում ես կփոշիանան,վիրտուալ այս իրականությունում...դու ոչ միայն գեղեցիկ ես,այլ շատ խելացի,խոհեմ,կամային,նուրբ ու շատ քնքուշ,կարծես կատարյալ մի ստեղծագործություն,որ ստեղծեց Աստված միավորելով յոթ միլիարդ բջջից,ու ահա,ահավասիք,պատկերդ սիրուն,համեմված մտքով ու անթաքույց գեղեցիկ հոգով...ափսոս ,որ բառերս լոկ բառեր են մնում,ու անիրական իրականության մեջ կորչում,այն ինչ կուզեի գոռալ,որ հմայիլ ես դու կախարդական,հրաշք մի արար աստվածային...երանի տեսնեի քեզ,ու զգայի քեզ նույնքան ներդաշնակ զգացողությամբ,ինչպես պատկերտ է ինձ էսպես ոքեշնչում...


Մարդ

 Թիթեռն իր կյանքում մեկ օր է ապրում,ու հասցնում է թե սիրել, թե ծաղկից քաշել նկտարը նրա:Եվ ազատ ճախրելով անեանալ իրականությունից անդին...Բայց մարդուն,բավ չէ մի ամբողջ կյանք,ագահության սինդրոմն է ախտանիշ դարձել:Բայց որքան էլ հիվանդ ու անօգնական է մարդ,երջանիկ է իր զգացումներով ու զգացմունքներով,ու միթե՞ պահն այս սպասման մի նոր նամակի,կամ թեկուզ մերժումդ,կամ թե լոկ մեկ բառդ,նույնքան կարոտ չէ,որքան որ սեր կա մեր մեջ,ագահ թվացող մեր գոյի կողքին:Ես էլ կանեանամ,բայց հուսամ որ մտքերիտ մեջ մի պահ դու կզգաս ազատ ճախրանքս քո ծաղկե դյութիչ այտերիդ վրա:

Կին

Գովելի է,երբ մարդկային,խելացի մոտեցում են ցուցաբերում,գնահատում եմ նման մարդկանց...իմ մտքերում կմնաք,այնպիսին ինչպիսին կաք ,ինչպես ներկայացաք խելացի և նրբանկատ...վստահ եղեք,որ իմ մտքերում տեղ գտան ձեր բառերն ու նկարագրությունները մարգարտե քարերի նման,որպես մի վզնոց կկրեմ այն,և կնդունեմ այն կյանքից մի լավ անակնկալ,որ հավատացեք դեռ չէր եղել,իսկապես հաճելի անակնկալ տրվեց,գուցե մի պահ էր,բայց այն հիացմունքը,որ  իմ անձի հանդեպ տածեցիք ,երկար կհիշեմ...շնորհակալ եմ

Մարդ

Մեկ բառն անգամ շատ ավելի մեծ ազդեցություն ու իմաստ ունի,քան բազում խոսքեր ու նախադասություններ:Բառն բանալի է,բազում գաղտնարանների,դու ինքդ էլ չգիտես թե ինչպես է այն արտացոլում իրական հոգուդ,բառ,որը կարծես ծիածան լինի,արև և անձրև...հրաշք չէ արդյոք,և առհավատաչյա գունապսակը,գեղեցկությունն է,նրա հմայքը,շատ սովորական աչքի համար,բայց կա և իմաստը,չէ որ բառը  նույն է ,ինչպես ծիածան,բայց իմաստը յոթը...գույներում նրա,ահա գաղտնիքը ամբողջությունը ամփոփված մեկ բառում...ու դու էլ մեկ անուն կարծես գեղեցիկ ինչպես ծիածան,բայց որքան հույզեր ու զգացմունքներ,մնացին թերի,անավարտ,ու ինչպես անհաս է ծիածան այդ,որքան էլ փորձես հասնել դու նրան,այնպես էլ անձդ,անհատականությունդ,միշտ կմնա երկնքում անհաս,իսկ հայացքդ գեղեցկությանդ չքնաղ...

Մարդ

Որքան էլ ցանկությունս մեծ է փաղչել քեզանից,քո տեսքից,մտքից,միևնույն ժամանակ,զգում եմ,որ այն կարող է շատ կարճ տևել,ու կպարտվեմ իմ կամքին,ու հլու հնազանդ,իմ զգացմունքներին,լուռ ու գլխահակ,կվերադառնամ,մտքերով ու զգացմունքներով հարուստ,այն ինչ չեմ ուզում պատեհապաշտ լինել...Սպասումից կանգնում է ժամանակը,փակում եմ աչքերս ու նույն կերպարն է հայտնվում,այնքան լուսեղեն,այնքան ոգեղեն,որ մոռանում եմ արթուն եմ թե քնած,անգամ չգիտեմ գիտակցությունն է,ենթագիտակցություն,թե անգիտակցություն,բայց համոզված եմ,որ հոգուս կանչ է դա ,որ անգամ հեռու ,անտես,անգամ անտարբեր, դու լսելու էս ձայն այդ ահարկու,ու օրերից մի օր արձագանքելու էս,իսկ քանի դեռ դիմանում ես,դիմադրում,հսկա քո ուժով,ապա իմացիր,որ այն տարածության ու ժամանակի հարաբերություն է  ...կարոտում եմ քեզ...

Մարդ

Անկրկնելի պատկերովդ ու մտքերիդ հուզականությամբ,շատ խորը հետք թողեցիր...Անգամ երկար ընդմիջումը չթուլացրեց կիրքն իմ ներսում,ու անընդհատ,հույզերիս ներքո հայացքդ էի դաջում....Գիտեմ խենթություն է,բայց առանց խենեթության միօրինակություն է,չէ որ եթե օրերդ բոլոր նման են իրար,կնշանակի մեկ օր ես ապրում,իսկ ես,քո իսկ էությամբ,արդեն իսկ տարբերակում եմ,օրերը բոլոր...իսկ միթ՞ե չես  կարոտում...

Կին

Կարոտն ինձ համար մանուկ է փոքրիկ,որ ծնունդ է առնում միայն, այն մեկից ով կյանք է տալիս  և տիրում հոգիս...Դժվար թե գտնես, այնտեղ տանող ուղղին..

Մարդ

Հարցն անգամ այն չէ,կգտնեմ թե ոչ,այլ որ չեմ փորձում,լինել մի վայրում,ուր օտար եմ ես,ուր չեն սպասում,ու չեն կարոտում...Ախր խնդրեցի քեզ հեռացնես քեզնից և էտպես մեղմես ծարավը հոգուս...Ի՞նչիդ է պետք , պահել ինձ ոչ իրականության մեջ, չէ որ հեռու ես անգամ մտքերում,քո հոգու խորքում,չկա,ազատ մի տարածություն...

Կին

Գեղեցկությամբ հրապուրվելով մի տրվեք կրքին:

Մարդ

Դու ինձ համար լոկ գեղեցկություն չես,թե միտք ես,և թե հոգի,քո ինտելկտով,քո նրբանկատությամբ,հավատով,դու այլ աշխարհից ես,գոնե ինձ համար...Մի թող սիրեմ քեզ,հեռացրու ինձ,քո տեսադաշտից,իմ սերն ուժեղ է իր ոգու կանչով,այն կհասնի,քեզ,որքան էլ որ հեռու դու լինես... 

Կին

Երբ ինչ-որ մեկը արժանանում է վստահության և հարգանքի,չես կարող նրան արհամարել,ինչ կերպ, որ լինի թեկուզ որ հակառակ քեզ սխալ վարքագիծ ցուցաբերի... 

Մարդ

Հավատա ինձ,փոքրիկ մի ժեստով,թեկուզ և կոպիտ,շատ ավելի ուժեղ պաշտպանություն է,քան կամքով կամային հաղթահարել ծարավը հոգուդ...ախ,ինչո՞ւ ես հեռու,գոնե մոտ լինեիր,փոքր ինչ,որ հույսս պատահականության,քիչ մեծ լիներ....Ո՞վ ես դու,որ միտքս էսպես շանթահարել ես,և ինչո՞ւ երբ չունես քո հոգում,ազատ մի անկյուն...

Կին

Մի կին ով հարգել գիտի դիմացինի զգացմունքները,ով հոգին առավել կտեսնի քան մարմինը,ով մաքուր ընկերության կարիք ունի քան կրքի,նա չի ոտնահարի տղամարդու առժանապատվությունը,չմբռնելով նրա տարբերությունը...

Մարդ

Պատկերտ թևածում է ներսումս,առանց դիմանկարի էլ զգում եմ ազդեցությունը հայացքիդ:Քո հոգին փխրուն է,թեև միտքդ հստակ է,ու կամքդ ուժեղ,բայց դու հավատա՝ ինձ,հոգին միակն է,որ անկախատեսելի է,այն շատ ավելի զգացական է,ու անկախ քո կամքից,դու էլ հայտնվես սիրո այս շարժում....չկան առանձնահատուկ մարդիկ,բոլորն էլ սովորական են,միայն հարաբերություններն են առանձնահատուկ,իսկ մարդը առանց մարմնի,եթեր է միայն,գոյ է նա,իսկ մարմնով հոգին՝ ներդաշնակություն,իսկ կրքով միտքը՝հարմոնիա,իսկ ընկերությունը՝ անշահ չի լինում,այլ այն գեղեցիկ է փոխկապակցված շահադիտությամբ ,իսկ ով հակառակն է պնդում,նա ուղղակի խաբում է,շատ ավելի ինքն իրեն,քան ընկերոջը...Կիրքը չէ ,որ ինձ ձգում է դեպի քո անձը,այլ շատ ավելի միտքդ հանճարեղ,քանզի քո միտքն էլ, իսկ խոսք չէ նյութական,այլ ոգեղեն է շատ...հասկանում ես ինձ,թե ինչո՞ւ էսպես զգում ես ինձ...Քո համբույրն անգամ զգում եմ,ոչ որպես ցանկություն,այլ շատ ավելի մտքիդ շարունակություն...

Կին

Հոգու աշխարհը միշտ վախեցրել է մարդկանց,ինչպես մի տեսիլք,բայց այն սարսափելի չէ,ավելին է տալիս քան այս նյութական գուցե գեղեցիկ մարմինը ունայն...Երբ հոգու լեզուն գիտես ու չէս փախչում սիրուց երկնային,հենց դա է,որ նոր կյանք է տալիս,նոր շունչ ապրելու և ստեղծագործելու...

Մարդ

Միթե՞ դու էսպես կարող ես խոսել իրական կյանքում,միթե՞ դու էսպես կարող ես սիրել իրական կյանքում:Իրականությունը խժռում է սերը բովանդակ,դարձնում այն առօրեական,սովորական,իսկ միթե՞ հիմա ,դու քո ներսում չես զգում,թե ինչպես է թևածուն զգացմունքներդ,թեկուզ վախվորած,բայց այնքան սիրուն,այնքան գեղեցիկ,որ իր արտացոլումն է գտնում,մտքերի տեսքում... 

Կին

Բավ է այն ինչ ապրեցի իրականում և ավելին էլ չեմ ցանկանում,եղիր վերտուալ լավ զրույցընկեր...ինձ համար հետաքրքիր բանիմաց զրույցընկեր ես:

Մարդ

Ես ինձ չափից ավելի իրական եմ համարում,որ անիրականության մեջ էլ անիրական լինեմ,կամ թե ի՞նչիդ է պետք անիրականություն այս,որ պետք է մնա անդունդից այն կողմ,դեն նետիր,հեռացրու քեզնից,թող կորչեմ անհետ,այդ զրույցընկերը մարդ է զգացմունքային,զգացմունքային կծիկ,այն գիրք չէ նույն բովանդակությամբ,այլ տարբեր է,ամեն օրվա պես ու ամեն անգամ կարդալիս մի նոր իմաստ ես դու հայտնաբերելու,բայց իմաստն այդ լոկ միտք չէ,այլ շատ ավելի իրական մի կյանք իր թերություններով ու առավելություններով,իր չի կարելիներով ու համարձակությամբ...լավ կանես հեռացնես դու ինձ,իմ գեղեցկուհի,մի կապվիր մտքերի,որոնց մեջ խայծ կա,գայթակղություն,ինքս էլ գիտակցում եմ,որ սիրահետում եմ քեզ,բայց հակառակ անելու ուժ չունեմ,կամ եթե փորձեմ անել էլ,կկեղծեմ,որ քեզ չկորցնեմ,բայց իրականում գիտակցում եմ,որ լավ է հիմա քան հետո,քանզի այն ժամանակ էլ ավելի դժվար կլինի հեռանալ քո տեսքից չքնաղ,կորցնել աչքերդ խելոք...


Կին

Գնահատելի է անկեղծությունը և վերաբերմունքը ,որ սեթևեթող խորամանկությամբ ներթափանցում է մտքերի աշխարհում...Խնդրանքն ,այն օգնության համար հնչած,լսելի է, թեկուզ լինի ոչ կամովի,բայց կտրվի այն խնդրողին,որպես ելք լաբիրինթոսից...Հեռացվածը չի  հեռացնում,մերժվածը չի մերժում,քանզի գիտի թե ինչ ցավ է պատճառում,պարզապես լռելն է լուծում համարում:

Մարդ

Շնորհակալ եմ,ինձ համար հեշտ չէ,բայց այլ ընտրանք ուղղակի չկա:Չկարծեք թե ձեզ կմոռանամ,բայց պետք է փորձել,լռեցնել ձայնը,խեղդել արձագանքը,որ այն մահանա դեռ չծնված...գիտեմ դաժան է էտպես,գուցե անմարդկային,բայց դա է պահանջում,հարգանք անդձիդ,սիրել քեզ կնշանակի քեզ էլ վտանգել,իսկ դա չեմ կարող ինձ թույլ տալ,ոչ միայն ինձ կամ իմ խղճի համար,այլ հենց քեզ համար,դու արժանի ես ու պետք է երջանիկ լինես,թեկուզ հեռու լինես ինձանից միայն թե երջանիկ լինես ու հոգուդ խորքում հիշես ,որ փոքրիկ մի մասնիկն էլ քո երջանկության մասն էին իմ աղոթքների...

Կին

Շնորհակալ եմ,մարդկային հոգի,որ հոգ ես տանում և աղոթք անում,կին արարվածին ակնածանքով ես վերաբերվում, ինչպես քո մի մասնիկ, չես անարգում զգացմունքները ...

Մարդ

Դու ինձ համար լոկ կին չես,այլ ոգի ես,ինչ-որ անբացատրելի մի էություն:Քո մտքերում շատ ավելի վեհությաուն կա,քան կարող էի ակնկալել իմ առաջին զրույցի ժամանակ,և եթե հայացքդ խոցեց առաջին պահին,հիմա միտքդ է շատ ավելի մասնատում զգացմունքներս...

Կին

Օրհնված լինես,այն բարի խոսքերի համար,քանզի բարիք ցանողը,բարիք կհնձի...Զորեղ մտքերով կարող են ընկածին վեր բարձրացնել և տկարին զորացնել քաջալերելով գնահատել ինքն իրեն...

Մարդ

Խնդրում եմ,հեռացրու,մեկ անգամ արդեն հաղթահարել եմ քո կորքուստը,հիմա ավելի ու ավելի դժվար է,փակիր աչքերդ ու կզգաս,այն ինչ հիմա ես եմ զգում,կզգաս թե ինչպես եմ արցունքներս խեղդում ու ինքս էլ խեղդվում,բայց հոգուս խորքում այդ ցավի հետ միարժամանակ երջանկություն եմ զգում,որ գտա քեզ նման մեկին ու հասկացա,որ կյանքը դեռ չի ավարտվել ու չի ավարտվի քանի կան քեզ նման կանայք..

Կին

Հոգիները զգում են,անգամ արտասվում,որքան ել անհավատալի թվա մարդուն միևնույն է ,այն կա գոյություն ունի և զգալի է իրական ջերմությունը հոգեղեն,երբ հավատում ես,երբ ունկնդրում ես ոչ միայն ձայնին,մտքերին,այլ միաձուլվում այդ աշխարհում...դժվար է հեռանալ աշխարից ուր հոգեհարազատ հոգիներ են բազում,բայց պետք է ասեմ ցտեսություն...

Մարդ

Չեմ ուզում հրաժեշտ տալ,քանի որ սպասելու եմ քեզ,թեկուզ դա տևի ողջ մի հավիտենություն:

Կին

Մի սպասիր,այն հուսահատության է բերում,պարզապես լռիր ինքդ քո ներսում,գոհացիր ,որ մի զգացմունք  ես ապրում,իմաստախոս դառնում...

Մարդ

Երբ լռությունը ներսում մենակ է մնում,ավերվածություններ է անում ,միտքը հզոր ազդեցություն ունի,երբ այն լռում է ներսում փոթորիկներ են առաջանում,իսկ երբ խոսում է,հրաշքներ է նա արարում...Նա և սեր է ծնում և ատելություն,և բուժում է,և վերք առաջացնում,բայց էլի նա միակն է,որ իմաստն է մարդկային կյանքի,խոսքը լսելի......

Կին

Լռության լռին ժամանակի մեջ փնտրում ենք մի ելք,բայց չկա էլ քանզի փակվել են դռներն,որ կարող էր բացել խոսքի բանալին,որն կորցրեցինք ,այն փոթորկի մեջ, ուր վախն էր տիրում...

Մարդ

Որքան ժամանակ է սպասում էի քեզ,այցի չես գալիս...Պատրանքներս են անուրջների մեջ ձյան ճերմակ փաթիլների պես մաքրում միտքս տխուր հույզերից...Փաթիլը ձյունի հալչում է այտիս,արցունք է դառնում ու հոսում հանդարտ արցունք համբույրի Երկնային կյանքի...

Կին

Ինչպես մի ջրի կաթիլ գոլոշացա,որ վեր բարձրանամ հանդիպեմ կրկին լույսի ակունքին,որ անեանամ տիեզերքում հեռասույզ՝ անծայրածիր...Երկնային կյանքից դուրս վտարվելով մարդու աչքերը լցվեց աղի արցունքով,կսկիծը սրտում փափագեց, այդ սուրբ համբույրին,որը անիրական մի երազանք դարձավ՝տենչանք Երկնային կյանքի...

Մարդ

Երկնքից իջնող ասուպի նման հայացքս գամել ես լուսավոր շողին,ինձանից անկախ,հայացքս հետևում է լույսի ընթացքին...երազանք դարձած Սերը կորսված,նորովի հույսով է լցնում միտքս ու հոգիս...սպասումը կարոտ է դառնում...հույսը ուղեկցող հավատ հրաշքին-հրաշքին հավատ... 

Կին

 Սերը չի կորսվում ,այն հալածվում է,մահանում մարդկանց անհավատությունից,բայց հավատով զորացած նոր մարմին հագած հարություն առնում,այդ ժամանակ հրաշք է լինում մարդկանց կյանքում...Միայն հրաշքը կարող է հրաշք տեսնել...հրաշք է այն ինչ շրջապանում է մեզ,հրաշքը մենք ենք ինքներս մեր ներսում աննկատ,որ Աստծո պատկերով ենք արարված...Մարդ և Կին մարմնավորված միս  ու արյունից,հոգուց շնչից Աստվածային և մտքից Հոգեղեն,որ միավորվեց դարձավ մեկ ամբողջություն...
Ամեն բանի լրումը երկնքում է:
...................